Rearrange #92 Արեգ Դանագուլյան - Միջուկային պատերազմ, Գլոբալ տաքացում, Գիտատեխնիկական առաջընթաց

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 июн 2024
  • Hexact֊ը փոփոխությունների հայտնաբերման, վեբ-մոնիտորինգի և աշխատանքի ավտոմատացման լուծումներ առաջարկող ընկերություն է, որն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս մեկ քայլ առաջ լինել իրենց շուկաներում։
    hexact.io
    Աջակցել նախագծին
    / rearrange
    Արեգ Դանագուլյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր է։
    Ձայնային տարբերակ
    Apple podcast: apple.co/3DTKwp8
    Spotify: spoti.fi/3r5m5kZ
    Google podcast: bit.ly/30YBSas
    Մենք
    t.me/narekarseni
    / rearrangepodcast
    / narekarseni
    / narekarseni
    00:00 - Նախաբան
    1:36 - ճառագայթումը Հայաստանում
    5:07 - վախի զգացումը
    8:57 - հիմա ամենախաղաղ ժամանակն է
    10:24 - քարածխից մեռնում են
    12:24 - վստահության կորուստը
    15:02 - աղտոտվածությունը
    18:14 - միջուկային էներգիան
    21:34 - անվճար էներգիան
    23:19 - նորարարություն չկա՞
    27:19 - տեղեկատվական հեղեղը
    31:45 - միջուկային պատերազմը
    38:12 - ռումբերի հզորությունը
    43:41 - որո՞նք են վտանգները
    51:04 - պայմանագրեր կնքելով
    56:25 - չեն վստահում գիտնականներին
    1:06:52 - մարդիկ և տեխնոլոգիաները
    1:08:21 - գիտությունը լքվա՞ծ է
    1:14:28 - սովորեցնենք մտածել
    1:19:31 - ի՞նչ ենք թողնելու
    1:23:25 - ուզում եմ օգնել
    1:26:39 - ավանդական հարցը

Комментарии • 121

  • @rearrange
    @rearrange  2 года назад +7

    Աջակցել նախագծին
    www.patreon.com/rearrange

  • @Soccer.24.
    @Soccer.24. 2 года назад +28

    Զարմանալի է,որ հայկական յութուբում էսքան բարձր որակի հարթակ կա։Ապրի հաղորդավարը,որ ապահովումա էս մակարդակը

    • @turkandemir44
      @turkandemir44 Год назад

      Армения и качество- это два антагонистических понятия.

  • @gayanepapoyan9248
    @gayanepapoyan9248 2 года назад +25

    Շատ հաճելի ա,որ ծեծված ու դատարկ դեմքեր չկան,բոլոր հյուրերը շատ հետքրքիր են ու ամեն պոդկաստից մի նոր բան սովորում ես:)

  • @anikhachatryan2492
    @anikhachatryan2492 2 года назад +21

    Երրորդ անգամ եմ նայում, լսում։❤️ Կրթության հատվածը հիանալի էր,մեր կրթական համակարգը իրոք մեծ փոփոխությունների կարիք ունի,մեր երեխաների ապագան թող մերից լավը լինի,մեր երկրի շարժիչ ուժը երեխաներն են,նրանց լավ կրթություն է պետք ու մեզ բոլորիս պետք են Արեգ Դանագուլյանի նման լուսավոր հսկաներ։

  • @kristinearshakyan7757
    @kristinearshakyan7757 2 года назад +30

    Էս ինչ հետաքրքիր էր, հյուրը ուղղակի հրաշք էր։ Նարեկ ջան, շնորհակալություն։

  • @karmenghazaryan5327
    @karmenghazaryan5327 2 года назад +38

    էս ինչ հետաքրքիր հյուրեր եք կանչում։ Ապրեք👏👏👏👏👏

    • @Zaqaryan.ru1990
      @Zaqaryan.ru1990 2 года назад

      Էստեղ են ասել, ասա հյուրդ ով է, ասեմ ով ես դու, կատակ😀

  • @tatevikphilipp
    @tatevikphilipp 2 года назад +30

    Ամեն անգամ, երբ մտածում եմ՝ «էս մի հաղորդումը վերջն եր» , գալիս ա հաջորդը, որից ես նորից շոկի մեջ եմ։ 😊 Ընտիր էր 😍

