Գնամ մխրճվեմ խորքերն անտառի, Մոլորվեմ մեռնող տերևների մեջ, Գլուխս դնեմ մամռած մի քարի, Մի պահ մոռանամ աղաղակ ու վեճ: Բույն տամ սրտիս մեջ բույն փնտրող հավքին, Ննջած անտառի ականջը դառնամ, Շնչառությունը լսեմ մեղմագին Տերևների տակ խոր քնած գարնան... .... Հորոտ-մորոտ ծաղիկները Կարոտել են իմ ձեռքերին, Կարոտել են իմ ոտքերին Հորոտ, մորոտ կածանները։ Վայրի, բարի այս հավքերը Կարոտել են իմ երգերին, Կարոտել են իմ ականջին Այս շշուկներն ու ձայները... Դու անհիշելի դարերից գալիս Եվ դեպի գալիք դարերն ես գնում: Որքան «նեղ» լինի ու որքան էլ «հին», Ես նախանձում եմ քո ճանապարհին...
Perfect.. looks awsome. iam about to visit there next week :)
Գնամ մխրճվեմ խորքերն անտառի,
Մոլորվեմ մեռնող տերևների մեջ,
Գլուխս դնեմ մամռած մի քարի,
Մի պահ մոռանամ աղաղակ ու վեճ:
Բույն տամ սրտիս մեջ բույն փնտրող հավքին,
Ննջած անտառի ականջը դառնամ,
Շնչառությունը լսեմ մեղմագին
Տերևների տակ խոր քնած գարնան...
....
Հորոտ-մորոտ ծաղիկները
Կարոտել են իմ ձեռքերին,
Կարոտել են իմ ոտքերին
Հորոտ, մորոտ կածանները։
Վայրի, բարի այս հավքերը
Կարոտել են իմ երգերին,
Կարոտել են իմ ականջին
Այս շշուկներն ու ձայները...
Դու անհիշելի դարերից գալիս
Եվ դեպի գալիք դարերն ես գնում:
Որքան «նեղ» լինի ու որքան էլ «հին»,
Ես նախանձում եմ քո ճանապարհին...