Երբ կայքէջում տեսա Արենի նկարը, ամեն ինչ հասկացա․Սոս Հարությունյան․ «Կյանքին ասել այո՛»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 31 окт 2022
  • Սոս Հարությունյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում։ Մինչ զորակոչվելն ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարանի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժինը։ 2019-ի հունվարից պարտադիր ժամկետային զինծառայության է անցել Լուսակերտի ուսումնական զորամասում, որտեղ էլ ծանոթացել է Արեն Մեհրաբյանի հետ։ Արենը ապագա աստաղաֆիզիկոս էր, որը ԱՄՆ-ում ուսումը թողել ու եկել էր հայրենիքին իր պարտքը տալու։ Երազում էր Հայաստանում ստեղծել աերոտիեզերական կենտրոն։ Բայց Արենը զոհվեց 2020-ի հոկտեմբերի 28-ին Մարտակերտում` անօդաչու թռչող սարքի հարվածից, ու նրա երազանքը որոշեց իրականություն դարձնել ընտանիքը՝ ստեղծելով «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը։
    Լուսակերտի ուսումնական զորամասում վեցամսյա ծառայությունից հետո Սոս Հարությունյանը ծառայությունը շարունակել է Արցախի Ներքին Հորաթաղ գյուղի տարածքում գտնվող հրետանային գնդում։ 44-օրյային կռվել է Մատաղիսում, Մարտակերտի տարբեր բնակավայրերում։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակում է Պոլիտեխնիկական համալսարանում, միաժամանակ, սովորում է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում։ «Երբ կարդացի՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը հրավիերում է դասընթացների, սկզբում գլխի չընկա՝ ում մասին է խոսքը, հետո, երբ կայքէջում տեսա Արենի նկարը, ամեն ինչ հասկացա։ Փորձելու ենք միասին անել ամեն ինչ Արենի երազանքը նպատակին հասցնելու համար»,-ասում է Սոսը։

Комментарии •