Բեզեի ՉՓԱՓԿՈՂ շերտ՝ անգամ եփովի կրեմի մեջ/ ինչու է ճաքում/ ինչու չի չորանում / ինչու է ձգվում /
HTML-код
- Опубликовано: 6 фев 2025
- Русский перевод моих видео найдете на моем Русском канале /Кухня Армянки/ по этой ссылке / @Кухняармянки
(Это видео с русским переводом найдете по этой ссылке 👇
• Непромокаемая меренга/...
___________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 👇👇👇
Տեսանյութում օգտագործել եմ կադրեր ԲՈՆ-ԲՈՆ անունով տորթից, որի համար էլ հենց պատրաստել եմ բեզեի շերտը։ Տորթի ամբողջական տեսանյութը կա իմ ալիքում, իսկ հղումը այս տեքստի ներքևում է։
Բեզեի շերտը բիսկվիթին միացվում է անպայման ԿՐԵՄՈՎ։
Այս մասին Ֆեյսբուքում էլ, այստեղ էլ հարցեր ստացել եմ, ուստի որոշեցի անպայման նշել։ Այս տորթը հավաքելու ամբողջական կադրերը արդեն տորթի տեսանյութում են, որից ես կտրել ու բեզեի առանձին տեսանյութի համար ընտրել եմ միայն մի քանի կադր, իսկ արդեն տորթի տեսանյութում բոլոր այդ կադրերը կան, որտեղ կրեմն էլ քսվում է։
Ասեմ ավելին, օգտագործել եմ ոչ թե կարգային պինդ կրեմ, այլ կարագ + եփովի կրեմ, ու անգամ եփովի կրեմի մեջ բեզեի շերտը չոր է մնում։ Ովքեր փորձել են կամ պետք է դեռ նոր փորձեն, կհամոզվեն։
Տորթի պատրաստման ընթացքն ու բաղադրատոմսն ամբողջությամբ կարող եք տեսնել այս հղումով 👇
• Բեզեով ԲՈՆ-ԲՈՆ /միշտ Չ...
Ես շատ վաղուց եմ հետևում Ձեզ ,սակայն չեմ գրել ոչինչ, քանի որ համաձայն եմ բոլոր դրական կարծիքների հետ։եսիմ բոլոր ծանոթներին խորհուրդ եմ տվել հետևել ձեզ։Դուք հրաշք եք,խնդրում եմ չդադարեցնել ձեր գործունեությունը այս բնագավառում։Շատ գրագետ , արագ ու մատչելի խոսք և գեղեցիկ ու հաճելի պահվածք ունեք։👍👍👍👍
Շնորհակալ եմ )
Բրավո Եւ շնորհակալություն❤❤❤❤
Արուսյակ ջան շատ հաճելի է ձեզ նայելն ու լսելը և շատ բաներ սովորելը👍👍👍👏👏👏🌹🌹🌹
Շնորհակալ եմ )
Շնորհակալություն Արուսյակ ջան մեզ հետ կիսվելու համար 🤗💋💖🌹🌹🌹🌹🌹🌹🌹
Ապրես դու։ Աստված թող օրհնի և հզորացնի Ձեր շնորհքը։է🙏🙏🙏
Շատ լավ ստացվեց Արուսյակ ջան❤Անչափ շնորհակալություն
Սիրով 🌺
Xelaci ev gexecluhi hayuhi, shat merci Arusyak jan 💞💞💞👍💋💋💋
❤️❤️❤️
Ողջույն Արուսյակ ջան ապրես հրաշքս, որ կիսվում ես, Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ առողջ ու երջանիկ տարի խաղաղ երկնքի տակ 🎄🎄🎄❄❄❄🎆🎆🎆❤❤❤💋💋💋💋
Շնորհավոր
Ամենալավն ու բարին բոլորիս ընտանիքներին ☺️
Շնորհակալ եմ շատ Արուսյակ ջան,ձեր խորհուրդներով պատրաստված բեզեն անկրկնելի էր🥰🥰🥰
Շնորհակալ եմ վստահության համար ❤️
Ընտիր բեզե ստացվեց։ Տորթն էլ շատ ախորժելի է։ Շնորհակալություն։👏👏💋
Սիրով 🤗🤗
Իսկական հայուհու կերպար,շատ հաճելի է ձեզ դիտելը
Շնորհակալ եմ անչափ ❤️
Մերսի շատ Արուսյակ ջան փորձել եմ շատ լավ է ստացվում
Շատ ուրախ եմ Ձեզ համար 🌺
Ողջույն Արուսյակ ջան։ Ես հաճախ եմ հետևում ձեր բաղադրատոմսերին և հաճույքով եմ դիտում։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ լավ բացատրելու համար, որ այդքան էներգիա եք ծախսում։
Շնորհակալ եմ գնահատելու համար 🥰
Դա շատ կարևոր է
Արուսյակ ջան շնորհավոր ձեր նոր տարին եղեք օրհնված
Շնորհակալ եմ անչափ։ Շնորհավոր 🎄
Արուսյակ ջան,բազմիցս փորձելուց հետո վերջապես մոտս ստացվեց իդեալական,խրթխրթան,չոր բեզե Ձեր բաղադրատոմսի շնորհիվ,շատ շնորհակալություն գրագետ ու կոկիկ մատուցման համար❤❤❤
Շառ ուրախ եմ Ձեզ համար 💋❤️
Անուշ ուտեք
Արուսյակ ջան դուք յուրօրինակ էք,ամեն տեսանկյունից մեծ բավականություն եմ ստանում ձեզանից։Իմացեք ոև շատ սիրված էք բոլորիս կողմից,և ես հեռվում գտնվելով հպարտանում եմ ձեզնով ,ռուսներին ներկայացնում եմ տիպիկ հայ կնոջ կերպարը։🇦🇲❤😘
