Մաթոսավանք | Matosavank | Матосаванк

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 сен 2016
  • ARM.
    Մաթոսավանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք, Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին, Շամախյան գյուղից ոչ հեռու։
    Համալիրը բաղկացած Է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից։ Հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում Է գերեզմանոցը։ Եկեղեցին կառուցվել Է 1205 թ, կիսամշակ խոշոր քարերով։ Թաղակապ ծածկով, փոքր շինություն Է, մուտքը արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված Է հիմնադրման արձանագրությունը։ Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր։ Գավիթը արևմուտքից կից Է եկեղեցուն։ Քառակուսի հատակագծով թաղածածկ, կիսամշակ քարերով, ներսից կրաշաղախով սվաղված շինություն է։ Լուսավորվում Է արևմտյան պատի լուսամուտից։ Կան մի քանի տապանաքարեր։ Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից Է գավթին։ Նույնպես թաղակապ, 4X3,5 մ չափերի շինություն է։ Մուտք ունի նաև արևելյան կողմից։ Լուսամուտները բացվում են հարավային պատի մեջ։
    Ունի երկու տաճար և մեկ գավիթ։ Վանքի համալիրի մեջ մտնում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Ավագ Զաքարյանը, Իվանե Զաքարյանի որդին, 1247 թ։ Այժմ կիսավեր է։ Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ։ Երբեմն նաև կոչվում է Պղնձահանք (Պղնձահանքի) Ս. Աստվածածին եկեղեցի։
    Չնայած այն հանգամանքին, որ Մաթոսավանքը գտնվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում և ունի ՀՀ Կառավարության կողմից տրված «10.3.145» համարի վկայական,[2] այնուամենայնիվ տարեց տարի ավերվում է՝ չարժանանալով ՀՀ Մշակույթի նախարարության ուշադրությանն ու հոգատարությանը։ Այս ամենին բացասական առումով լրացնում է վանքի այցելուների վանդալիզմի դրսևորումները, որի պատճառով քանդվում են շինության պատերը, խաչքարերը վերածվում են վառված և մոմի հաստ շերտով պատված քարերի, շրջակա միջավայրը դառնում է հակահիգենիկ վայր։
    --------
    ENG.
    Matosavank (Armenian: Մաթոսավանք) is small church hidden in a forested area of Dilijan National Park 4 km northwest from the town of Dilijan in the Tavush Province of Armenia. It sits in close proximity to the monastery of Jukhtak Vank as well as to a nearby cemetery. The church is currently in ruin and is relatively difficult to find since trail markers are often misleading.
    Matosavank was constructed with the oversight of Avag Zakarian, the son of Ivane Zakarian of the Orbelian Dynasty after having vowed his submission to the Mongol invading armies. He later became the military leader of Georgian and Armenian combined forces under Möngke Khan, the fourth Great Khan of the Mongol Empire.
    The small church of Surb Astvatsatsin of Pghndzahank was built in 1247 and actually consists of two adjoining churches. It was constructed from roughly hewn stones that have been overlaid with plaster within the interior of the building. Rooms include a main hall, book depositories, a portico and each have vaulted ceilings that still stand mostly intact. The western walls of the church sit adjacent to the portico, whereas the southern wall at the altar joins the book depository. Upon the exterior of the structure there is an inscription that tells about the foundation of the church. Some of the tile roofing can still be seen under.

Комментарии • 1

  • @mariaaryan1335
    @mariaaryan1335 7 лет назад +1

    I have been here many many years ago, with the love of my life. I can recognize every single stone and pattern... while in this lifetime I have not been there...