Ձայն Արարատի 52 - Արտաշեսյան Հարստություն, Արտավազդ Բ / Armenology - Artavazd 2 /
HTML-код
- Опубликовано: 8 фев 2025
- «Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 52-րդ թողարկումը նվիրված է Հայոց Արտաշեսյան հարստության արքա Արտավազդ երկրորդի և նրան հաջորդած արքաների կառավարման շրջանին: Արտավազդի մասին օտար աղբյուրներում կան վկայություններ, որ վերջինս ողբերգություններ է գրել, եղել է շատ կիրթ մարդ և այլն: Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Արտավազդը նվաճողական Հռոմի և Պարթևստանի հետ, ի՞նչ էր իրենից ներկայացնում Արտաշատի պայմանագիրը և Արտավազդից հետո ովքե՞ր բազմեցին Հայոց գահին կպարզեք դիտելով հաղորդումը: Մանրամասները ներկայացնում է պատմաբան Գուրգեն Կարապետյանը:
Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ bit.ly/3k4mnSN
Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝ bit.ly/3lWn3tP
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/3k4mnSN :
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
«Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
Կայք՝ azatdzayn.com/
Ֆեյսբուք՝ / azatdzayn
Թվիթեր՝ / azatdzayn
Յութուբ՝ / armfreevoicenews
Больше таких программы спасибо
Arshakuniner@ vokhchen der kan yes Arshakunyats thomits em
MERCI MERCI MERCI😅😅
Այո
Очень силни онализ и расказ
Իսկ Վարդանանց պատերազմի մասին հաղորդում կլինի?