Նոր հոգևոր երգ / Տեսնել եմ ուզում /Բորիս Առաքելյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 27 мар 2024
  • Music by Boris Arakelyan
    Lyrics by Boris Arakelyan & Svetlana Aleksanyan
    Arrangement by Hayk Ghevondyan XP HGH Records
    Mix & Mastering by Hayk Ghevondyan XP HGH Records
    1. Սիրելի Հիսուս տեսնել եմ ուզում,
    Սիրտս Քո առջև բացել եմ ուզում,
    Դու իմ աննման միակ մենաստան,
    Խորտակվող կյանքիս միակ ապաստան:
    Քեզ հետ անկաշկանդ խոսել եմ ուզում,
    Քո սուրբ խոսքերդ լսել եմ ուզում,
    Քո սուրբ ոտքերին հպվել եմ ուզում,
    Քո Սուրբ Հոգիով լցվել եմ ուզում:
    2. Սիրո աղբյուրը հենց ինքը Դու ես,
    Այդ աղբյուրից խմել եմ ուզում,
    Իջաց հացը երկնքից Դու ես,
    Այդ հացով կերակրվել եմ ուզում:
    Քեզ հետ աննդհատ խոսել եմ ուզում,
    Եվ սուրբ կյանքով Տեր ապրել եմ ուզում,
    Քո սուրբ անունդ պաշտել եմ ուզում,
    Հավիտյան կողքիդ մնալ եմ ուզում:
    3. Ներքին սենյակս մտնել եմ ուզում,
    Հոգնած աչքերս փակել եմ ուզում,
    Սրտանց Քեզ փառաբանել եմ ուզում,
    Եվ Քեզ հետ Տեր մեկանալ եմ ուզում:
    4. Շատ եմ տառապել այս կյանքում դաժան,
    Արի ինձ տար լինենք անբաժան,
    Էլ չեմ դիմանում շուտ հասիր իմ Տեր,
    Լուսաշող դեմքդ տեսնել եմ ուզում:

Комментарии •