Լարված իրավիճակ Բյուրական գյուղում. գյուղացիները սպառնում են ի նշան բողոքի ոտքով գնալ կաթողիկոսի մոտ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 26 авг 2014
  • Այսօր` օգոստոսի 26-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղում 7-րդ դարից կառուցված Արտավազիկ եկեղեցու բակում հավաքվել էին գյուղացիները, ովքեր իրենց զայրույթն էին հայտնում մշակույթի նախարարության պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանման եւ օգտագործման վարչության աշխատակից ոմն Մանուկից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զայրացած գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում եւ իրար հերթ չտալով ասում էին.«Սովետի ժամանակներից եկեղեցին պահպանվում էր պետության կողմից, սակայն անկախացումից հետո մշակույթի նախարարության ոչ մի չինովնիկ չի բարեհաճել այցելել նշված եկեղեցու բակ ու իրենց աչքով տեսնեն եկեղեցու շրջակայքում տիրող հակասանիտարական վիճակը:
    Մանրամասները` shamshyan.com/hy/article/2014/...

Комментарии •