«Ձայն Արարատի» 39 - Հայոց Կիլիկյան Թագավորություն /Armenology- Armenian Kingdom of Cilicia (Մաս 1)
HTML-код
- Опубликовано: 8 фев 2025
- Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարի 39-րդ թողարկումը նվիրված է Հայոց Կիլիկյան թագավորության փառահեղ շրջանին: Շուրջ 300 տարի պատմության թատերաբեմում Կիլիկյան Հայաստանը մեծ դերակատարություն է ունեցել: Այս շրջանում Խաչակրաց արշավանքները ևս կենտրոնացել են Կիլիկիայում: Առաջին թողարկման ընթացքում կներկայացվի Ռուբինյանների կառավարման շրջանը, կհասնենք մինչև Հեթումյաններ՝ Հեթում I-ի կառավարման շրջան: Հյուրն է պատմական գիտությունների թեկնածու Զոհրաբ Գևորգյանը:
Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ bit.ly/3k4mnSN
Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝ bit.ly/3lWn3tP
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/3k4mnSN :
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
«Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
Կայք՝ azatdzayn.com/
Ֆեյսբուք՝ / azatdzayn
Թվիթեր՝ / azatdzayn
Յութուբ՝ / armfreevoicenews
Շնորհակալություն Ձեզ Պարոն Գեվորգյան
որքան գեղեցիկ եք ներկայացնում, որքան ուսանելի, որքան բարձր եք տիրապետում թեման, շնորհակալ եմ, մեծ բավականությամբ դիտեցի։
Kilikia!!!!❤😇🙏🌞
Ինչու մեք չունենք ,գեղարվեստական ֆիլմ))մեր հայ թագավորների մասին
Շնորհակալություն ․․
Հայկական պատմությունը մի կողմ, բայց ներկայումս, ինչու էտքան ,էներգիա չկա, որ երկիրը զարգացնել, պահպանել, թուրքի ախորժակը շարունակում է հայերին ուտելը, որ ավելի ուժեղանա ։Արդնացեք😡։ Առաջ հայը ուժեղ ա եղել, թագավորներ ա ունեցել, շատ հերոսներ են եղել, բայց ինչ, ում վեճն ա։ Հայաստանը դարձել է թուրքասեր, փողասեր։ Հիմա հպարտանալու? ,որ հայերը լավ ժողովուրդ են, չեմ հավատում ։Ափսոս
Yes hima kilikya tagavorucunum em 🇦🇲🇦🇲🇦🇲u shat sirunaa
Շնորհակալություն🙂😍
Ուսուցողական և հետաքրքիր էր)
Հետաքրքիր էր Շնորհակալություն
Բանախոսի մասին՝
Զոհրաբ Գևորգյանը ծնվել է Երևանում։ Երկար տարիներ աշխատել է որպես գիտաշխատող (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ) և միաժամանակ դասավանդել տարբեր դպրոցներում («Մխիթարյան կրթահամալիր», «Այբ» ավագ դպրոց) ու ԲՈՒՀ-երում (Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, այլազգի ուսանողների ֆակուլտետ)։ Ներկայումս դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կիլիկիայի հայկական պետությունը միջերկրածովյան առևտրի համակարգում, 13-14-րդ դդ․» թեմայով և հրատարակել համանուն մենագրություն։ Գիտական ուսումնասիրությունների շրջանակներն են միջնադարյան առևտրի, տնտեսության, առօրեականության, կնոջ հասարակական, իրավական դերի և պատմագիտական այլ ուղղությունները։
Միապաղաղ ու անհետաքրքիր է պատմում
Շատ կուզենայի որպեսզի հեղինակը նյութը հիմնավորեր հղումներով
💚❤️💛✌️🍯😘🙏🌹🍭