Մեր էրգիր անուշ էր Ալե՛,շադ անուշ ☀️🌾

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 26 авг 2024
  • Հայրենիքի կորուստը ամենամեծ ցավն է,որը հայ մարդուն ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում ու չունի ոչ մի մխիթարանք։Անսահման կարոտի ու թախծոտ հուշերի մասին է պատմում «Կանչը» ֆիլմը,որը նկարահանվել է Մուշեղ Գալշոյանի համանուն պատմվածքի մոտիվներով։
    Գլխավոր դերերում`Շահում Ղազարյան(Զորո),Գալյա Նովենց(Ալե)։
    Ֆիլմի ամբողջական տարբերակը կարող եք դիտել հետևյալ հղումով,իմ ալիքում ՝ • Մուշեղ Գալշոյան`«Կանչը»
    ______________
    Պատմվածքն իր մեջ ամփոփում է տարբեր մտորումներ՝ մանկության առաջին սիրո, կորցրած հայրենիքի, ընտանեկան մթնոլորտի, կարոտի, հավատարմության մասին✨ Հեղինակի վերնագրած «Կանչը» հենց հոգու կանչն է, որ ինչքան էլ տարիներ են անցնեն, հոգով կապված մարդիկ կրկին հանդիպելիս վերապրում են իրենց զգացմունքները 🧡 Ֆիլմում հատուկ կերպով անդրադարձ է կատարվում նաև գինուն , որն ունի բացառապես հայկական ծագում ու ստացվում է Արարատյան դաշտի արևահամ խաղողից 🍇☀️

Комментарии • 5

  • @arminesukiasyan1048
    @arminesukiasyan1048 8 месяцев назад

    Ֆիլմը չեմ դիտել, անպայման կգտնեմ կնայեմ։ Արդեն հուզվեցի. ինչ խաղ, սա իսկական ապրում է ։ Կարծես դար ու թիվ, տարի չի փոխվոգմ հայի համար։ Նույն ցավը այն ժամանակ, նույնը՝ հիմա։ Աատված ողորմի այս դերասաններին, որ դեր չեն տանոգմ, այլ ապրում են այս ցավով, որը ոչ սկիզբ ունի, ոչ էլ՝ վերջ։❤. Էհ

    • @Gohar_Mkrtchyan
      @Gohar_Mkrtchyan  8 месяцев назад +2

      Արմինե ջան,ամբողջական ֆիլմն էլ կա իմ ալիքում,այս հղումով անցեք,դիտեք` ruclips.net/video/phk7F6M0Mds/видео.htmlsi=tAco0OTTxVPs21ku 💛

    • @arminesukiasyan1048
      @arminesukiasyan1048 8 месяцев назад

      @@Gohar_Mkrtchyan ջան անպայման ժամանակ կգտնեմ ու կնայեմ։ Եթե Հայֆիլմի գանձարանին էլ կաող եք մոտենալ, կխնդրեմ այն հին, ոչ հիմիկվա իհարկե, կինոներից, որոնք քիչ են ցուցադրվել, տեղադրեք նայեմ։ Հայֆիլմից մի քանի բան կա տեղադրված, նայել եմ, բայց գիտեմ, որ շատ են նկարահանվել ու չեն ցուցադրվել։ Ոգեվորվեցի ու երկար գրեցի։ 🫣

    • @haiuhaiastan
      @haiuhaiastan 5 месяцев назад

      ​@@Gohar_Mkrtchyanջան ձեր թույլտվությամբ կիսվեմ ֆբ ում եւ կնշեմ լինկը❤

    • @Gohar_Mkrtchyan
      @Gohar_Mkrtchyan  5 месяцев назад +1

      @@haiuhaiastan սիրով 💛 ֆեյսբուքում խումբ ունեմ` «Հայոց Գանձարան»,կարող եք այն նշել,ոնց Ձեզ հարմար է 🥰💛