Գազարով բիսկվիթ/ անչափ փափուկ, համեղ ու նուրբ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 окт 2024
  • Խմորի համար
    6 ձու
    1 բաժակ շաքարավազ (բաժակը 250 մլ)
    300 գ մանր քերիչով երած գազար
    1 բաժակ ալյուր
    1 թեյի գդալ փխրեցուցիչ (ոչ լիքը)
    համեմունքներից ես օգտագործել եմ դարչին, կարող եք նաև ավելացնել մշկընկույզ (շատ քիչ, դանակին ծայրով) նաև հիլ (կրկին շատ քիչ)
    Կրեմներ
    եթե կրեմով տարբերակ եք նախընտրում, ապա
    տարբերակ 1
    Քամած թթվասեր + շաքարի փոշի՝ ըստ ճաշակի (այս տորթի համար կրեմը չպետք է թթվաշ համ ունենա); Կարող եք հարել հարիչով;
    Կարող եք պատրաստել նաև ուղղակի պինդ թթվասերով՝ ավելացնելով շաքարի փոշի՝ ըստ ճաշակի։ առանց քամելու թթվասերի դեպքում հարիչով աշխատել խորհուրդ չէի տա, թթվասերը կարող է ջրիկանալ։
    տարբերակ 2
    100-150 գ սենյակայյին ջերմաաաստիճանի կարագը լավ հարում ենք ու ավելացնում կրկին սենյակային ջերմաստիճանի խտացրած կաթ 200-250 գ
    Ուշադրություն
    ԼՐԱՑՈՒՄ
    Սիրելիներս, խմորը շատ նուրբ է ու դասական բիսկվիթի պես պահանջկոտ հատկապես, երբ թխում եք երեք շերտով։ Քանի որ շերտերը բարակ են ստացվում, էստեղ հատուկ ուշադրություն է պահանջում։
    Հետևաբար, եթե էս ոլորտում շատ փորձ չունեք ինքնուրույն դասական բիսկվիթի պես Ձեր ջեռովի կարգավորումները ճիշտ անելու ու խմորի ճիշտ խտությունը ստանալու ( երեք շերտով թխելու տարբերակում դա ավելի կարևոր է, նշած մյուս երկու դեպքում, երբ թխում ենք մեկ շերտով, դա խիստ էական չի), առաջարկում եմ խմորի մեջ շաքարի քանակն ավելացնել կես բաժակով, մի քանի ժ գդալով ավելացնել նաև ալյուրի քանակը։ Կամ ուղղակի, եթե դա դժվար եք համարում, թխել մեկ շերտով ու հետո բաժանեք շերտերի։ Սա կստացվի առանց խնդիրների

Комментарии • 63

  • @anahitghukasyan51
    @anahitghukasyan51 Год назад +1

    Չեմ հասցնում նայելը,դու հասցնում ես պատրաստելը։
    Ապրես աղջիկ ջան։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад +1

      Սիրով )))
      Արագացում եմ ամեն բան, քանի որ ինֆորմացիան շատ է, որպեսզի շատ ժամանակ չխլի Ձեզնից)))

  • @Ohanyan-sc2nd
    @Ohanyan-sc2nd Год назад +2

    Արուսյակ ջան երեք տարի է ինչ օգտվում եմ ձեր բաղադրատոմսերից ու անչափ շնորհակալ եմ , շատ ճիշտ ու գրագետ մատուցում եք։ ❤

  • @vikamarkosyan8684
    @vikamarkosyan8684 Год назад +1

    Շնորհակալություն շատ, սիրելի Արուսյակ․ Կպատրաստեմ, անշուշտ🌷❤

  • @armenuhimatevosyan5271
    @armenuhimatevosyan5271 10 месяцев назад

    Арусяк джан мишт огтвум эм дер бахадратомсериц у шаат го эм.

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  10 месяцев назад

      Շնորհակալ եմ վստահության համար

  • @nadejdaghazaryan806
    @nadejdaghazaryan806 8 месяцев назад

    Barev dzez. Inchprs gtnem smetanov kremi patrastman dzev@

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  8 месяцев назад

      Ողջույն.
      ruclips.net/video/i7Ln6O4111E/видео.html

  • @cookingwithmimmo
    @cookingwithmimmo Год назад

    Շնորհակալություն ձեր բաղադրատոմսի համար

  • @asyaazroyan6746
    @asyaazroyan6746 Год назад +3

    Շատ հաճելի ձայն ունեք ❤

  • @gayanechopuryan3133
    @gayanechopuryan3133 Год назад

    karelie porcel shnorhakalutyun , lav ek patrastum

  • @anushgevorgyan3067
    @anushgevorgyan3067 Год назад

    Շնորհակալություն իմ խնդրանքս չմեռժելու համար,ինչպես միշտ հիասքանչ էր😊😊😊

  • @lilitkhachatryan4112
    @lilitkhachatryan4112 10 месяцев назад

    Arus Jan minjev amanor xmorexenneri videoner klinen?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  10 месяцев назад +1

