«Կկտրեն, ռադ կանեն ծիրանի ծառերը». այգիներում ծիրանից շուտ հասունացած բողոքը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 29 сен 2024
  • Աջակցելով մեզ Patreon-ում՝ / 5tvchannel ՝ դուք կմասնակցեք մեր նոր պրոյեկտների իրականացմանը։
    #ծիրանի_արտահանում #5tv
    Լարսի անցակետում մի քանի շաբաթ կիլոմետրերի հասնող հերթեր էին: Էկոնոմիկայի նախարարը այս շաբաթ հայտարարել է, որ ռուս գործընկերների հետ բանակցությունը առաջին պտուղն է տվել: Հունիսի 20-ին որոշվել է լրացուցիչ անցակետ բացել Վերին Լարսում, որը, ըստ Հայաստանի կառավարության գնահատականի, պետք է մոտ 30 տոկոսով ավելացնի թողունակությունը:
    Սուրենավանում ծիրանի ամբողջ բերքը դեռ չի հասել, բայց այգիներն արդեն ծանրացել են գյուղացու դժգոհությամբ: Արտահանողը, հավանաբար Լարսում միրգը չփչացնելու մտահոգությամբ, սովորականից քիչ ծիրան է գնում գյուղերից, գնածի համար էլ սովորականից կրկնակի, եռակի քիչ է վճարում, իսկ բերքը շատ է:
    Սուրենավանցիները ստիպված են մտածել ծիրանը գործարաններ մթերման տանելու մասին, բայց կապեկներով դառը քրտինքը ջուրը լցնել չեն ուզում:
    Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3bkDOMt

Комментарии • 98