  • @merisargsyan819
    @merisargsyan819 2 года назад +3

    Շատ շնորհակալ եմ, այս անգիրզիմի քայքայող ճիրաններից պիտի դուրս գալ։

  • @gentleman8122
    @gentleman8122 10 месяцев назад +1

    Շնորհակալություն հարգարժան պրոֆեսոր Դանագուլյան,հույսով ենք ձեր ներդրումները շարունակվեն Հայաստանի կրթական մակարդակը հասցնել այն բարձր մակարդակի որին արժանի է մեր ապագա սերունդը։🙏🙏🙏💯

  • @rosaamirjanyan136
    @rosaamirjanyan136 2 года назад +34

    Փոդկաստները մեկը մեկից լավն են, ամեն անգամ մեծ հետաքրքրությամբ նայում եմ։ Հիանալի նախագիծ է❤

  • @siranushgevorgyan7816
    @siranushgevorgyan7816 2 года назад +9

    Հարգելի Նարեկ, դուք աննկարագրելի մեծ աշխատանք եք կատարում՝ինքնակրթությանն ու ինքնազարգացմանը մեծ դեր տվող մարդկանց կյանքում։ Ձեր հյուրերը, թեմաները, խոսքի մեջ նշված գրականությունը կաթիլ-կաթիլ ավելացնում են շատ մարդկանց ինտելեկտ ու մեծացնում են մտածողության շրջանակ։
    Ձեր կատարած աշխատանքի պտուղները, իհարկե, տեսանելի կլինեն ապագայում, երբ կունենք առավել կիրթ հասարակություն, նաեւ Ձեր շնորհիվ։

  • @user-dm1or8oi9e
    @user-dm1or8oi9e 2 года назад +5

    Գիտությունը ամենա մեծ ուժն է!!!!!!!!!!!

  • @erik20059
    @erik20059 2 года назад +4

    Որպես մեկը ով մասնակցել է 2020 թվականի պատերազմին,ու փառք Աստծո ողջ առողջ հետ վերադարձել ռազմի դաշտից,անչափ հետաքրքրությամբ էի լսում այս փոդքասթը,մանավանդ միջուկային զենքի մասին խոսույթը։ Աստված չանի հանկարծ կիրառվի միջուկային զենք, հետեւանքները կլինեն անչափելի վատը։ԵՒ այս մասին պետք է ամեն տեղ խոսվի։ Իհարկե մենք ոչ մեկս չենք կարող որևէ կերպ ազդել միջուկային պատերազմի լինել չլինելու վրա,բայց հույս ունեմ Պուտինը և Բայդենը նույնպես կնայեն էս փոդքասթը😅 ու հետևություններ կանեն։Անչափ սիրում եմ էս հաղորդումը ու սպասում հաջորդ հյուրին ումից ինչ-որ բան կգողանամ գիտելիքի տեսքով😁💪🇦🇲🇦🇲🇦🇲։

    • @aregjan
      @aregjan Год назад

      Շնորհակալ եմ ձեր ծառայության համար:

  • @melnavasardyan9692
    @melnavasardyan9692 2 года назад +11

    Ամենաորակյալ պոդքաստը Հայաստանում👍շնորհակալ ենք Նարեկ ջան,,ամեն նոր թողարկման հետ լիքը նոր բան ենք իմանում🤗

    • @BoolFalse
      @BoolFalse 2 года назад

      Խնդրում եմ, կասեք էլ ուրիշ ինչ փոդքաստներ կան ՞՞
      Շնորհակալ եմ

    • @melnavasardyan9692
      @melnavasardyan9692 2 года назад

      @@BoolFalse եթե հայկական ի նկատի ունեք,,ավելի լավա չասեմ🤦ոչմի խորը թեմա չկա,,անիմաստ զրույցներ

  • @Milena_Sinelnikova
    @Milena_Sinelnikova 2 года назад +4

    Շատ լավ ծրագիր եք վարում,նոր ենք գտել ձեզ։Հետաքրքիր հյուրեր են։Դուստրս զարմացած ասում է՛ երանի բոլոր Հայերը այսպիսին լինեին😁👍

