«Երկրորդ շնչառություն»․ Ֆիզիկական ակտիվության ու կոգնիտիվ վարժանքներ մեծահասակների համար 30.06.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 25 июн 2024
  • Երևանի 8 վարչական շրջանների դպրոցներում շաբաթական երկու օր ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակմամբ կազմակերպվում են ֆիզիկական ակտիվության ու կոգնիտիվ վարժանքների խմբակներ՝ նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար: Տարեցներին առաջարկվող վարժությունները շատ պարզ են, և նրանք դա կարող են կիրառել նաև տանը:
    «Կանա» կենտրոնի հոգեբան, կլինիկական հոգեթերապևտ Մանյա Ասլանյանը նշում է, որ մտավոր ու կոգնիտիվ գործառույթները խթանել և հիշողությունը բարելավել կարելի է նաև տանը: «Օրինակ, մանդալա ներդաշնակելը: Ներկելու ընթացքում մենք փորձում ենք մեջքն ուղիղ պահելով աչքերով կառավարելով թուղթը և աշխատել երկու ձեռքով: Մեկ էլ այլ տարբերակ է, երբ աջլիկները ձախով են գրում, ձախլիկները՝ աջով, հայելային տարբերակով գրելն էլ է խթանում ուղեղի աշխատանքը»,- ասում է նա: Տնային առևտրի ցուցակը մտքում պահելով և ասոցիացիաներ կազմելով խանութ գնալը նույնպես կարող է մարզել ուղեղը:
    Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, Ավագ սերնդի՝ ֆիզիկական ակտիվության խմբակների ղեկավար Սվետլանա Ավագյանը բացատրում է, որ մեծահասակների համար կազմակերպվող դասընթացների նպատակն առողջ հասարակություն ունենալն է:
    «Եթե ինչ-որ մեկը ցավ ունի, նա չի կարող մտածել բարձր գաղափարների մասին: Մեծահասակների ուսերին ոչ միայն իրենց ցավն է, այլ ամբողջ ընտանիքի: Հիմնականում գալիս են կանայք, ընտանիքում բոլորի բեռը վերցնողները, իրենք անգամ իրենց կյանքը չունեն և ապրում են բացառապես տնային հոգսերով»,- պատմում է նա:
    Սվետլանա Ավագյանի խոսքերով, ակումբներում նախ սովորեցնում են ճիշտ շնչել, քանի որ առողջությունը սկսվում է հենց ճիշտ շնչառությունից: Ցանկացած քրոնիկական հիվանդություն ունեցող անձ կարող է մասնակցել, վարժությունները չունեն որևէ հակացուցում: Ծրագիրն անվճար է ու բաց բոլորի համար և կշարունակվի մինչև տարեվերջ:
  • КиноКино

Комментарии •