Ուսուցիչների կամավոր ատեստավորում

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 17 сен 2024
  • 🤩 Կամավոր ատեստավորումը որպես նոր հնարավորությունների ճանապարհ։
    📍 Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորում սկսել են իրականցնել 2021 թ․-ից։ Ատեստավորման նպատակն է ուսուցիչների առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատումը և դրա արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը:
    🧑‍🏫 Ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար։ Այն խրախուսում է ուսուցիչների մասնագիտական զարգացումը, նպաստում է դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը։
    😍 «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան աշխատանքների շրջանակներում ունեցել ենք հարցազրույց ՇՊՀ Ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցիչ Արմեն Մելքոնյանի և թիվ 25 դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Էսթեր Գրիգորյանի հետ։ Վերջիններս անցել են կամավոր ատեստավորումը և հարցազրույցի շրջանակներում մեր հետ կիսվեցին իրենց կարծիքներով, կամավոր ատեստավորմանը մասնակցելու շարժառիթներով և այլն։
    ✅ «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի նպատակն է Գյումրու երիտասարդական միության հզորացումը, նոր անդամների հավաքագրումը և նոր երիտասարդական համագործակցային միջավայրի ստեղծումը։
    ✅ Ինչպես նաև դպրոցի իրականացումը նպատակ ունի Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների երիտասարդներին ընձեռել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ, որոնք վերջիններս հետագայում նաև կիրառելու են զանազան երիտասարդական, կրթական և քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման համար։
    🥰 Շնորհակալություն ենք հայտնում Արմեն Մելքոնյանին և Էսթեր Գրիգորյանին հետաքրքիր հարցազրույցի համար։
    ♥ Մաղթում ենք հաճելի դիտում։

Комментарии •