  • @maryhovhannisyan9128
    @maryhovhannisyan9128 2 года назад +7

    Ոնց եմ սիրում ձեր պոդկաստերըըը🫶🏻 , ու դզեր հյուրերը ուղակի հրաշք են ,ուղակի. 10\100000😍

  • @GraceS411
    @GraceS411 2 года назад +17

    Ձեր փոդքաստի շատ հյուրերի լսելուց հետո մեծ ցանկություն է առաջանում մի հարցազրույց էլ նրանց ծնողների հետ լսել։ Եթե նրանց շատերի դաստիարակչական մեթոդները կիրառվեն ընտանիքներում, դպրոցում, գուցե ավելի առողջ հասարակություն, ավելի բարեկեցիկ երկիր ունենանք։ Կոնկրետ այս դեպքում հիացմունքի է արժանի այն փաստը, որը 16 տարեկանից արտերկրում մեծացած, հաջողությունների հասած մարդը խոսում է հայերեն, չի էլ փորձում անգլերեն բառեր օգտագործել ու անկեղծորեն տարված է հայրենիքի պրոբլեմներով։

  • @marieta3188
    @marieta3188 5 месяцев назад

    Շնորհակալ եմ Նարեկ ջան քո հաղորդումների համար։Մեկ շնչով եմ լսել ձեր հյուրին։

  • @hexinesargsyan4994
    @hexinesargsyan4994 2 года назад +3

    Ձեր մասին իմացա երբ Վահագն Դիլբարյանն էր հյուրը, ապրի Վահագը որ ես իմացա ձեր մասին. Համացանցի համատարած աղբի մեջ դուք ուղղակի փրկում եք ! Ապրեք ու ամեն օր ասում եմ քոմենթ անեմ որ գիրք նվիրեք ու ամեն օր խորացած լսում եմ և մոռանում։👍👍👌👌👌💛💛

  • @anibabayan520
    @anibabayan520 2 года назад +3

    Ամենաինֆորմատիվ փոդքասթը շատ բաների մասին մտածելու տեղիք տվեց 👏

  • @liannamartirosyan402
    @liannamartirosyan402 2 года назад +7

    Ուղղակի շատ շատ շնորհակալություն❤️

  • @dianani7498
    @dianani7498 2 года назад +6

    Խառը, գործնական օրվա վերջում սուրճ ու փոդկաստ, վայելում եմ 😍❤️

  • @mherkhachatryan666
    @mherkhachatryan666 2 года назад +15

    Ոնց կարելի ա սենց արագ վրա վրա լավ պոդկասներ հանել

  • @lilit2160
    @lilit2160 2 года назад +9

    Ամեն անգամ ստուգում եմ Ձեր էջը`տեսնելու նոր փոդքասթ կա թե չէ։ Միշտ հետաքրքիր է լսել ու կատարելագործել գիտելիքները ամենատարբեր թեմաների վերաբերյալ։ Քայլելիս, տրանսպորտում երաժշտություն լսելու փոխարեն միշտ Ձեզ եմ լսում🤗

    • @astxikkirakosyan7805
      @astxikkirakosyan7805 2 года назад

      Շատ հավանում եմ ձեր աշխատանքը հետաքրքիր թեմաներ ուսանելի Շնորհակալություն

  • @user-hv4bz6ui2n
    @user-hv4bz6ui2n Год назад +1

    Ерку ангам наел ем hарцазруйцэ.Шааат апрес..,апо джан!

