Բանաստեղծություն - Ես հաճախ եմ վիճում ինձ հետ
HTML-код
- Опубликовано: 28 ноя 2024
- Բանաստեղծ՝
Հովո Վարդանյան
« Դու իմ Տիեզերք » գրքից
Ես հաճախ եմ վիճում ինձ հետ
Եվ հաճախ եմ պահանջում քեզ,
Ինձ ասում եմ, լքել է քեզ,
Ո՞նց ես նրան, սիրում դու դեռ։
Դե հիմա ո՞նց հրամայեմ,
Քեզ շատ սիրող իմ կույր սրտին,
Որ քեզ սիրել չի կարելի,
Պետք է սրտից դուրս հանի քեզ։
Ես հաճախ եմ վիճում ինձ հետ,
Որ պայքար էր պետք մինչև վերջ,
Ինձ ասում եմ, լքել է քեզ,
Հե՜յ մոռացիր, արժան չէր քեզ։
Միտքս գիտի, որ արժան չես,
Հոգիս գիտի, թե ինչ ցավ ես,
Միայն սիրտս առաջվա պես,
Միշտ կուրորեն սիրում է քեզ։
Ես հաճախ եմ վիճում ինձ հետ
Ու պայքարում այդ սիրու դեմ,
Ինձ ասում եմ, լքել է քեզ,
Բայց այդ սիրտս սիրում է քեզ։
Սրտիցս էր։
@@lianakostanyan9475 urax em vor havanel eq ✔️
շատ լավն էր😊👌...սիրտդ փոխիր )))
@@Կարինե-ղ1ի shnorhakal em havanelu hamar ✔️👍, ha che 😁