«Զոհվելուց 10 րոպե առաջ ենք խոսել հետը»․ մանրամասներ Հրաչիկ Փիլիպոսյանի մահվան դեպքից

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 3 июл 2022
  • 19-ամյա ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանի զոհվելուց շուրջ 15 օր անց զինվորի մահվան հանգամանքներն անհայտ են։ Նա հունիսի 18-ին Վերին Շորժայի սահմանին մարտական հերթապահություն իրականացնելիս է զոհվել։
    Հրաչիկ Փիլիպոսյանի ընտանիքի անդամները ևս իրենց որդու զոհվելու հանգամանքերի մասին տեղեկություններ չունեն։ Պաշտպանության նախարարությունն անգամ ծնողներին չի հայտնել ցավալի լուրը, Բյուրականի նախկին գյուղապետի միջոցով են տեղեկացել։
    «Աշտարակում էր էրեխեն, որ մեզ ասացին․․․ գիշերն էին բերել։ Մի գրամ չի անցել իմ մտքով, որ կարող է այսպիսի բան լինել»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց հայրը՝ Վաչիկ Փիլիպոսյանը և փոխանցեց որդու զոհվելու առնչությամբ իրենց հայտնի դարձած որոշակի տեղեկությունը․
    «Ինքը կանգնած է եղել, իր կանգնելու պահը թշնամու կողմից բացառձակ չի դիտարկվել․․․վազել է (փոխհրաձգության ընթացքում,-հեղ․), պոստի ավագը ձայն է տվել՝ Հրաչ սպասի, Հրաչը չի սպասել, վազել է դեպի պոստը (վազել է այն դիրքի ուղղությամբ, որի վրա թշնամին կրակ է բացել,-հեղ․)»,- պատմեց հայրը։
    Ընտանիքի անդամները նշում են, որ իրենց որդու հետ դեպքից կարճ ժամանակ առաջ են հետը խոսել։
    «Ես վերջին անգամ հետը 9:30-ին եմ խոսել»,- նշում է հայրը, իսկ ազգականներից Մուշեղ Բաբայանը՝ լրացնում․ «Ասում են, որ այդ խառը իրավիճակը ժամը 10-ից է սկսվել, բայց կոնկրետ դեպքը տեղի է ունեցել 11-ի կողմերը»։ «Դեպքից 10 րոպե առաջ ենք խոսել հետը։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է, տատ ջան»,-ասաց տղայի տատիկը՝ Սուսաննա Բաբայանը։
    Հուլիսի մեկին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հրաչիկ Փիլիպոսյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։

Комментарии • 16

  • @varsinedavtyan8825
    @varsinedavtyan8825 2 года назад +2

    Փառք մեր զինվորներին... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ 🙏🙏❤❤❤❤

  • @varsinedavtyan8825
    @varsinedavtyan8825 2 года назад +3

    Ուր ենք հասել.... Աստված ջան, խնդրում եմ, բոլոր դավաճաններին պատժիր 🙏🙏

  • @vaginakmnoyan3485
    @vaginakmnoyan3485 Год назад

    🙏🙏🙏

  • @Jasmin_cake
    @Jasmin_cake 2 года назад +2

    Էէէէէ💔💔💔💔💔💔

  • @liliahovhanesyan
    @liliahovhanesyan Год назад

    🙏😭

  • @igh3hgh756
    @igh3hgh756 2 года назад +1

    Ցավալի է շատ😭😢

  • @kristineaslanyan7599
    @kristineaslanyan7599 2 года назад +2

    Astvac cov hamberutyun ta vordekoruys cnoxnerin🙏🙏🙏

  • @karinemovsisyan4412
    @karinemovsisyan4412 2 года назад +3

    Mer. Erexeqin. Spanumen. U. Puch. Medalner. Bajanen. MI. VERCHREQ. ET. Glxakereritzh. Vochmi ban

  • @lusinexachatryan9958
    @lusinexachatryan9958 2 года назад +1

    😓😓😓

  • @haragevorgyan3405
    @haragevorgyan3405 2 года назад +4

    Լրագրող կոչված դուք հասկանում եք որ ձեր պրովոկացիոն ու հրահրող հարցերով մարդկանց ստիպում եք տարակուսել?չի կարելի նման հարցեր տալ,մի քիչ տարրական կուլտուրա սովորեք,Հոգիտ լույսի մեջ մնա հերոս ջան, խոնարհվում եմ շիրմիտ ու ծնողներիտ առաջ🙏🙏🙏😭

  • @nanohovhannisyan2064
    @nanohovhannisyan2064 2 года назад

    Գնացելեք մարդկանց մխիթարելու թե վերք խորացնելու ձեր կասկացելի հարցերով ինչ մարդեք դուք

  • @gayanestepanyan9960
    @gayanestepanyan9960 2 года назад

    Ay lragrox, inchies uzum mardkanc mej kaskatsanq gcel, aveli lav ban xoselu ban chuneq?

  • @karinemovsisyan4412
    @karinemovsisyan4412 2 года назад

    Russitz. Zgushatzeq. Heriqa.