  • @misakpoghosyan1263
    @misakpoghosyan1263 2 года назад +7

    Փոդկաստերի նոր հաճախությունը ընտիրա ✨

  • @marieta3188
    @marieta3188 10 месяцев назад

    Նարեկ ջան անչափ շնորհակալ եմ նման հյուրերի համար,մեկը մեկից հետաքրքիր և տաղանդավոր մարդիկ։

  • @oganyan_marine
    @oganyan_marine 2 года назад +4

    Շնորհակալություն ☀️

  • @gevorghambardzumyan5629
    @gevorghambardzumyan5629 2 года назад +1

    Շատ եմ հավանել զրույցը, մեծ հետաքրքրությամբ լսեցի, հատկապես մարդու մոտակա և հեռահար վտանգների ընկալման հետ կապված հատվածը։ Ինքս էդ թեմայով շատ եմ մտածել, թե հաճախ ինչքան իռացիոնալ են մեր որոշումները, քանի որ մենք փաստացի նոր միջավայրին հարմարեցված չենք։ Սրանից հետևում ա տրամաբանական հարցը, արդյոք ճիշտ չի կառավարումը վստահել Արհեստական բանականությանը, որը մեր պես էվոլյուցիոն «ժառանգությամբ» ծանրաբեռնված չի, բացի դա շատ ավելի արագ ա ունակ զարգանալու քան մենք։
    Արհեստական բանականությունը միանշանակ կարող ա շատ ավելի ճշգրիտ հաշվարկի ռիսկերը, ու կայացնի ավելի նպաստավոր որոշումներ։
    Շատ կուզենայի եթե էս թեմային նորից անդրադարձ լինի, իմ նշած կոնտեքստում։

  • @hrachm6512
    @hrachm6512 2 года назад +4

    Հայաստանը զավթված է թշնամու կողմից եւ կործանում են մեր երկիրը: Խոսեք դրա մասին ու ասեք ձեր կարծիքը դրսից նայողի աչքով

  • @MadeinUSSR1-43
    @MadeinUSSR1-43 Год назад +3

    Случайно наткнулся на ваш канал и приятно удивлён что есть такой качественный контент на Армяском языке в формате Джо Рогана который тоже с интересом смотрю, спасибо вам большое! Ждём новые выпуски

  • @stimul-tv
    @stimul-tv 2 года назад +2

    Ամենալավ փոդքաստներից էր,մի շնչով նայեցի,շատ կցանկանամ Պարոն Դանագուլյանի հետ ծանոթանալ

  • @GM11
    @GM11 2 года назад +3

    Շատ հաճելի էր ծանոթանալ նման մարդու հետ

  • @shahentokhalyan8345
    @shahentokhalyan8345 2 года назад +6

    One of the best interviews I have ever watched. Thank you, Narek. Thank you, Mr. Danagulyan. This was such an amazing interview. Pleasure. All the best to you

  • @user-wi2vy8pm1n
    @user-wi2vy8pm1n 2 года назад +6

    Podcast-ի վերջին՝ կրթության մասին հատվածը, առանձնացրեք տարածենք)))

  • @sonahovhannisyan64
    @sonahovhannisyan64 Год назад

    Էն որ ամեն փոթքաստից մի բան հաստատ սովորում ես։ Շնորհակալություն էս անելու համար։

  • @anahitantonyan8493
    @anahitantonyan8493 2 года назад +4

    Այնքան ուրախ եմ, որ որակապես անընդհատ կատարելագործվում եք։

  • @meriharutyunyan856
    @meriharutyunyan856 2 года назад

    Hrashali Er! Shnorhakalutyun Zez!

  • @aramgrigorian3387
    @aramgrigorian3387 2 года назад +2

    Ամեն անգամ ինչ որ խնդիրների մասին ենք լսում, ու լուծումները այդպես էլ չենք հասկանում։ Խնդիրմերն ամենուր են ու հաճախ նույնիսկ մեր անձնական խնդկրներն են մեզ համար ահռելի թվում, իսկ երբ որ լսում ենք նման բաների մասին ինչպիսին են ատոմային պատերազմներն ու սովը մեր խնդիրները դառնում են ուղակի ինչ որ մանրուքներ։ Գուցե և մեր սեփական խնդիրները լուծելը դոմինոյի էֆեկտով կբերի նրան որ գլոբալ հարվերը նույնպես կլուծվեն, գուցե այո գուցե ոչ։ Կարծում եմ միակ տարբերակը դա է։ Շնորհակալ եմ