Անչափ շնորհակալ եմ աշխատանքս գնահատելու համար ❤️
Շատ գրագետ և ճիշտ բացատրություն էր ,շնորհակալություն։Մի հարց ,բեզեն թխելու ժամանակ ջեռոցի միջի հովհարը պետք է միացնել թե ոչ?։Մյուսն էլ ասում են որ պետք է մի փոքր ջեռոցի դուռը բաց լինի, ես լսեցի ձեզանից հակառակը։Այդ ջերմաստիճանում այդքան երկար եփելուց չի վառվի բեզեն?, ինձ մոտ բեզեն այդքան լավ չի ստացվում, դրա համար է նամակս երկար😅😅😅😅
Շնորհակալ եմ )))
Ես չեմ պնդել, որ պետք չի միացնել, պարզապես, եթե սկզբում չեք միացրել, ցանկալի չի միացնել ընթացքում, քանի որ դրանից ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, ինչի պատճառով նախ կարող են մգանալ ու նաև ճաքել։ Անգամ դուռը բացելու պատճառով կարող են ճաքել ( ջերմաստիճանի տատանումից)։ Շատ լավ հարած բերեն ավելի քիչ է հակված ճաքելէւն, բայց դրա պատճառով ռիսկը կա։ Եթե միացնում եք, նախատեսածից մոտ 20 աստիճանով ցածր դրեք ջեռոցի ջերմաստիճանը, ու միացված թողեք ( կոնվեկցիան ) սկզբից մինչև վերջ
Շատ համեղ եւ գեղեցիկ պատրաստեցիք👍😍😍😍🥰
Շնորհակալ եմ ))
Շնորհակալ եմ Արուսյակ ջան այդքան գրագետ ու մանրամասն բացատրելու համար
Սիրով )
Հուսամ, կարողացա օգտակար լինել
Ողջույն Արուսյակ ջան👍👍😋😋😘😘 Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ 🙏🕊️🌲🎅🍾🥂🎊🎉🎊
🤗🤗🤗
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Спасибо тебе, Арусяк джан!!! Как я ждала это видео. С наступающим тебя и твою семью. Люблю Вас очень.
Спасибо ))))
С наступающим )!
Hn .
Nt988
Արուսյակ ջան, ողջույն։ Շնորհակալություն բտ-ի համար։ Հարց ունեմ. Եթե ամբողջությամբ շաքարավազ ավելացնենք սպիտակուցին ու շաքարի փոշի չօգտագործենք արդյունքը լավ չի լինի՞։Նախապես շնորհակալություն։
Ողջույն
Կլինի, իհարկե։
Ուղղակի, եթե հարիչը հզոր չի, շաքարավազը կարող է և չլուծվել ամբողջությամբ։
Եթե վստահ եք Ձեր հարիչի վրա, ապա հանգիստ կարող եք միայն շաքարավազով հարել։
Եթե իմ պես տաք ջուր եք օգտագործելու, էդ դեպքում արդեն ինչպես ուզեք, կարող եք անել
Շնորհակալություն Արուսյակ ջան
Սիրով )
Հարգելի Արուսյակ ջան, ինչպես միշտ հիանալի էր ամեն ինչ, արդեն 1տարուց ավել է,որ հետեւում եմ ձեզ, միշտ հիանում ձեր պատրաստածով ։ Ամեն ինչ շատ գեղեցիկ ու գրագետ եք ներկայացնում👍։Ես էլ իմ ալիքն եմ բացել և կխնդրեի եթե կցանկանաք դուք էլ միանաք, ուրախ կլինեմ տեսնեմ իմ ալիքում💋♥️
Շնորհակալ եմ։ Իհարկե, սիրով։ Ձեր ալիքի հղումն էստեղ թողեք, որպեսզի հատուկ չփնտրեմ ( այն ծրագրով, որով հիմա կարդում եմ, Ձեր էջ գալ ուղիղ չեմ կարող)
@@arusyakhokhikyan9342 ruclips.net/channel/UCMuTDOTFMhITH63ScR1adHQ
Умница❤
Շնորհակալ եմ 🥰🌷
Քո թխվածքները զարդարել են մեր տոնական սեղանները, շնորհակալություն Քեզ,Մեզ ժամանակ տրամադրելու համար
Սիրով 💋
դու իսկական գանձ ես Արուսյակ ջան
Շնորհավոր Ամանորը սիրելի Արուսյակ ջան ամենալն բարիք😍😍😍
Շնորհակալ եմ )))
Շնորհավոր թող լինի գալիք Ամանորը։ Ամենալավն ու բարին
Շատ լավ ստացվեց Արուսյակ ջան👍, երեկ ես էլ էի պատրաստել Կիևսկի տորթի համար , բայց ջեռոցից հանում էի, որ ստուգեմ պատահաբար գցեցի ճաքճքեց 🤭)) բայց զարդարելունը շատ լավ ստացվեց։ Ես էլ գրեթե նույն բաղադրատոմսով եմ պատրաստում, իրոք այս տարբերակը լավագույնն է։
Պատահում է։ Ես էլ մի սկուտեղ լիքը չորացված գունավոր բեզեները թափեցի հատակին, փշուր-փշուր արեցի։ Ես էի մեղավոր. սկուտեղի ծայրը սեղանից դուրս էր, արմունկս էլ ինձնից անտեղյակ աշխատեց )
Կասեք խնդրում եմ, ջեռոցի դուռը բաց է պետք թողնել?
