ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՅՈՒՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 29 окт 2024
  • Այս տարի հոբելյանական է հայ ճանաչված կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանի համար: Մարտի 25-ին նա կդառնար 80 տարեկան, սակայն 5 տարի առաջ, օգոստոսի 23-ին, 75 տարեկան հասակում նա դարձավ հավերժի ճամփորդ: Յուրի Հարությունյանը իր հաստատուն տեղը զբաղեցրեց հայ կոմպոզիտորների շարքում, թողնելով իրենից հետո հարուստ ժառանգություն: 1967 թվականից աշխատելով Հայֆիլմ կինոստուդիայում գրել է 70-ից ավել գեղարվեստական, մուլտիպլիկացիոն և վավերագրական ֆիլմերի համար երաժշտություն, աշխատել է Սերգեյ Փարաջանովի, Գրիգոր Մելիք-Ավագյանի,Ալբերտ Մկրտչյանի, Դմիտրի Կեսայանցի, Սուրեն Բաբայանի, Վիգեն Չալդրանյանի, Միքայել Դովլաթյանի և այլ հայ կինոռեժիսորների հետ:
    Մայիսի 8-ին Երևանի Ազատության 3 շենքի պատին տեղադրվեց Յուրի Հարությունյանի հուշատախտակը: Բացմանը ներկա էին կոմպոզիտորի ընտանիքի անդամները, հարազատները, գործընկերները: Բացումից առաջ ներկաներին դիմեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, իսկ բացման պատիվը տրվեց Յուրի Հարությունյանի տաղանդավոր թոռներին՝ այսօր արդեն սիրված սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանին և շեփորահար Դանիել Մելքոնյանին, ովքեր այսօր հանդիսանում են Հայասատնի պետական ջազ-նվագախումբի մենակատարներ:
    Եվ այսպես Երևանը հարստացավ ևս մի հուշաքարով:Հավերժացավ ևս մի անվանի հայորդու անուն: Անցորդ քայլելով երևանյան փողոցներով մի պահ կանգ առ, կարդա հուշաքարի գրվածը և եթե անունը քեզ ոչինչ չասի գտիր այն և համոզվիր, թե ինչ կարևոր դեր է խաղացել տվյալ անձը մեր երկրի համար:
    Հավերժ հիշատակ քեզ սիրելի մեր Յուրա:
    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի առաջին լրատվական ալիքի անդրադարձը:
    Հեղինակ՝ Ասպրամ Սարատիկյան, օպերատոր՝Արամ Հարությունյան

Комментарии • 1

  • @frunziksahakyan3889
    @frunziksahakyan3889 5 месяцев назад +2

    Սիրելի ֆիլմերը Ձեր շնորհիվ էլ ավելի սիրելի են դարձել ❤