Հակակոռուպցիոն կրթություն
HTML-код
- Опубликовано: 12 сен 2024
- 📍 Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով պաշտոնական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիայի հետևանքները շատ քայքայիչ են պետության, կառավարման համակարգի, հասարակության տարբեր շերտերի մեջ վստահության ձևավորման և մի շարք այլ կարևոր գործոնների ձևավորման և զարգացման համար։
🔎 Հակակոռուպցիոն կրթությունը կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղություններից մեկն է։ Հակակոռուպցիոն կրթությունը այն բոլոր միջոցառումների ամբողջությունն է, որի միջոցով անհատը, քաղքացին կարողանում է ճանաչել կոռուպցիան, հասկանալ դրա հետևանքները և ստանալ գործիքակազմ՝ անձնապես կոռուպցիայի դեմ պայքարելու համար։
😍 «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան աշխատանքների շրջանակներում հակակոռուպցիոն կրթության կարևորության, այս ոլորտում Հայաստանում եղած խնդիրների, տարվող աշխատանքների, հակակոռուպցիոն միջոցառումներին երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորության մասին զրուցել ենք All Rights Foundation-ի հիմնադիր, իրավաբան, ինչպես նաև Իրավունքի անկյուն խորհրդատվական-կրթական կենտրոնի տնօրեն Վանուհի Գասպարյանի հետ։
✅ «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի նպատակն է Գյումրու երիտասարդական միության հզորացումը, նոր անդամների հավաքագրումը և նոր երիտասարդական համագործակցային միջավայրի ստեղծումը։
✅ Ինչպես նաև դպրոցի իրականացումը նպատակ ունի Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների երիտասարդներին ընձեռել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ, որոնք վերջիններս հետագայում նաև կիրառելու են զանազան երիտասարդական, կրթական և քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման համար։
🥰 Շնորհակալություն ենք հայտնում Վանուհի Գասպարյանին օգտակար և տեղեկատվական հարցազրույցի համար։
♥ Մաղթում ենք հաճելի դիտում։