բարև ձեզ Արուսյակ ջան ես հիացած եմ ձեր խոհարարական հմտություններով
Շնորհակալ եմ գնահատականի համար ☺️🥰
Mersi shat qo imacacn mez het kisvelu hamar
Սիրով ))))
Անչափ շնորհակալություն🌷🌷 ամպայման կփորձեմ ձեր տարբերակով ինձ մոտ միշտ չի ստացվում 😌😞
Շնորհակալություն ❤️
Սիրով
Սիրելի Արուսյակ շնորհավորում եմ ձեր և ձեր ընտանիքի նոր տարին ցանկանում եմ որ Աստված պահապան լինի ձեր հրաշալի ընտանիքին և անպայման ուզում եմ ասել որ հիացած եմ ձեր հայերեն լեզվի իմացությամբ երբ ազատ եմ լինում և նույնիսկ պատրաստ ելու կարիք չունեմ ձեզ լսելու համար մտնում եմ ձեր էջ ապրեք դուք լավ է որ հենց հայուհի եք հպարտ եմ։
Ողջույն, շնորհավորում եմ նաեւ Ձեզ։
Շնորհակալ եմ գնահատականի համար ❤️❤️❤️
հրաշալի է,ինչպես միշտ։ կասեք եթե չկա շաքարի փոշի Կարող ենք ամբողջը շաքարավազ անել և միանգամից լցնել
Այո, իհարկե, ես հաճախ հենց էդպես էլ անում եմ, երբ շաքարի փոշի չի լինում կամ շաքարավազը աղալու ժամանակ չի լինում։ Հանգիստ պատրաստեք։ Գոլորշու վրա շատ լավ կլուծվի։ Ամբողջը հենց սկզբից լցրեք
@@arusyakhokhikyan9342 անչափ շնորհակալ եմ
Հրաշք աղջիկ💋💋💋
🌷🌷🌷
Բարի ողջույններ Գորիսից Արուսյակ ջան
Ողջույններ 😚😚🤗
С новым годом желаем здоровья благополучия.
И Вам того же 🎄🎄🎄🎄🎉🎉🎉
Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ Արուսյակ ջան ես ձեր բաղադրատոմսով պատրաստել եմ Սպարտակ եվ շատ ընտիր է ստացվել շնորհակալություն
Սիրով )))
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Ես ձեզ չեմ տեսել բայց ինձ թվում է ես ճանաչում եմ ձեզ։ Հարազատ եք ինձ դարձել, հաճույքով եմ դիտում ձեզ։
Անչափ շնորհակալ եմ )
Շատ հաճելի է 😊
100աստիճանում վերև ներքև,Արուսյակ ջան❤
Այո, բայց Ձեր ջեռոցի առանձնահատկություններից ելնելով ' գուցե այլ մի քիչ տարբերվող ջերմաստիճան պահանջվի։ Անպայման փորձեք, քիչ քանակի պատրաստեք, ստուգեք, որ հետո տորթի համար պատրաստելիս իմանաք հստակ
@@arusyakhokhikyan9342 շատ շնորհակալություն🌹
Barev zez kaseq 160 gram@ qani zvi spitakuce es kserq chunem
😍👍👍👍
Knereq spitakucy golorshu vraic vercneluc heto ,taq vijakum harenq te toxenq sari?
