Անդրանիկ Ճաղարյան՝ առաջինը։ Գանգի վրա դեմքի վերականգնում, «Հայտնի անհայտը», Հ1, 2010թ.

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 окт 2024
  • 1971 թվականին պրոֆեսոր Անդրանիկ Ճաղարյանը Պետրոս Դուրյանի գանգի մնացորդներից վերականգնեց նրա դեմքը. մինչ այդ բանաստեղծի իրական դեմքը սերունդներին հայտնի չէր, նրա որևէ լուսանկար չէր պահպանվել։ Իսկ Դուրյանի՝ Ստամբուլից Ֆրանսիա, ապա Հայաստան տեղափոխված ոսկրերը դեմքը վերականգնելու գաղափարի հետ պրոֆեսորին փոխանցել էր Ամենայն հայոց Վազգեն Առաջին կաթողիկոսը։
    Բայց որպեսզի հավատան, որ Ճաղարյանը «մեկին-մեկ» է վերականգնում, հատուկ հաձնաժողով ստեղծեցին, պրոֆեսորին պատահական մարդու դեմքի վերականգնում հանձնարարեցին, որի լուսանկարն իսկ նա չէր տեսել։
    Քննությունը պատվով բռնելուց հետո հանդիսավոր նիստ հրավիրվեց, որին՝ ՊԱԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ անակնկալ հայտնվեց այդ օրերին տնային կալանքի տակ եղած Հովհաննես Շիրազն ու ամբիոնից միայն մի նախադասություն արտասանեց՝ եթե Ճաղարյանը լեզու դներ Պետրոս Դուրյանի բերանում, նա կասեր. «Շիրազ, սպասիր նախ ես բարձրանամ Մասիս սարը, հետո՝ դու»։ Թե որտեղ է հիմա պահվում Պետրոս Դուրյանի՝ մեղրամոմից ու խեժից այդ դիմաքանդակը, ինչպես նաև հին արքաների ու այլոց նույնկերպ վերականգնված դեմքերը՝ ֆիլմում։
    Այժմ նման աշխատանքը համակարգչային եղանակով են իրականացնում, Ճաղարյանը դա «ձեռքով» էր անում։ Նա իր մեթոդի մաթեմատիկական բանաձևը դուրս բերեց, և չի բացառվում, որ աշխարհի գիտնականներն այդ բանաձևից են օգտվել հետագայում։

Комментарии • 3