  • @lilitsargsian9722
    @lilitsargsian9722 2 года назад +2

    Նարեկ ջան, հաղորդման հյուրի անունը նկարագրության մեջ սխալ է նշված, դա ուղղեք
    Մնացածը թույն ա, ինչպես միշտ
    Շնորհակալ եմ❤

  • @vartykeshishian2590
    @vartykeshishian2590 Год назад

    Շատ հետաքրքիր էր, հրաշալի հյուր, որին անվերջ կարելի է լսել

  • @paulcoleman9272
    @paulcoleman9272 2 года назад +8

    Ողջույններս բոլոր կրիտիկական մտածելակերպ ունեցողներին։
    Խնդրանքս է ավելի շատ հրավիրել գիտության ասպարեզի կարկառուն ներկայացուցիչների։

  • @a.tonojan7747
    @a.tonojan7747 2 года назад +3

    ‼️1:24:14 պահին‼️հարգարժան մեր🌞Արեգ🌞հայորդի գիտնական ՛Հայաստանը

  • @AntiFurryCommander
    @AntiFurryCommander Год назад +2

    A wonderful podcast enjoyed every minute of it.... thank you.

  • @nelliyeritsyan3844
    @nelliyeritsyan3844 Год назад +1

    Thank you

  • @Zaqaryan.ru1990
    @Zaqaryan.ru1990 2 года назад +1

    Էս ի՞նչ կարգի անտեղյակ ենք ապրում, ոնցոր քլունգն առած մեր աչքերն եք բացում։

  • @gayanemuradyan8359
    @gayanemuradyan8359 Год назад

    Ընտիր գործ

  • @hasmikpoghosyan8636
    @hasmikpoghosyan8636 2 года назад +1

    Շատ ապրեք, տղաներ: 🇦🇲

  • @amantadaryan6058
    @amantadaryan6058 2 года назад

    Հետաքրքիր էր՛ստորագրվեցի

  • @moukik79
    @moukik79 Год назад

    Մեր նախկին հարևան Արեգը 👍👍👍👍👍👍

  • @marinepetrosyan6379
    @marinepetrosyan6379 2 года назад +5

    Նարեկ ջան, երկու հարց ունեմ rearrange-ի հյուրերին․
    1․ Ոնց հասցնել մեր հարգարժան համաքաղաքացիներին էն միտքը, որ ինչ-որ բան անելը դեռ չի նշանակում լավ բան անել (վառ օրինակ՝ նորաթուխ, անհայտ ծագման ու արժեհամակարգի տեր երգչիստները․․․ լսել ե՞ք, մեկն էլ ա հայտնվել, Մոնիկա Բելուչչին ինֆարկտ ա ստանում արդեն երևի)։ Էս էն դեպքն է, երբ քննադատությանը արձագանքում են՝ դու դրա կեսն արա, հետո բողոքի, ու "hater" պիտակն են ճպպացնում, հարցը լուծվում է։
    2․ Ո՞նց է հնարավոր՝ բանական մարդու ուղեղին նորմալ թվա աղբը արկղերով գետը թափելը։

  • @hrayrmirzakhanyan
    @hrayrmirzakhanyan 2 года назад

    Հարգանքներս 👍✌️🌸🍀🌺

  • @arshakikilikian6335
    @arshakikilikian6335 Год назад

    ՓԱՅԼՈՒ՛Ն ՀԱՂՈՐԴՈՒՄ Է։

  • @suziasatryan4134
    @suziasatryan4134 9 месяцев назад

    Նարեկ ջան թողեք մեկ-մեկ էլ ուրիշներին լսենք էլի։ Կախվածության մեջ եմ ձեր podcast -ից😊
    Եթե ավելի լուրջ, ապրեք դուք բոլորդ👍👍👍
    Respect

  • @anushikadamyan561
    @anushikadamyan561 5 месяцев назад

    Ոնց են սիրում ձեր հաղորդումները❤

  • @vartykeshishian2590
    @vartykeshishian2590 Год назад

    Վերջին հատվածը առանձնապես հուզեց, կեցցեք, շնորհակալություն

  • @benshill4607
    @benshill4607 2 года назад +2

    100.000 👍 ✨ 👉 ⭐️⭐️⭐️⭐️⭐️ 👈 Bravo

  • @user-yi6gm6kl1x
    @user-yi6gm6kl1x 2 года назад +1

    Շաաատ հետաքրքիր զրույց։ Մենք բոլորս կորցրեցինք քունը...