Անմիջապես հանելուց հետո, տաք վիճակում
💝💝💝
Արուսյակ ջան ապրեք շատ, մի անգամ էլ կիևյան տորթ կպատրաստեք
Անպայման ☺️☺️☺️👍
Արուսյակ ջան նախօրոք տաքացրած ջեռուցում եք թխու՞մ բեզեն
Այո
🤗🤗🤗👍👍
👍👍👍
Արուսյակ ջան ողջույն, որ խնդրեմ կասեք դուռը կիսաբաց պետք է թողնել, թե լրիվ փակ։ Նախապես շնորհակալ եմ։
Երկուսն էլ հնարավոր է։ Ուղղակի աշխատեք ընթացքում եթե բաց է, չփակել, եթե փակ եք սկսել, չբացել։
Ընթացքում բացել ստուգելու պատճառով անգամ կարող է ճաքել
Արուսյակ ջան կասեք ի՞նչ ռեժիմի վրա դնեմ ջեռոցը, միայն ներքևն է պետք միացնել , թե՞ վերև ներքևը միասին
Իմ ջեռոցը առանձին ներքևի ռեժիմ չունի, միշտ միացնում եմ վերև+ ներքև միաժամանակ
Բարև ձեզ,Արուսյակ ջան մերենգան թխելու համար ավելացնում են օսլա դրա համար ինչ կասեք
Ողջույն։
Երբեք նման չոր մերենգայի դեպքում օսլա չեն ավելացում։
Եթե ավելացնում են, ապա տեխնոլոգիայի խիստ խախտում է։
Օսլան հեղուկ է պահում ու թույլ չի տալիս մերենգային լիարժեք չորանալ։
Օսլան ավելացնում են այն աղանդերի տեսակների դեպքում որտեղ մասսան ներսում պետք է ձգվող լինի կամ մուսսի նման լինի ( ինչպես ներենգայով Ռուլետի կամ Պավլովայի դեպքում է)։ Նման դեպքում, այո, օսլան ավելացնում են, որ ներսում չչորանա։
Իսկ չոր բեզեի դեպքում դա հակացուցված է
Արուսյակ ջան, կցանկանայի մի բան հարցնել, ես բեզեն եփելիս ջեռոցի դռան արանքը լուցկու տուփ եմ դնում, դա սխա՞լ է։ Նախապես շնորհակալություն😘😘🤩😍Սիրում ենք ձեզ շաաաատ💋💋💋
Եթե դնում եք, լավ կլինի անել հենց սկզբից, որ հետո կեսից չբացեք։ Ես, սովորաբար, բարձր ջերմաստիճանով չորացնելիս եմ դուռը բաց թողնում։
Ես մեծ սիրով միացա ձեզ❤️ ուրախ կլինեմ ձեզ էլ տեսնել իմ ալիքում🥰
Շնորհակալ եմ։ Հղումը տեղադրեք Էստեղ։ Ես Ձեր էջով էսպես մտնել չեմ կարող
@@arusyakhokhikyan9342
@@arusyakhokhikyan9342 ruclips.net/channel/UClyVwSJNr2fyAr0u3NSuHfA
Ես էլ եմ շնորհակալ ❤️😘
Барев dzez baci bezeyic ufish krem 4i linum uxakki bezen aranc kremi miacrecig
Տորթի տեսանյութը դիտեք։ Եփովի կրեմով ու կարագով կրեմ է։ Առանց կրեմի չի լինի, իհարկե։ Տորթի տեսանյութում մանրամասները կան, դրա համար էստեղ շատ մանրամսն դա չեմ ցուցադրել։
👍❤️
❤❤
🌷🌷🌷
Իմ լավ Արուս ջան երանի քեզ նման հարս ունենայի ❤
😚😚😚💐💐💐
Kasek inchice vor bezen karmrume,spitak chi mnum,nuinisk amena cacr chermutyan tak.chnorakalem
Լավ հարած չի, հավանաբար, ներսում շաքար է մնում, դրանից արագ կաւամելիզացվոըմ է ու սկսում է այրվել։ Հիմնականում ցածր ջերմաստիճանում կարմրել ու պատճառը դա է
Բարև ձեզ հարգելի Արուսյակ, իսկ գոլորշու վրայից վերցնելուց հետո թողնենք հովանա սպիտակուցը նոր հարենք թե կարելի է անմիջապես հարել
Անմիջապես
barev dzez
bezen shat pind syacvec inchpes cuyc eiq tvel duxovkayi jermastichany 100-ic cacr bayc jerocum dneluc 10 rope anc karmrel e ev chaqel
karox eq ognel?
Ողջույն
Ուրեմն Ձեր ջեռոցը վրան նշված ջերմաստիճանից ավել է տաքացնում։
Ես նշել եմ, որ պետք է հետևել ջոռոցին։ Եթե մգացել է, ուրեմն բարձր է եղել։
Իջեցրեք 70_80 աստիճանի, թողեք մոտ 1 ժամ, հետո անջատեք, թողեք ջեռոցի հետ սառի։
Հանկարծ չափազանց ցածր չդնեք։ Դրանից ներսում ձգվող կլինի մաստակի պես։
@ lav shnorhakal em anchap 😍
@@arusyakhokhikyan9342 knereq isk jerocy miayn nerqevic taqacnu te verev neqrev miasin?
