Ձայն Արարատի 31 - Հայոց Արշակունի Արքաներ / Armenology - Arshakuni Dinasty Kings

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 8 фев 2025
  • «Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 31-րդ թողարկումը Հայոց Արշակունիներին նվիրված հաղորդաշարի երկրորդ մասն է: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Արշակունի բոլոր թագավորներին իրենց դրական և բացասական գործունեությամբ: Մեր բանախոսը պատմական աղբյուրներից հետաքրքիր փաստեր կներկայացնի, որոնք շատերին անհայտ են, անդրադարձ կարվի նաև քրիստոնեության տարածմանը Հայաստանում, հատկապես Տրդատի օրոք ինչ էր տեղի ունենում երկրում, և որն էր Արշակունիների անկման պատճառը: Հյուրն է` պատմաբան Գուրգեն Կարապետյանը:
    Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ bit.ly/3k4mnSN
    Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝ bit.ly/3lWn3tP
    _______________________________________
    «Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/3k4mnSN :
    Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
    Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
    «Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
    Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
    Կայք՝ azatdzayn.com/
    Ֆեյսբուք՝ / azatdzayn
    Թվիթեր՝ / azatdzayn
    Յութուբ՝ / armfreevoicenews

Комментарии • 15