Ինչպե՞ս անցնել էլեկտրոնային նույնականացում
HTML-код
- Опубликовано: 5 фев 2025
- ՊԵԿ-ի կողմից ներդրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին հնչած կարծիքները հուշում են, որ հայտարարագրի ներկայացման կարգը շատերի մոտ մի շարք հարցեր է առաջացրել։
Հետագա խնդիրներից խուսափելու համար կարևորագույն հարցն է՝ «Ինչպե՞ս ներկայացնել եկամուտների հայտարարագիր»։
Հայտարարագրերը ներկայացվում են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (file-online.ta... "") միջոցով։
Այն հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ » և ստանալ ծախսերի փոխհատուցում։
Համակարգը հասանելի է վեբ տարբերակով:
Հենց այս համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների հայտարարագիր։
Համակարգից օգտվելու համար պետք է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում՝ նույնականացման սարքի միջոցով։ Հայտարարագրի մեջ հետագայում փոփոխություններ անելու և դրանք հաստատելու համար անհրաժեշտ կլինի նաև էլեկտրոնային ստորագրություն:
Եթե ցանկանում եք իմանալ արդյոք հայտարարգրվելու են Ձեր եկամուտները, թե ոչ , ապա կարող եք անցնել հղումով՝ team2b.am/tare... , լրացնել հարցաշարը և իմանալ պատասխանը հաշված վայրկյանների ընթացքում։
Մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով ՝ team2b.am/ekam...