ԶԻՆՎՈՐԻ ԵՐԳԸ, ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ + ԿԱՐԱՈԿԵ, ԵՍ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ ԻՄ ԵՐԿՐԻ, Մ. ԴԱՎԹՅԱՆ, ՀՌ. ԽՐԻՄՅԱՆ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 21 апр 2022
  • ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ
    Խոսքերը՝ ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ
    Երաժշտությունը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՐԻՄՅԱՆԻ
    Կատարումը՝ ԷԴՈՒԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
    Գործիքավորումը՝ ԱԲՐԱՀԱՄ ՉԱՄԻՉՅԱՆԻ
    Ձայնագրությունը՝ ԱԶԱՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
    Տեսաերիզը՝ ՀԵՔԻԱԹ TV
    ԵՍ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ ԻՄ ԵՐԿՐԻ
    Ես զինվորն եմ իմ երկրի,
    Հա՛յ եմ ես,
    Մարտիկն եմ քա՛ջ, ամեհի,
    Հա՛յ եմ ես,
    Դարերով եմ վեր պահել
    Դրոշս, տե՛ս,
    Ահելներից էլ ահել
    Ազգն եմ ես։
    Երեք հազար տարիներ
    Գենս իմ,
    Չի խառնվել, չի ձուլվել
    Օտարին,
    Հայոց լեզուս առանձին
    Ճոխ մի ճյուղ,
    Դավանանքս իր հերթին,
    Ջոկ մի շյուղ։
    Կրկներգx2
    Ես զինվորն եմ իմ երկրի,
    Հա՛յ եմ ես,
    Մարտիկն եմ ի՛մ Եդեմի,
    Քա՛ջ եմ ես,
    Չի՛ ծնկի իմ ազգը հար,
    Իմացե՛ք,
    Աստծո պատժից դուք միայն
    Վախեցե՛ք։
    Գեներալներ ենք տվել
    Անհամար,
    Բոլորից շատ գրողներ,
    Գիր ու տաղ,
    Տասնյոթ հազար անուն գիրք
    Պահպանում,
    Թանգարաններն աշխարհի
    Մեզ օրհնում։
    Գերպետություն ենք եղել
    Մենք անխոս,
    Հյուսիսային Կովկասից՝
    Եգիպտոս,
    Կիպրոսից՝ Միջին Ասիա
    Տարածված,
    Մասիս սարը մեր հսկա
    Սրբացված։
    Կրկներգx2
    Ես զինվորն եմ իմ երկրի,
    Հա՛յ եմ ես,
    Մարտիկն եմ ի՛մ Եդեմի,
    Քա՛ջ եմ ես,
    Չի՛ ծնկի իմ ազգը հար,
    Իմացե՛ք,
    Աստծո պատժից դուք միայն
    Վախեցե՛ք։
    Իմ արյունը հոսում է
    Ազգերում,
    Հայ սփյուռքը հզոր է,
    Անկոտրում,
    Ի՛մ երկիր սրբացված՝
    Նաիրյան,
    Միլիոն ու կես սպանված՝
    Սուրբ դարձան։
    Կրկներգx2
    Ես զինվորն եմ իմ երկրի,
    Հա՛յ եմ ես,
    Մարտիկն եմ ի՛մ Եդեմի,
    Քա՛ջ եմ ես,
    Չի՛ ծնկի իմ ազգը հար,
    Իմացե՛ք,
    Աստծո պատժից դուք միայն
    Վախեցե՛ք։
    ԱՍՏԾՈ ՊԱՏԺԻՑ ԴՈՒՔ ՄԻԱՅՆ
    ՎԱԽԵՑԵՔ։
    Հավաքագրվում են տաղանդաշնատ սաներ «Վիկտորիա» համույթի համար 6-14 տարեկան։ Մանրամասների համար զանգահարել համույթի ղեկավար Հռիփսիմե Խրիմյանին 095331 334 հեռախոսահամարով։
    Բազում հետաքրքրվողների համար տեղեկացնում ենք, որ Հռիփսիմե Խրիմյանի գրքերը առկա են Նոյան տապան,Բուկինիստ ու Ֆենիքս գրախանութներում։

Комментарии • 23

  • @user-kl2sj7kp3d
    @user-kl2sj7kp3d 2 года назад +5

    Молодец ребёнок,намного умней взрослого человека!👍

  • @mar.mariam626
    @mar.mariam626 2 года назад +3

    Apres schaat,schat sirun es ergum👍💋🇦🇲🇦🇲

  • @nairaaleksanian8727
    @nairaaleksanian8727 2 года назад

    Ապրեք , գեղեցիկ մանկական երգ , շնորհավորում եմ ամբողջ թիմին և իհարկե փոքրիկ կատարողին 👍👍👍🇦🇲🇦🇲🇦🇲

    • @HeqiatTV
      @HeqiatTV  2 года назад

      Շնորհակալ ենք անսահման🌷🌷🌷

  • @margaritahakobyan9598
    @margaritahakobyan9598 2 года назад +4

    Ապրես, բալիկ ջան 🇦🇲❤️ Թող որ խաղաղություն լինի 🇦🇲

    • @erikbenik7975
      @erikbenik7975 2 года назад +1

      Gdrhfhdhcjfncytjgjdjdjggsksrkrmfg

  • @user-fs3pb1hl7q
    @user-fs3pb1hl7q 2 года назад +2

    Ապրես էդուարդ շատ լավ ես երգել

  • @nshanmeliksetyan3371
    @nshanmeliksetyan3371 2 года назад

    Էդուարդ ջան, եղբայրս, հպարտ եմ, ապրես

  • @karenkocharyan7017
    @karenkocharyan7017 2 года назад +1

    Bravo axper jan 👍🏻👏🏻👏🏻👏🏻 misht arach!

  • @user-ke7yu3kz2s
    @user-ke7yu3kz2s 2 года назад +1

    BRAVO 💞👍👏

    • @HeqiatTV
      @HeqiatTV  2 года назад

      Շնորհակալություն🌷

  • @kimmitia
    @kimmitia 2 года назад +1

    Браво!!!!!!

  • @NverBeglaryan-zm7sl
    @NverBeglaryan-zm7sl 29 дней назад +1

    լավ երգեր ❤

  • @gagiksmbatyan7241
    @gagiksmbatyan7241 2 года назад +3

    Hamov balik👍👍👍

    • @1ty1if9narek5
      @1ty1if9narek5 2 года назад +3

      Շնորհակալություն ձեր հրաշալի խոսքերի համար։

  • @user-vl9ux8rr4l
    @user-vl9ux8rr4l 2 года назад +2

    Հրաշալի գործ էր՝ գեղեցիկ գրված, գեղեցիկ մատուցմամբ, կեցցե՜ք բոլորդ❤❤❤

    • @HeqiatTV
      @HeqiatTV  2 года назад

      Շնորհակալ եմ Գոռ ջան

  • @syuzisahakyan5493
    @syuzisahakyan5493 2 года назад +2

    Apres Edulsss❤️❤️❤️

  • @susannamikaelyan9692
    @susannamikaelyan9692 2 года назад

    Xa

  • @susannamikaelyan9692
    @susannamikaelyan9692 2 года назад

    Խաղաղություն

  • @mariannamanukian3240
    @mariannamanukian3240 2 года назад

    👍🏽👍🏽👍🏽👍🏽👍🏽😃

    • @HeqiatTV
      @HeqiatTV  2 года назад

      Շնորհակալություն🌷🌷🌷