  • @laurasargsyan6127
    @laurasargsyan6127 2 года назад +1

    Անվերջ կլսեի այս մարդուն։ Կրթության տեսանկյունից լրիվ համամիտ եմ։ Այժմյան կրթությունը բթացնում է աշակերտին, ամեն ինչ խառնում իրար։

  • @lianaabrahamyan5401
    @lianaabrahamyan5401 2 года назад +1

    Էլ ո՞՞՞վ ա 0.75-ով լսում ։ԴԴ ընտիր էր՝ ոնց միշտ

  • @IINOYII
    @IINOYII Год назад +1

    AYO BRAVO MISHT HAY LINEK,

  • @arusgevorgyan7238
    @arusgevorgyan7238 2 года назад +3

    Ես միշտ հիասթափվում եմ, երբ էս կալիբրի մարդիկ վակցինացիա են պրոմոթ անում ՝ուղղակի կամ անուղղակի կերպով: Երբ որ նշում եք վակցինացիա չանելը որպես երկարաժամկետ վտանգներից խուսափելու միջոց, մի մոռացեք vaccine injury ունեցող մարդկանց:

    • @effiebriest8731
      @effiebriest8731 2 года назад +3

      Համաձայն եմ. հիանալի զրույց կլիներ, եթե ինքը պատվաստման հարցին ընդհանրապես չանրադառնար, հատկապես այսօր, երբ պարզ է, որ այդպես ասած "պատվաստումը" ուղղակի չի օգնում։

  • @smbathakobyan2887
    @smbathakobyan2887 Год назад

    Բոմբաստիկ եթեր 🎉

  • @heghinemelkonyan8424
    @heghinemelkonyan8424 Год назад +1

    Ես Հայաստանում (Վանաձորում) եմ դպրոց գնացել, մենք էլ դպրոցում բարձր դասրաններում գրականությունից տարբեր ստեղծագործություններ անցնելիս գրում էինք մեր կարծիքները ու հիմնականում անգիր չէինք սովորում))))

    • @aregjan
      @aregjan Год назад

      Ուրախ եմ որ կան դպրոցներ որտեղ գրականությունը այդպես է դասավանդվում:

  • @samvelsargsyan4376
    @samvelsargsyan4376 2 года назад +2

    Ամենայն հարգանքով հյուրի հանդեպ բայց Չինաստանում համարիա 2 տարի ապրում եմ և եղել եմ մի շարք քաղաքներում ու կարամ ասեմ քաղաքների 80% -ը շատ բարձր որակի բետոնից է էլ չասեմ որ վերջին 20 տարվա կառույցների մեջ գրեթե չկա շենք որը չունենա գոնե 2 հարկանի շինությոն գետնի տակ
    Փոդկաստի մեջ նկարագրվում էր ատոմային պատերազմից հետո ինչ կլինի միանգամից մտքիս այս ֆիլմը եկավ Дорога (2009թ.)

    • @aregjan
      @aregjan Год назад

      Շատ վախենալու ֆիլմ է: Ու ցավոք այնքան էլ հեռու չէ իրականությունից:

  • @maretavardanyan8772
    @maretavardanyan8772 Год назад

    Գոլ ալ տաքացուներից Հայաստանի հոսանքներից մեկը գարնանային երկրային
    Պարզ ու պայծառ պատկերն է

  • @anipoghossyan128
    @anipoghossyan128 2 года назад +1

    Նարեկ ջան միջուկային պատերազմի մասին կտորը կլիպ կսարքե՞ս, որ տարածենք շատ մարդիկ տեսնեն

  • @M.Melkonyan
    @M.Melkonyan 10 месяцев назад

    Հզոր մարդ, իր ոլորտին զուգահեռ խոսում է լիքքը տարբեր բաներից։ Երկար տարիներ ապրելով ԱՄՆ֊ում բոլորիցս լավ հայերեն է խոսում։ Ռսամեռներ օրինակ վերցրեք

  • @neo4enrusskiy
    @neo4enrusskiy 2 года назад

    🔥🔥🔥

  • @AlbertChobanyan
    @AlbertChobanyan 2 года назад

    Քեֆդ գալիս ա սենց մարդկանցից🤗

  • @varduhipapazyan8812
    @varduhipapazyan8812 2 года назад +2

    👍👍👍

  • @toki8199
    @toki8199 Год назад +1

    Chernobilum hima martiq en aprum ameninch normal@ shat martiq durc chen ekel skzbitc minchev hima entex aprumen. HERIQA MARTKANC XAPEK HIN LUREROV.