Նայած, թե ինչպես է աշխատում Ձեր ջեռոցը։
Եթե հավասար է տաքացնում, ամեն բան միաժամանակ միացված եք թխում, ապա սա նույնպես։ Ի։ դեպքւոմ երկուսն էլ միացված է
😊😊😊😊😊
🥰🥰
Թուղթը բարձր էր ,թե ցածր, էդ դժգոհողի գործն ա, բայց որ ես էս տարբերերակով եմ թխում չոր բեզեն և հրաշալի է ստացվում` չոր ու երկար ժամանակ տորթի մեջ խրթխրթան է մնում
Ուղղակի ուշադիր նայել է պետք, որ հետաքրքրվողների մոտ նման հարց չառաջանա)))))
Բարև ձեզ Արուսյակ ջան ես Ժաննան եմ գրում եմ ամուսնուս հեռախոսով իսկ խմորի բաղադրությունը կասեք մեկել բեզեն եփելուց ջեռոցը բաց եք թողնում
Ջեռոցը փակ եմ չորացրել։ Վերջին 30 րոպեն եմ բաց թողել շատ քիչ։ Տորթի բաղադրատոմսը կա տեսանյութով։ Այս տեսանյութի տակ բաղադրատոմսի հետ նաեւ այս հղումն եմ թողել
Բարև ձեզ Արուսյակ ջան
Կարող եմ բեզեն եփելուց ջեռոցի դուռը մի փոքր բաց թողնել
Ես վերջում էդ մասին մանրամասն խոսել եմ ։ Կարող եք, բայց եթե ուզում եք բաց թողնել, պիտի վստահ լինեք, որ լավ չորացել է արդեն, հակառակ դեպքում ճաքեր կառաջանան, ամենայն հավանականությամբ։
Արուսյակ ջան, իսկ ինչից կարող է բեզեն գույնը փոխել ?
Բարձր ջերմաստիճանից, ոչ լիարժեք լուծված շաքարավազից
Барев дзез кнерек дзер миксери фирман чемк гри
Ողջույն
Մեծը Berg է 1000 վատտ
Արուսյակ ջան իսկ ինչից է՞,որ ճաքում է ու երեսն ու տակը լավ չորանումա,իսկ ներսում միշտ փափուկ է մնում,իսկ չորանալուց հետո կարծես ծամոն լինի
Ճաքելու պատճառը, որպես կանոն, կամ շատ բարձր արագությամբ հարելն է ( երբ հարիչը հզոր է ) , կամ ջերմաստիճանի տատանումը ջեռոցում։
Երկուսն էլ հավասար նման հետևանքով կարող են բերել։
Մնում է պրոցեսը իրականացնելիս ավելի ուշադիր լինել այս երկու հանգամանքին։
@arusyakhokhikyan9342 հարիչս ձեռքի հարիչ է,Ձեր տարբերակով արեցի,էն որ հարիչի գլխիկների ծայրից կախված մնում էր,դրանից հետո անընդհատ հարեցի որ ստանամ էդ պինդ վիճակը,այդպես էլ չստացա, ու այդպես թխեցի
Իսկ ներսում ,որ կարծես ծամոն լինի,դա ինչի՞ հետևանքով է սիրելի Արուսյակ ջան
Տիկին Հոխիկյան ջան այս տարբերակով կարող ենք հատով բեզեներ ստանալ, թե սա միայն շերտի համար է?
Ցանկացած բեզե կարող եք ստանալ։ Ուղղակի կերտի համար շատ կարեւոր է, որ երկար չոր մնան։ Իսկ սովորական դեկորատիվ բեզեների դեպքւոմ կարող եք շաաատ երկար չհարել, ինչեպս էս դեպքւոմ է, ուղղակի ստանալ լավ պինդ զանգված ու վերջ։
բարև Արուսյակ ջան բեզեն գազոջախի մեջ ամենա վերևը դնենք թե մեջտեղում՞ իսկ վինտիլյատր միացնենք՞
Ողջույն.
Նայած, թե ինչպես է Ձեր ջեռոցն աշխատում։ Իմը հավասար է տաքացնում վերևից ու ներքևից, ես դնում եմ հենց մեջտեղում։
Կոնվեկցիան, սովորաբար, չեմ միացնում, քանի որ ոչ պրոֆեսիոնալ մերնջեռոցներում դրանից ջերմաստիճանը մերմայից շատ ավելի է բարձրանում, բեզեն կարող է ճաքել, անգամ լավ մգանալ
շնորհակալ եմ Արուսյակ ջան💋💋💋💋,վերև ներքևը միացնեմ հազոջախը թե մենակ ներքևը միացնեմ?
Եթե հավասար է տաքանում, ապա վերևն ու ներքևը միասին
Բարև Ձեզ,իսկ շաքարի փոշու փոխարեն շաքարավազ կլինի ?
Այո
@@arusyakhokhikyan9342 շնորհակալություն Արուսյակ ջան 😍😘😘
Սիրով ☺️
Բարև ձեզ, չէիք ասի ջեեռոցի դուռը փակ պետք է եփել?
Այո, չորացնում ենք փակ դռնով։ Եթե բաց դռնով եք չորացնում ( դա էն դեպքում, երբ ջեռոցը չափազանց շատ է տաքանում ), ապա պետք է բաց լինի սկզբից մինչև վերջ
Barev cez es cez shat em sirum u hetevum em cer aliqin xndrum em aseq bezen txelis jeroc@ verev nerqev miacrac e
Եթե ջեռոցը հավասար է չորացնում, ապա այո։ Եթե ոչ, ապա վերջում միացնում եք էն կողմը, որը ուժեղ է, կամ էլ միայն մեկով ենք չորացնում։ Իմ նախորդ գազով աշխատող ջեռոցում միայն ներքևը միացրած եմ չորացրել
Հարգելի Արուսեակ, Դուք քիմիա կամ ֆիզիկա ուսումնասիրել ե՞ք
Դպրոցում միայն )))))
Ու արդեն 15 տարուց ավել է խոհանոցում))))
@@arusyakhokhikyan9342 բայց այնպես եք բացատրում, կարծես քիմիկոս կամ ֆիզիկոս խոսելիս լինի
🤭🥰🥰🥰
Aryusyak jan barev Dez,bezen txeluc verevi wv nerqevi sekcian eq miacnum,te miayn taki
Երկուսը միասին։ Բայց սա էն դեպքում, երբ ջեռոցը հավասար է տաքացնում։ Եթե ոչ, արդեն պետք է կարգավորել ըստ Ջեր ջեռոցի առանձնահատկություն
@@arusyakhokhikyan9342 Shat shnorhakal em ardzaganqelu hamar
Սիրով ☀️
Ձեզ հաջողություն 🌷
Արուսյակ ջան այս բաղադրատոմսով մանր բեզեներ կլինի?
