«Ուժը հայրենյաց» կուսակցությունը շարունակում է իր հաղթարշավը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 3 мар 2023
  • «Ուժը հայրենյաց» կուսակցությունը շարունակում է իր հաղթարշավը: Ինչպես և իր հարցազրույցներում բազմիցս խոստացել էր կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը «Ուժը հայրենյացը» շարունակելու է իր ակտիվ քաղաքական գործողությունները: Բացի քաղխորհրդի և կուսակցականների հետ գրեթե ամենօրյա շփումներից, Տիգրան Արզաքանցյանը ցանկություն է հայտնել նաև հանդիպել նոր կուսակցական ընկերների հետ, քննարկելու կուսակցությանը անդամակցելու պատճառները, ինչպես նաև նրանց դերակատարությունը «Ուժը Հայրենյաց» կուսակցության որդեգրած սկզբունքների իրականացման մեջ ու կատարվելիք ծրագրերում: Այս աշխատանքային շաբաթը նույնպես բացառություն չէր: Արզաքանցյանը հանդիպել է նոր կուսակցականներին, լսել նրանց կարծիքները, մտքերփոխանակել հետագա համագործակցության մասին: Շնորհակալություն հայտնելով նոր կուսակիցներին վստահության համար` նախագահ Արզաքանցյանը վստահեցրել է, որ թե ինքը թե կուսակցության քաղխորհուրդը կուսումնասիրեն բոլոր առաջարկությունները և մեր երկրի զարգացման համար տրված որևէ առաջարկ անպատասխան չի մնա և կյանքի կկոչվի:
    Հարգելի Հայրենակիցներ «Ուժը Հայրենյաց» կուսակցությանը անդամագրվելու համար անցեք հղումով ` www.ujhay.am/joinus

Комментарии •