Ղողանջ Եղեռնական

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 20 сен 2024
  • Պրոդյուսեր
    FASHION
    Հայ մշակույթի
    պահապաններ (ՀԿ)
    BIG Production
    Ռեժիսոր
    Գևորգ Թովմասյան
    Օպերատոր
    Արմեն Մանուկյան
    Drone Ռազ Հովհաննիսյան
    Հնչյունային Օպերատոր
    Արեգ Դավթյան
    Մոնտաժ
    Հակոբ Մինասյան
    Դերերում
    Ջիվան Սարգսյան
    Աբգար Ափինյան
    Աննա Բադալյան
    Արմինե Եփրեմյան
    Ժասմենա Ծատրյան
    Շուշան Հովսեփյան
    Կարմելա Մկրտչյան
    Հասմիկ Փոթոյան
    Արծրուն Անանյան
    Արմեն Մանուկյան
    Սարգիս Գոքորյան
    Սուսաննա Ղազարյան
    Արման Կոլոսով
    Արտյոմ Սյունեցի
    Ալլա Նավասարդյան
    Աննա Վարդանովնա
    Անահիտ Աղաբեկյան
    Ասյա Գալստյան
    Անի Մանուկյան
    Արփինե Նիկոլայան
    Հերիքնազ Սահակյան
    Ծովինար Կարապետյան
    Շնորհակալություն
    ՆՈՅ
    պարային համույթին
    Խանգարե՞լ: Ինչի՞ համար...
    Գարուն էր: Չեկած ամառ'
    Փուլ եկավ երկնակամար,
    Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
    Ձյուն մաղեց' կրակի՜ պես...
    -Գարուն ա, ձուն ա արել...
    Գետերը մեր երերման
    Հոսեցին' երակի՜ պես
    -Արունը ջուր ա դառել...
    Ձորերը շիրիմ դարձան,
    Վիհերը գերեզմանոց.
    -Ջուրը մեր տունն ա տարել...
    Ամեն քար' լուռ մահարանձան,
    Ամեն տուն' վառման հնոց...
    -Բնավեր հավք ենք դարձել…
    Ինչքան բառ' ո՜ղջը մրմունջ,
    Ինչքան երգ' ո՜ղջը լալով.
    -Զուլում էր, զուլու՜մ, լաո՛…
    Թրի դեմ, սրի, հրի'
    Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ.
    -Տնավե՜ր-բնավե՜ր լաճ…
    Մեր հողը, մեր հայրենին,
    Մեր երկիրն ամայացավ.
    -Սե՜վ կապիր, սեվսիրտ մարե…
    Հինավուրց տոհմիկ մի ազգ
    Չմեռավ, այլ… մահացավ.
    -Գարուն ա, ձուն ա արել…
    Գարուն էր: Ամառ եկավ,
    Ձագ հանեց ձորում կաքավ,
    Իսկ հայրը զրկվեց ձագից,
    Իր պոռթկան թոնրի տաքից,
    Իր մորից, հորից, յարից,
    Իր բնից ու աշխարհից.
    -Գարուն ա, ձուն ա արել…
    …Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
    Արհավիրքն այն օրերի.
    -Աշխարհում ով մոռանա,
    Ջուխտ աչքով թող քոռանա...
    Գառնարած, հովիվ, նախրորդ
    Ետ չեկան սար-ձորերից…
    Կեսօրին էլ ո՞վ կերգեր.
    -Սարերը հով չեն անում,
    Իմ դարդին դարման անում…
    Հնձվորը արտում մորթվեց
    Իր ձեռքի սուր մանգաղով…
    Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր.
    -Քաղվորին հաց եմ բերում,
    Բերանը մաց եմ թողում…
    Ձկնորսը Վանա ծովում
    Չըփրկվեց ճարպիկ լողով…
    Աղջիկը զու՜ր էր կանչում
    -Իմ ծամթել տամ լողվորչուն…
    Երկրի մեջ մարդ չըմնաց'
    Մարդ թաղեր մարդու նման…
    Ա՜խ, մնար մե՛կը գոնե
    Ու կանչեր.
    -Դլե յամա՛ն…
    …Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
    Արհավիրքն այն օրերի.
    -Աշխարհում ով մոռանա,
    Ջուխտ աչքով թող քոռանա...
    …Ջահերը վառ մնացին
    Ժամերգվող եկեղեցում,
    Ժամկոչին կախ տվեցին
    Պարանից զանգակատան…
    Ջաղացից աղուն բերող
    Ալրոտված խեղճ գյուղացուն
    Իր սայլը դագաղ դարձավ,
    Ալյուրը' արնոտ պատան…
    Մայրը ընկավ' ծիծը թողած
    Իր փըմփլիկ մանկան բերնում,
    Ծծի տեղ ցից խրելով'
    Խեղդեցին մինուճարին…
    Տատն ընկավ' ձեռքը մեկնած
    Կըչկըչան հավի թառին -
    Իր հիվանդ թոռան համար
    Խորոտիկ ճուտ էր բռնում…
    Կալի մեջ պապիկն ընկավ -
    Իր ոսկե թեղն էր էրնում,
    Որպեսզի տուրքը թուրքին
    Օր առաջ շուտ վճարի…
    Ով ծաղիկ հաց էր թխում'
    Խորովվեց թոնրի ծխում…
    Ով հասել ուխտատեղի,
    Վառել էր մոմը դեղին,
    Մոմի դեմ իջել էր ծունր
    Ու հայցում էր Աստըծուն,
    Որ բախշի մի լաճ տղա,
    Իր արյամբ մոմը մարեց'
    Չավարտած ՙՏե՜ր, քեզ մեղա՚ -ն…
    -Գարուն ա, ձուն ա արել…
    …Խոցեցին ու ջընջեցին,
    Հատեցին հաստ ու բարակ,
    Հոշեցին ու տանջեցին,
    Փշրեցին, տվին կրակ,
    Վաթեցին արյուն-արցունք,
    Ներկեցին ձոր ու բարձրունք,
    Քանդեցին երկինք մի լուրթ,
    Մորթեցին մի ժողովուրդ,
    Հացառատ մի ողջ աշխարհ
    Սարքեցին փշրանք-նշխար,
    Սու՜րբ նշխար' շա՜ն բերանում,-
    Ուզեցին մեկ հայ թողնել,
    Եվ այն էլ… թանգարանում…
    -Գարուն ա, ձուն ա արել…

Комментарии • 8

  • @manushakmiasaryan505
    @manushakmiasaryan505 5 лет назад +2

    Ամբողջ հոգով վերապրեցի մարդկային ողբերգությունը...«20-րդ դարում տեղի ունեցած դաժանություններն ու վայրագությունները ճանաչելն ու հիշատակելը պետք է մշտական զգուշացում լինի համայն մարդկության համար...
    Շնորհակալություն տեսանյութը իրականացնողներին...

  • @Literarypage
    @Literarypage 5 лет назад +5

    Հոյակապ է ստացվել աշխատանքը,հարգանքներս ձեզ

  • @Lugddoyb
    @Lugddoyb 5 лет назад +2

    👏🏻👏🏻👏🏻

    • @novaadrian4570
      @novaadrian4570 3 года назад

      Not sure if anyone gives a damn but if you are stoned like me during the covid times you can watch all of the latest movies on InstaFlixxer. Been watching with my gf these days xD

    • @roccomichael8577
      @roccomichael8577 3 года назад

      @Nova Adrian Yea, have been using instaflixxer for years myself :D

  • @arinamarkosyan495
    @arinamarkosyan495 5 лет назад +3

    Կեցցե՛ք...