և դուռը փակ թե կիսաբաց պետք է լինի
Կլինի, այո։ Ես մանր բեզեի համար ուղղակի մի քիչ պակաս եմ հարում, որ ավելի թեթև լինեն։ Դռան հետ կապված էլ չեմ կարող հստակ ասել։ Եթե բարձր ջերմաստիճանով չեք չորացնում, պարտադիր չի բացելը։ Կան ջեռոցներ, որ փակ դռնով չեն կարողանում բեզե չորացնել։ Հետևաբար որն էլ լինի, խնդիր չի, կարեւորը ստուգեք, ստացեք Ձեր ուզած արդյուքյը ու ֆիքսեք այդ ջերմաստիճանը, որ միշտ դրանով առաջնորդվեք։ Մի կարևոր բան հիշեք. ի չպես սկսեք չորացնել, ընթացքում չփոխեք։ Եթե դուռը բաց եք սկսում, չփակեք ու հակառակը։
@@arusyakhokhikyan9342 իսկ եթե այս բտ֊ով համ միջուկը համ վրան շարելու բեզեները պատրաստեմ , չոր խրթխրթան բեզե կստանամ չէ
Բարև ձեզ Արուսյակ ջան, կասեք , թե ինչ տեսակի և որ ֆիրմայի յուղաթուղթն եք օգտագործում։ Իմ մոտ միշտ պատրաստի բեզեն կպնում է յուղաթղթին և չի պոկվում, ինչի՞ց կարող է լինել։
Բեզեն յուղաթզթինն կպնում է կամ լավ չհարելուց կամ սխալ ջերմային ռեժիմից։
Եթե բեզեն լավ չհարվւ, ներսում լիարժեք շաքարը չլուծվի, մակերեսին ( նաև տակը ) կարամելային շերտ է գոյանում ջերմաստիճանի ազդեցության տակ, դրա պատճառով էլ կարող է լինել ( կախված նրանից, թե որքան է հարված եղել ) կամ շատ ամուր կկպնի, կամ մի քիչ
Արուսյակ ջան, իսկ թե շաքարի փոշու փոխարեն ամբողջը շաքարավազ օգտագործեմ, դե նախապես ձվում հալեցնելով, կստացվի՞, այսպես փորձել եմ ձեր եղանակով լավ է եղել, ուղղակի չունեմ շաքարի փոշի
Ուղղակի բեզե պատրաստելու դեպքում, հակառակը, միայն շաքարավազով ավելի լավ է, ավելի թեթև է ստացվում ( եթե, իհարկե, հարիչը շատ թույլ չի ու կարող եք առանց տաքացնելու ամբողջը լավ հարել )։
Իսկ տորթի համար նման շերտի դեպքում, ամեն դեպքում, շաքարի փոշին ցանկալի է, որ համեմատաբար ավելի խիտ կառուցվածք ձևավորվի ու չխոնավանա կրեմի մեջ։
Իմ նշած տարբերակով անգամ երեք օր անց բեզեն չոր է մնում կրեմի մեջ։
Միայն շաքարավազով պատրաստելու դեպքում մի օր հաստատ չոր կմնա, դրանից հետո չեմ կարող երաշխավորել
Շնորհակալ եմ, ես հատիկով եմ ուզում պատրաստել, կրեմ չեմ օգտագործելու
Բեզեի համար լավ կլինի հենց միայն շաքարավազ օգտագործեք
barev dzez mi ban harcnem inchic klini bezen txum em 3 jam haneluc lriv choracac bayc hent torty havaqum em papkum e rezini nman e linum
Ողջույն
Ես նշել եմ, թե ինչ պետք է անել, որ չոր լինի։
Նշված ցանկացած գործողության սխալ լինելու դեպքում կարող է ներսում ձգվող լինել կամ շուտ խոնավանալ։
Օրինակ, եթե շատ մեծ արագությամբ հարեք ու մեծ ծակոտիներ առաջանան։
Նման բեզոարյան անպայման կփափկի, անգամ սենյակային ջերմաստիճանի թողնելուց, անգամ սենյակի խոնավությունից որոշակիորեն կարող է փափկել։
👍💋
Բարև Ձեզ, նույն արդյունքը կստանա՞մ եթե միայն շաքարավազ օգտագործեմ։Ու 160գ ը մոտավորապես քանի՞ ձվի սպիտակուց է
Այո, կստանաք։ Շաքարավազով ավելի հեշտ է չորանում, պարզապես թույլ հարիչի դեպքում դժվար է ի տեսնել սպիտակուցային մաքսայի մեջ։
Սպիտակուցի քանակը չեմ կարող ասել։ Երբեմն 190 գ սպիտակուց ստանալու համար, օրինակ ' ( բեզեով ռուլետի համար ) օգտագործում եմ 5 ձվի սպիտակուց, երբեմն ավել կամ մի քիչ պակաս։
Ձվի քաշը շատ տարբեր է։ Կարող է ամբողջ ձուն ( առանց կեղևի ) կշռել 35_65 գ։ Հետևաբար հստակ քանակ ասել դժվար է
Բարև Ձեզ,Արուսյակ ջան ամեն ինչ ձեր արածով արեցի,շատ պինդ բեզե ստացվեց,3ժամ կլինի ինչ եփվում է 100աստիճանի տակ,բայց հիմա մեջը թաց է,ինչից կլինի,հնարավոր է ջեռոցից?