  • @user-vh6me4oq2t
    @user-vh6me4oq2t Год назад

    Лсумем Ев езракацнум,вор айс ашхарhaкарг@ Ирен спареле

  • @lilybern7723
    @lilybern7723 Год назад

    Նարեկ ջան, հպարտ եմ, որ երկուսս էլ Վանաձորից ենք, և առավել մեծ հպարտություն է, որ Հայաստանում առաջին փոդքաստը սկսել ես դու: Մեծ հաճույքով եմ լսում բոլոր հյուրերին: Բավականին մեծ գիտելիքի աղբյուր է և չեմ էլ հասկանում՞ինչպես են անցնում այ սմեկ, երկու ժամերը: Շնորհակալ եմ)

  • @vahagalchangyan8339
    @vahagalchangyan8339 Год назад

    👍👍👍👍

  • @hasmikmkhoyan8358
    @hasmikmkhoyan8358 2 года назад

    Thank you Mr.Danagulyan

  • @sativard6922
    @sativard6922 2 года назад

    👍

  • @lusinesargsyan8967
    @lusinesargsyan8967 Год назад

    Մենակ չհասկացա դիմակն ու պատվաստումը իչու է օրինակ բերվում ?
    Իսկ եթե հակառակը՝կյանքը կրքատվում է դրանցից?

  • @karine.Karine
    @karine.Karine 11 месяцев назад

    Մի անգամ նայելը քիչա լրիվ ընկալելու համար, չասեն մարդիկ չունեն նման որակի հաղորդում նայելու պահանջ, ընտիրա։

  • @gevsargsyan6782
    @gevsargsyan6782 Год назад

    kareli a kanali anun@ hayeren grel meka menak hayern en nayum

  • @davitmakaryan7787
    @davitmakaryan7787 2 года назад +1

    Ես հասկացա, որ եթե հանկարծ լինեմ ասպիրանտ ֆիզիկայի ոլորտում, ոչ մի դեպքում չպիտի կարդամ "Վարդի անունը" գիրքը։😂(կատակ)

  • @MrTokmag
    @MrTokmag 2 года назад

    Կրթականում բնագիտական առարկաների վերաբերյալ լրիվ ճիշտ է՝ երկինք ու գետին տարբերություն կա հոգուտ արևմտյանի բայց հումանիտար, հասարակագիտական գիտություններում համաձայն չեմ, մակարդակը ցածր է ինչպես ամենուր:
    Օրինակ՝ նայել եմ փիլիսոփայության ծրագրերը հայտնի համալսարնների, պոզիտիվիզմը խեղդել ա ամեն ինչ: Բ. Ռասսել կուռեցնեն: Եթե ուզում ես փիլիսոփայությունից ոչինչ չհասկանաս, կարդա Ռասսելի «փիլ-ն պատմությունը»:

  • @narekrustamian1553
    @narekrustamian1553 2 года назад +1

    թույն :)

  • @nairaavdalyan4623
    @nairaavdalyan4623 Год назад +1

    Վերջապես սկսում ես ճանաչել ազգիտ մտավորականներին, թե չէ սաղ Ավետ բարսեղյանի նման խեղկատակների են կանչում հաղորդավարից հիասթափվում ես

  • @aramgrigoryan3497
    @aramgrigoryan3497 2 года назад

    Թայմկոդեր?

  • @user-lj4pg2nj8l
    @user-lj4pg2nj8l 2 года назад +1

    INCH LAVA, TIME TRACK KA.

