«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը երիտասարդ ընտանիքում ծնվել է հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա
HTML-код
- Опубликовано: 18 ноя 2024
- Այսօր՝ մայիսի 3-ին, առավոտյան ժամը 04։00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել Կարապետյանների ընտանիքի առաջնեկները՝ հնգյակ՝ 4 աղջիկ և1 տղա։ Փոքրիկները՝ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան, գլխավոր բժիշկ Միքայել Մանուկյանի անմիջական հսկողության ներքո։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը հայտնեց, որ «Էրեբունի» հիվանդանոցի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հնգյակ է ծնվել. «Բազմաթիվ ծնունդներ են եղել մեզ մոտ՝ ծննդատանը, այդ թվում՝ եռյակներ, երկվորյակներ, ու հիմա երեխաներն ու նրանց մայրը գտնվում են մեր բժիշկների հսկողության տակ և առիթից օգտվելով՝ թե՛ իմ, թե՛ հիվանդանոցի ողջ բուժանձնակազմի կողմից շնորհավորում ենք ընտանիքի անդամներին»։
Մանրամասները` shamshyan.com/h...