Ատամնաբույժներին Հովհաննես Շիրազ (hovhannes Shiraz)
HTML-код
- Опубликовано: 18 окт 2024
- Ատամնաբույժներին
Ատամները նորոգելիս
Ձեր միտքն այժմ ինչ է գալիս
Այժմ, երբ սև ճերմակ ջարդը
Կյանքով լուսե
Պոկել կուզե
Հայոց լեզվիս Արարատը:
Եվ հայ լեզուն նեղն ընկնելիս
Ձեր միտքն իրավ ինչ է գալիս,
Ինչ էլ որ գա, բայց այս անգամ
Լսեք` թողնեմ ձեզ մի պատգամ,
Ձեզ մոտ կգան սերունդները,
Լավ ստուգեք բերանները,
Այն հայերը, որ չեն խոսում
Հայոց լեզվով` ճիշտ եմ ասում`
Դավաճան են,
Ով էլ լինեն,
Ով էլ լինեն
Դավաճան են,
Փթած ատամ էլ մի ջոկեք`
Ատամի տեղ լեզուն պոկեք:
Հ,Շիրազ
Ապրես Մեծն Հայոց Առյուծ Արքայից Արքա
Հովհանես Շիրազ
Հաղորդագրությունը շատ կարևոր է