      Առաջիկայում ոզնի կլինի նաև, ու էլի տեսականի, որ խոստացել եմ

    • @lilitkhachatryan4112
      @lilitkhachatryan4112 10 месяцев назад

      @@arusyakhokhikyan9342 Jan shnorhakalem
      Ancyal Tarva cucakum Kievski xostacak
      Bayc vornel txek sirov kspasem
      Shnorhakalutyun 💋

  • @lusinebabayan382
    @lusinebabayan382 Год назад

    Yntir e stacvel Arusyak jan👌🏻👍🏻🥕🥕🥮 kpordzem❤ I dep ayn jrov ev murabayi himqov patrastvats xmoreghenic patrasel em ev stacvec indz mot nuynpes Arusyak jan, shnorhakal em❤❤

  • @asyaazroyan6746
    @asyaazroyan6746 Год назад

    Անպայման կփորձեմ, կասեք 180° թխե՞լ

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Տեսանյութի ընթացքում էկրանին գրված է 190 աստիճան միջինը ( կախված Ձեր ջեռոցից)

  • @natalyabadalyan481
    @natalyabadalyan481 Год назад

    Arusyak jan, karelia ogtagorcel kremum qamac macun? Shnorhakalem❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Թթվաշ համը էս խմորի հետ էդքան էլ չի սազում։
      Դան իմ կարծիքն է։ Կարող եք փորձել, իհարկե

  • @annaharutyunyan2134
    @annaharutyunyan2134 Год назад

    Բարև ձեզ շոկոլատե գանաշ իմ մոտ ճաքում է կասեիք ինչից է նախապես շնորհակալություն

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Սխալ հարաբերակցությունից կարող է լինել։
      Ինչ շոկոլադ եք օգտագործում ու ինչ բաղադրատոմսով, ինչպես եք պատրաստում?

    • @annaharutyunyan2134
      @annaharutyunyan2134 Год назад

      @@arusyakhokhikyan9342 200 գր սպիտակ շոկոլադ 120գր կարագ (սպրեդ)

  • @КристинаАбгарян-м6д

    ընդհանրապես հնարավո՞ր է փխրեցուցիչի փոխարեն սոդա ավելացնել

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад +1

      Հնարավոր է, բայց սոդայի համը կարող է գալ։
      Ես նշել եմ, որ սոդա ավելացնելու դեպքւոմ պետք է խմորը մեջ որևէ թթու ավելացնել։
      Եթե ուզում եք սոդայով թխել, խմորի մեջ 1 ճ գդալ Քասախ ավելացրեք ալյուրը լինելուց առաջ

    • @КристинаАбгарян-м6д
      @КристинаАбгарян-м6д Год назад

      @@arusyakhokhikyan9342 շնորհակալ եմ Արուսյակ ջան արձագանքելու համար ❤️🌷

  • @liliaadamyan9099
    @liliaadamyan9099 Год назад

    Հարգելի կանայք և աղջիկներ,այս բաղադրատոմսով խորհուրդ չեմ տա պատրաստել.ես պատրաստել եմ՝ չի ստացվել:Վերը նշված շաքարավազի չափաբաժինը շատ է,ալյուրի չափաբաժինը 6 ձվի համար քիչ է ու եթե ուզում եք 3 շերտով պատրաստել՝ այս բաղադրատոմսով չի ստացվելու:Եթե չեք հավատում՝ փորձեք👎👎👎

