Մարգարյան հիվանդանոցում 24-ամյա ծննդկանը տղա երեխա լույս աշխարհ բերելուց ժամեր անց մահացել է

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 сен 2019
  • Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի, 24-ամյա Լուիզա Ավետիսյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց զայրույթն էին հայտնում այն մասին, որ քիչ առաջ Մարգարյան ծննդատանը մահացել է Լ. Ավետիսյանը: Զրուցակիցները ֆոտոլրագրողին ասում էին, որ Լ. Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով բերվել է այս ծննդատուն: Այսօր առավոտյան առաջնեկն է ունեցել՝ տղա երեխա: «Ցավոք, մեր ընտանիքի ուրախությունը երկար չտևեց: Կես ժամ առաջ տեղեկացանք, որ, չգիտենք ինչ պայմաններում, Լուիզան մահացել է: Խոսքեր չենք գտնում արտահայտվելու համար: Ուզում ենք Առողջապահության նախարարությունը՝ նախարար Արսեն Թորոսյանի հսկողության տակ, առանձին հետաքննություն կատարեն:
    Մանրամասները` shamshyan.com/hy/article/2019...

Комментарии •