Ողջույն.
Չափազանց շատ եք հարել, հավանաբար։ Նման դեպքում մերսում կարող է ձգվող լինել։
Ջեռոցը էստեղ շատ կապ չունի։ Մեկ էլ կապ ունի ջերմաստիճանը։ 100_ը կարող է Ձեր ջեռոցի համար շատ բարձր է ( ջեռոցների մեջ մինչև 30_40 աստիճան կարող է տարբերություն լինել անգամ)։
Արդյոք չի մգացել?
@@arusyakhokhikyan9342 շատ չէր մգացել
Ուրեմն ջերմաստիճանը կախ չունի ։ Հարելու ընթացում որևէ սխալ է եղել հաստատ
Arusyak jan barev dzez mi ban harcnem .odapoxichy miacrac petq e lini
Ես չեմ միացնում
Knereq ,isk karox enq ays bezeyov naxher anenq torti zartarman hamar ?
Այո, իհարկե
@@arusyakhokhikyan9342 Shnorhakal em 😊
Արուսյակ ջան ջեռոցի բերանը փակ էս եփում՞ թե միքիչ անցք էս թողնում՞
Եթե բարձր ջերմաստիճան եմ դնում, բաց եմ թողնում մի քիչ, եթե ցածր է, փակ եմ թողնում։ Ինչպես էլ դնեմ, առաջին 1-1.5 ժամում չեմ փոփոխում
@@arusyakhokhikyan9342 Շնորհակալ եմ❤❤❤❤
Արուսյակ ջան ,ձեր ալիքում տեսել եմ ,բայց չեմ ճարել,ոսկե բանալի խմորեղեն կպատրաստեք։
Դեռ չունեմ, բայց առաջիկա բազմաթիվ տորթերի շարքում կա նաեւ ոսկե բանալին, այո ))
Իսկ գազոջախի դուռը կիսաբաց թե փակ վիճակում եք եփում՞
Էդ մասին վերջում մանրամասնել եմ։ Եթե փակ է, մինչեւ վերջ փակ թողեք, եթե բաց է, մինչեւ վերջ բաց թողեք։ Բաց թողնում են հիմնականում էն դեպքւոմ, երբ չորացնում են բարձր ջերմաստիճանով
Բարև ձեզ իսկ այս բեզեն կարող եմ կարակում թխվացքի մեջ օգտագործել եթե հնարավոր է մի օր էլ կարակում պատրաստեք ամեն անգամ կարակումի բեզեն չի ստացվում փափուկ է ստացվում
Ողջույն! Կարելի է իհարկե,եթե չոր բեզե է հարկավոր, ցանկացած բաղադրատոմսի մեջ կարող եք օգտագործել 🎂
Իսկ միջին չորության դեպքում ոնց պետք է անել կարակումի համար
Երբեմն օթային միաժամանակ չոր է լինում կարակումի բեզեն բայց ինձ մոտ թաց է լինում և չի բարձրանում բեզեն խնդրում եմ կասեք Արուսյակ ջան ոնց է պետք անել կանխավ շնորհակալություն
Арусяк Джан я так поняла.что между коржом и меренгой вы крем не промазали и он прилип к коржу? Крем не нужен?
Крем был, да ещё и заварной))))
Этот торт на канале есть, вот почему не стала очень подробно эту часть показывать)
Даже среди слоев заварного крема, меренга остаётся хрустящей до 3-х дней, а это максимальный срок хранения любого торта с кремом ( если нет специальных добавок )
❤️💋⛄
Арусяк джан иск ете бардзра джероци джермастичана кисабац чорацненк безен?
Կարող եք, այո, նայած, թե ոնց է չորացնում ջեռոցը։ Ջեռոց կա, որ առանց դրա նորմալ չի չորացնում։ Բայց եթե բացում եք, պետք է էդպես էլ թողնեք
Шноракалутюн!