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад +1

      Հարգելիս, ցանկացած իրավիճակում խմորի խտությունը վերահսկել կա։ Էստեղ շաքաիավազը քիչ է, բնականաբար, եթե ալյուրի տեսակից կամ անգամ հարելուց կախված խմորը մի քիչ էլ թույլ ստացվի, կարող է խնդիրներ առաջացնել։
      Հետևաբար, եթե խմորն անում եք ու կասկածներ ունեք, կամ շատերի պես դիմեք, Սիրով խորհուրդ կտամ ըստ Ձեր իրավիճակի, կամ էլ , եթե խորհրդի կարիք չունեք, ուրեմն էնքան փորձ ունեք, որ էսքանն առանց ինձ էլ պետք է իմանայիք։
      Միայն դասական որոշ բաղադրատոմսեր են, որոնցում փոփոխություն անելու կարիք չկա, մնացած ցանկացած բաղադրատոմսում կախված տարբեր պայմաններից' (հատկապես ալյուրի հետ կապված) կարող են փոփոխություններ պահանջվել։ Ու դա միայն էս բաղադրատոմսին չի վերաբերում, ուղղակի սա էլ բացառություն չի։
      Եթե տեսել եք, որ չի ստացվում, ուղղակի եթե գրեիք, խորհուրդ կտայի մի քիչ շաքարն ու շատ քիչ ալյուրն ավելացնել։
      Էս բաղադրատոմսը իմ հնարածը չի, ու առաջին անգամ չի, որ թխում եմ։
      Կրկնում եմ, անգամ սովորական մեղրով տորթի դեպքում միշտ չի, որ ստացվում է հետևել հստակ բաղադրատոմսին։ Միշտ կան "եթե, ապա" _ներ։ Իդեալական է ստացվում մեկի մոտ, մեկ էլ գտնվում է մեկն անպայման, որ հայտարարում է, որ միլիոնավոր անգամ մարդկանց թխած մեղրով տորթը սխալ է, չի ստացվում։ Այսինքն, ինքը կապ չունի, բաղադրատոմսն է սխալ ու բոլոր նրանք, ովքեր տասնամյակներով դա թխել են։ Ես թխում եմ էնպես, ինչպես որ ցուցադրել եմ։ Եթե չի ստացվել, ապա պետք է հասկանալ, թե ինչու։
      Ես հիմա բացադրատոմսում կավելացնեմ, լրացում կանեմ, որպեսզի բարակ շերտով թխելու դեպքում որոշ փոփոխություններ արվեն։ Ես անում եմ էնպես, ինչպես որ նշել եմ ու դասական բիսկվկթին մոտ թոթևություն է ստացվում, ինչպես որ տեսել եք։ Նշված փոփոխությունների արդյունքում սխալվելու հավանականությունը կպակասի, բայց խմորը մի փոքր լպչուն կստացվի։ Բայց ավելի լավ է էդպես, քան թեկուզ մեկ հոգու մոտ չստացվի ու ստիպված լինեմ բացատրել, որ շատ նուրբ խմոր է, ինչպես դասական բիսկվիթը, ու եթե չի ստացվում, չի նշանակում, որ սխալ է։
      Լավ մնացեք։ Եթե դժվար չի, կուզեի լուսանկարով տեսնել ստացված արդյունքը ու հասկանալ, թե կոնկրետ ինչը չեք հավանել ու ինչ արդյունք է եղել։
      Ինձ գրել կարող եք ինչպես ինստագրամում, էնպես էլ մեսինջերով։ Բոլոր տեղերում ինձ կգտնեք նույն այս անուն ազգանունով.
      Ձեզ հաջողություն

  • @inmyrichkitchen9997
    @inmyrichkitchen9997 Год назад

    Շատ ընտիր ստացվեց❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад +1

      Շնորհակալ եմ շատ գնահատականի համար))))))))

  • @AA-yo7lo
    @AA-yo7lo Год назад +1

    👍👍👍

  • @nubarnersisyan3501
    @nubarnersisyan3501 11 месяцев назад

    @ntire stacvel❤❤

  • @veronpalyan7638
    @veronpalyan7638 Год назад

    Ապրես Արուսյակ ջան

  • @floraohanoy3166
    @floraohanoy3166 Год назад

    Tikin Arusyak ete gazar ek avelasnum karik cka shakaravaz avelacnek es patrastel em shat hamex e .

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Այս բաղադրատոմսի նախնական տարբերակը ( ես միշտ փոփոխում եմ ) ավելի շատ շաքարավազով էր։ Պակասեցրել եմ։ Առանց շաքարավազի կառուցվածքը այլ է, ավելի կարկանդակի է նմանվում )
      Ըստ ցանկության, իհարկե)

  • @goqormilitonyan9754
    @goqormilitonyan9754 Год назад +1

    ARUSYAK JAN VOR XNDREM @NKUYZ KPATRASTES XMOREXEN..DZER TARBERAKE SHAT HETAQRQIR KLINI❤ NAXAPES SHNORHAKAL EM..ES NARAN EM DZER HETEVORDNERIC❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад

      Շուտով կլինի հին ու բարի շաաատ տարիներ փորձված բաղադրատոմսով )

    • @goqormilitonyan9754
      @goqormilitonyan9754 Год назад

      @@arusyakhokhikyan9342 Anchap shnorhakal em😘😘

    • @tatevikaraqelyan4534
      @tatevikaraqelyan4534 Год назад

      Arusyak jan vor xndrem kaseq krem@ karox em poxarinel mek urish kremov naxapes shnorhakalutyun💐💐💐

  • @tatevikharutyunyan3679
    @tatevikharutyunyan3679 Год назад

    ❤❤❤aprek shat

  • @janetowanis6020
    @janetowanis6020 Год назад

    Սեվ չամիչ

  • @hrachuhitonoyan6100
    @hrachuhitonoyan6100 Год назад

    ❤❤❤❤

  • @manangyurjyan8539
    @manangyurjyan8539 Год назад

    👍👍👍👍👍👌🥰

  • @alvardtsaturyan2911
    @alvardtsaturyan2911 Год назад

    Gexecik e cat ❤

  • @gexanushkazaryan664
    @gexanushkazaryan664 Год назад

    Գրեթե նույնատիպ տորթ ես թխում եմ,բայց գազարի փոխարեն ավելացնում եմ քերած խնձոր։Էլի շատ համեղ է։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Год назад +1

      Հետաքրքիր է։ Սիրում եմ խնձորով թպվածքներ։ Փորձել է հարկավոր )
      Շնորհակալ եմ )

  • @_-yf3fv
    @_-yf3fv Год назад

    👍👍👍👌👌