  • @armansantrosyan1629
    @armansantrosyan1629 2 года назад

    Ճիշտը շորտիկնա😂😂😂

  • @sativard6922
    @sativard6922 2 года назад

    21:50 ինչը՞ կդառնա ձրի

  • @saschab.garibyan6087
    @saschab.garibyan6087 Год назад

    Iskagan Hay mart

  • @artak9439
    @artak9439 2 года назад +2

    Ամեն ինչ էնքան վատա, որ բոլորը սովորական խոսակցություններ լսելուց հիանում են։

    • @tinapoxosyan5295
      @tinapoxosyan5295 Год назад

      Ases hianum(entagitakcoren ), wor watn schat -schat e...

  • @arpymaghakyan8767
    @arpymaghakyan8767 Год назад

    խոսեց պոպուլիստների մասին, 3 հոգու անուն տվեց))) Մեր գերանը մոռացավ:

  • @vachmirian
    @vachmirian 2 года назад

    Բարեբախտաբար կա մոլորակի ջերմաստիճանի բարձրացում։ Մանրամասներն այստեղ` ruclips.net/p/PLFCc7vDsPVrjFWksht8Ce6Z8H6i0XxCVz

  • @AlenAbrahamyan
    @AlenAbrahamyan 2 года назад

    Էդգար Մարուքյանին հրավիրենք

  • @toki8199
    @toki8199 Год назад

    Lex Friedman 2.0

  • @hovhannessargsian
    @hovhannessargsian 2 года назад +1

    Այսինքն ավելի լավ ա հենց ատոմային հարվածիծ միանգամից մեռնես, քան թե ողջ մնաս ))))

  • @armentorosyan3246
    @armentorosyan3246 2 года назад

    Բա ով է լավ Բայդենը

  • @lidaharutyunyan7911
    @lidaharutyunyan7911 2 года назад +1

    Paterazm chlini,arbanyak kich uxarken tiezerk global takacum chi lini

  • @gagikokroyan8329
    @gagikokroyan8329 2 года назад +1

    Популист мужик э

  • @steppenwolf6605
    @steppenwolf6605 Год назад

    Շատ հետաքրքիր ու ուսուցողական կլիներ, եթե պարոն Դանագուլյանի նման գիտնականների շատ հրավիրեիք, ու տարբեր ոլորտներից: Օրինակ տնտեսագիտությունից, ֆինանսներից, ֆոնդային բորսաների, ու տնտեսական կանխատեսումների մասին շատ շատ հետաքրքիր կլիներ լսել Աշոտ Թավադյանին ու հենց պոդկաստի տեսքով ոչ թե զուտ ինչ որ լրագրողական անիմաստ ինտերվյուները, որոնք լիքն են յութուբում, բայց անիմաստ: Ու նման տարբեր ոլորտներից էտ ոլորտների գիտնականներից լսելը շատ թույն կլինի: Քանի որ Lex Fridman- ոտ ոճի մեջա պոդկաստը, շատ լավ կլիներ, որ ըտենց էլ շարունակեիք ու էտ թեմաները Lex Fridman-ի մոտ անգլերենով ամերիկյան գիտնականներից լսելու փոխարեն, լսենք հայ գիտնականներից հայերեն Նարեկի մոտ), ճիշտն ասած միայն լսել եմ Տիգրան Սլոյանին, ու Արեգ Դանագուլյանին, որովհետև որպես անհատներ ու թեմաներ իրենք էին ինձ հետաքրքիր, երկու պոդկաստներն էլ շատ որակով էին: Ու որակի շատ մեծ ցուցանիշն էլ հենց թեմայից քո տեղեկացվածությունա Նարեկ ջան, որը իրոք երևումա, ու հենց դայա տարանջատում պոդկաստը, թեմայից պատկերացում չունեցող լրագրողների հարցազրույցներից, ու Lex Fridman-ին էլ ինչի են սիրում , ինքը իսկ արդեն գիտնականա ու ամեն թեմայի մեջ ինքը իրոք էնքան գիտելիք ունի , որ իր բոլոր հյուրերին կարողանումա challenge անի:

  • @Football_Team411
    @Football_Team411 6 месяцев назад

    Լավագույները