Մեր Մեծերը․ Մովսես Գորգիսյան - ԱՐ հեռուսատընկերություն

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • ՀՀ Ազգային Հերոս Մովսես Գորգիսյան
    Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։
    1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։
    1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ 1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։
    Զոհվել է 19.01.1990թ. Երասխավանի մարտում:
    1996 թ. սեպտեմբերի 20-ին հետմահու արժանացել է Ազգային հերոսի կոչման։

Комментарии •