Իսկ թխվելու ընթացքում պետք է վառարանի դուռը մի փոքր բաց թողնել թե ամբողջությամբ փակել
Ես վերջում էս մասին շատ մանրամասն բացատրել եմ ու տվել եմ պատասխանը շատ մանրակրկիտ։ էդպես հաստատ ավելի պարզ կլինի պատասխանը
Արուսյակ ջան իսկ մերենգայի ռուլետի համար կարող եմ օտագործել այս բաղադրատոմսը
Ոչ, սա առհասարակ ռուլետի համար հարմար չի։ Ֆուտբոլի համար մերենգան ավելի թույլ է լինում ներսում էլ ձգվող
@@arusyakhokhikyan9342 շնորհակալ եմ
Arusyak jan barev dzez Mi harc Horovel txvack asacik patrasteluek Arajikayum klini ?
Այո, նկարահանելուց հետո խնդիրներ առաջացան, չհասցրի մինչ Ամանորը հրապարակել։ Այո, իհարկե, լինելու է
@@arusyakhokhikyan9342 jan shat bari Sirov kspasem 💕
Արուսիկ ջան միայն բեզեն եք դնում տորթի շերտերի արանքում առանց կրեմի՞՞ էտպես կկպնի խմորին՞՞
Կրեմով է։ Ուղղակի բեզեի վիդեոյի մեջ այդ հստվածները չկան։ Տեսեք տորթի տեսանյութը։ Էնտեղ կտեսնեք որ բավական զգալի կրեմի շերտ է քսվում բեզեի շերտի վրա։ Ասեմ ավելին, էնտեղ նա նաև եփովի կրեմ, ու անգամ էդ դեպքում խրթխրթան է մնում
Բարեվ սիրելի Արուսյակ ջան,իմ մոտ լավ չստացվեց բեզեն,3 ժամ թխվես երեսից ձյունաճերմակ չոր բեզե ստացվեց,շատ ուրախացա😊,բայց խմորեղենը երբհավաքում էի կրեմի վրա շրջելուց հետո,տակը հում էր մնացել,լավ չէր թխվել😢ինչ անեմ մյուս անգամ կասեք🙏
Ողջույն☺️🥰
Բեզեի լավ ու վատ ստացվել լրիվ կախված է հարելուց։
Բաղադրիչները միշտ նույնն են, իսկ այ հարելը կարող է պատճառ լինել։
Եթե որևէ սխալ թույլ տրված լինի հենց էդտեղ, քանի ժամ էլ չորացնեք, լավ չի չորանա, ներսում ձգվող կլինի և այլն։
Գուցե հարիչն է թույլ եղել ու ավելի քիչ եք հարել, քան պետք է, գուցե հակառակը ( դա էլ է լինում), հարիչը շատ հզոր է ( իրական 1000 վատտ ու ավել ), դրա պատճառով շատ արագ է պնդացել, շաքարավազը չի հասցրել մերվել։ Կամ էլ, որ էլի չի բացառվում, եղել է խնդիր ջերմաստիճանի հետ։
Եթե առաջին պատճառը բացառում ենք, մնում է միայն դա։
Ես որևէ տվյալ չունեմ ձեռքիս տակ, որպեսզի հասկանամ թե կոնկրետ ինչ եք արել ու ինչ չպետք է անեք հաջորդ անգամ, քանի որ նշած բոլոր պատճառները կարող են բերել դրան։
@@arusyakhokhikyan9342 ամեն դեպքում մերսի շատ,միեվնույնն է նորոց եմ փորձելու👍👍🤗😍
Isk verev chachr mi angamich machnumenq. Jerochum
Այո, եթե ջեռոցը հավասար է տաքանում և ներքեւից, և վերևից
Sireli Arusyak xndrum em aseq uneq limonov ev bezeyov patrastvats xmorexen?
Հում բեզեով ( չչորացված ) տարբերակ ունեմ, որը պետք է վերամշեկել։ Դա կներառեմ ծրագրումս ))
Arusyak jan es amen or hetevum em, vor bezeyov limonov xmorexeny patrast linelu depqum bac chtoxnem, bayc der chka. Erb klini?
Ինչ եք կարծում, եթե այս բեզեին ավելացնեմ նաև միջին չափի կտրատած ընկույզ, կստացվի՞
Իհարկե
Շնորհակալություն
Здравствуйте! Скажите пожалуйста при выпекания меренг дверь духовки вообще не открывать или чуть-чуть открыть?
Смотря при какой температуре судите. Если выслкая, открывайте. Но, чтобы не делали, делайте с самого начала, чтобы в процессе не менять
Спасибо ❤
Խնդրում եմ պատասխանեք. եթե բեզեի մեջ գետնանուշ կամ ընկույզ օգտագործեմ կստացվի՞
Ստացվում է, այդ տարբերակով նաեւ Կիևյան տորթ են թխում. քանակի հարցում չեմ կարող խորհուրդ տալ, հենց էդպես լիարժեք չորացնող բեզեի դեպքւոմ վստահ չեմ։
Barev dez mi harc isk jeroc dnelus heto jeroci beran@ petqa bac toxnem
Կարող եք նաեւ մի փոքր բաց թողնել, ուղղակի ինչպես սկզբում դրեցիք, էնպես էլ պետք է մնա գոնե 1-1.5 ժամ։ Ես, սովորաբար, բաց թողնում եմ, երբ չորացնում եմ բարձր ջերմաստիճանով։ Ցածրից դեպքւոմ չորացնում եմ փակ ջեռոցում