Հայրիկիս նկարից հայացքս անընդհատ փախցնում եմ․ Գոռ Հակոբյան․ «Կյանքին ասել այո՛»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 8 июл 2024
  • Հայրիկիս նկարից հայացքս անընդհատ փախցնում եմ․ Գոռ Հակոբյան․ «Կյանքին ասել այո՛»
    «Հայրդ ողջ լիներ, քեզ տանից դուրս կաներ»․ կինոյում ու տեսահոլովակներում թուրքի կերպարներ մարմնավորած դերասան
    որդուն մի առիթով ասել էր Գոռի մայրը։ Հայրը՝ Ռուբեն Հակոբյանը զոհվել է 1992 թվականին Մարտակերտում։ Գոռը մեծացել է առանց հոր, բայց հպարտության զգացումով, գիտակցությամբ, որ զոհաբերությունը հանուն հաղթանակի էր, հանուն Արցախի։ Գոռի «հանունները» իմաստազրկեցին 2020-ի պատերազմն ու դրա բերած հետևանքները։ «Հիմա ամեն Աստծո օր տուն մտնելիս հայրիկիս նկարից հայացքս փախցնում եմ։ Հայրենիքը ինձ համար ինչքան ընդհանրական է, նույնքան և անձնականացված է, շատ ուղիղ, շատ կոնկրետ։ Իմ հայրենիքը իմ հայրն է, որը ձուլվեց ամբողջի մեջ»,-ասում է Գոռը։
    Գոռ Հակոբյանը ծնվել է 1987 թվականին Երևանում։ Ավարտել է Աբել Աբելյանի անվան դերասանական ստուդիան, խաղացել կինոյում, թատրոնում, նկարահանվել տեսահոլովակներում։ Քսանվեց տարեկան էր, երբ ծայրահեղ հուսահատության մեջ ոտքերը մի օր եկեղեցի տարան։ Սուրբ Երրորդություն եկեղեցում առաջին անգամ զգաց Աստծո գերբնական զորությունը, որն էլ նրան ամուր կապեց եկեղեցուն։ 2017-ից ծառայում է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, ստացել է դպրական աստիճան։ Հոգևոր ծառայությանը զուգահեռ սովորել ու ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը։ 2022-ին ամուսնացել է, սպասում են փոքրիկին։
    Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության անդամ էր, երբ 2016-ին սկսվեց ապրիլյան պատերազմը։ Օգնություն տեղափոխելու նպատակով Գոռն Արցախ էր մեկնել Սուրբ երրորդություն եկեղեցու սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանի հետ։ Նարեկ Սարկավագի մահը 44-օրյա պատերազմում Գոռի կրած ամենածանր կորուստներից է։ Պատերազմի ամենածանր օրը 2020-ի նոյեմբերի ինն էր․․․
    Տեսախցիկն արդեն անջատել էինք, երբ Գոռը հիշեց պատերազմի ամենատպավորիչ օրերից մեկը․ «Հոկտեմբերի քսանինն էր, քահանաներին օգնում էի իրականացնելու տասնյակ զինվորների մկրտության ծեսը։ «Ամեն ալելույա» շարականի ժամանակ հնչեց օդային տագնապի ազդանշանն ու հրետանին սկսեց երկկողմանի ակտիվ աշխատել։ Մկրտությունը չընդհատվեց, ավելին՝ արկերի պայթյուններն ուղեկցվում էին շարականի հնչյուններով, ու բոլոր տղաներն այդ օրը հեռացան մկրտված»։ Ի դեպ, Գոռի խոսքով՝ պատերազմի ժամանակ ավանդույթ կար, երբ որևէ մեկը զոհվում էր, ասում էին՝ տուն գնաց։
  • КиноКино

Комментарии • 1

  • @gagikavagyan9386
    @gagikavagyan9386 13 дней назад +1

    Գոռ ապրես։ Պատանի ժամանվանից միշտ անմիջական, չափված իւ ձևված, բարի ու նրբանկատ հայորդի։
    Ապրես։