Աստուծո թռչող գերանդին գողերին և ստախոսներին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 25 июн 2024
  • Զաքարիայի մարգարեության մեջ մարգարեն տեսնում է մի թռչող գերանդի, որի մասին Աստված ասում է, որ դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին և դա գողերի ու սուտ երդվողների պատիժն է։
    Տեսեք ինչ է գրված Զաքարիայի մարգարեության 5րդ գխլի սկզբում։
    Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսայ. ահա մի թռչող գերանդի։ 2 Հրեշտակն ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ եւ տասը կանգուն լայնութեամբ»։ 3 Ասաց ինձ. «Դա այն անէծքն է, որ տարածւում է ամբողջ երկրի երեսին, որովհետեւ ամէն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործուի, եւ դրանով պիտի լինի բոլոր նրանց մահացու վրէժը, ովքեր սուտ են երդւում»։ 4 «Ես պիտի հանեմ դա, - ասում է Ամանակալ Տէրը, - եւ այն պիտի մտնի գողերի տունը եւ նրանց տունը, որոնք սուտ երդում են անում իմ անունով. պիտի մնայ նրանց տանը եւ պիտի սպառի այն, նրա փայտն ու քարերը»։

Комментарии • 31

  • @ahareyan
    @ahareyan  11 дней назад +16

    Զաքարիաի մարգարեության այս խոսքերը ցույց են տալիս, որ սուտ խոսելը, որը շատերն անում են ամեն օր, և գողությունը, փոքր մեղքեր չեն։ Պետք է անմիջապես հրաժարվել սուտ խոսելուց և քո գործի կամ կյանքի մեջ ուրիշի բաժինը գողանալուց։ Ժողովուրդ ջան, մի վերցրեք այն ինձ ձեզ չի պատկանում։

  • @gayane56
    @gayane56 10 дней назад

    Օրհնյալ և փառավորյալ է Աստված հավիտյանս հավիտենից Ամեն

  • @arevhakobyan4133
    @arevhakobyan4133 11 дней назад +8

    Մեղա ամենասուրբ Երրորդությանը Հորը Որդուն և Սուրբ հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն

  • @norairbabayan2899
    @norairbabayan2899 11 дней назад +1

    Ամեն

  • @telmikpanosyan5163
    @telmikpanosyan5163 11 дней назад +1

    Amen🙏🙏🙏🙏

  • @elenaharutyunyan8763
    @elenaharutyunyan8763 11 дней назад +5

    Աստված Օհրնի քեզ իմ եխբաիր Օհրնելօվ Օհրնի քեզ և քո տունը

  • @goharavanesyan8860
    @goharavanesyan8860 8 дней назад

    Ամեն ։Աստված քեզ միշտ պահապան լինի։

  • @user-mp9vw4gw3d
    @user-mp9vw4gw3d 9 дней назад

    շատ շնորհակալենք Ձեր բարի խորհուրդներից

  • @meruzhangamer6867
    @meruzhangamer6867 11 дней назад +6

    ❤❤❤Ամեն Արմեն ջան մարդը ինչ ցանում է այն էլ հնձում է տեսնում ենք և լսում ենքԱստծո բարկության պատիժը չի ուշանում ոչ միայն գողությունից ստախոսությունից այլ ամեն մեղքերից Տերը ողորմի և դատի ըստ իր ողորմությամբ Ամեն

  • @elenaharutyunyan8763
    @elenaharutyunyan8763 11 дней назад +1

    🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻☝️☝️☝️

  • @user-gp6ez8cl6p
    @user-gp6ez8cl6p 11 дней назад +1

    🙏🙏🙏

  • @omarsait7957
    @omarsait7957 10 дней назад

    Amen 🙏

  • @ahareyan
    @ahareyan  2 дня назад

    Աստծո հետ, իր մոտ ապրելը մեր սկզբնական վիճակն է եղել։ Դրա համար էլ դեպի Աստված դառնալը ոչ թէ ինչ որ մի նոր տեղ գնալ է, այլ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ։ Շենուդա Պատրիարքն իր "Դարձիր Առ Աստված" գրքում այնպես է մեկնաբանում, որ կարծես թէ Աստված մարդուն ասի "Հետևաբար, Ես չեմ կանչում, որ ուղղակի դեպի Ինձ գաք, այլ վերադառնաք Ինձ մոտ։🕯Վերադաձե՛ք այն բնական դիրքին, որը ձերն է եղել հենց սկզբից։ Վերադարձե՛ք այն աստվածային պատկերին, որը դուք ունեիք ձեր ստեղծման օրվանից։ Ձեր այս բաժանումը պատահական մի բան է, ուղղակի ժամանակավոր իրավիճակ, և ճիշտ չէ, որ մնաք այդ վիճակում։ Արդարության և սրբության կյանքը ձեզ համար նորություն չէ, այլ ձեր բնական վիճակն է, որով սկսվեց Իմ հարաբերությունը ձեզ հետ, և որով դուք կապրեք Ինձ հետ հավիտենության մեջ»։ Ահա մի հատված այդ գրքից, որ այսօր իր էջին կիսել է "Սրբազան Հայաստան Նախաձեռնությունը։ - ԱՍՏՎԱԾ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ
    ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԻՐ ՄՈՏ
    ✝ Աստված մեզ սիրով կանչում է․ «Դարձէք դէպի Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի ձեզ» (Մաղ․ 3։7)։ Այս արտահայտությունը մեծ հուզական իմաստ է պարունակում․
    ✅ Աստված հիշեցնում է մեզ, որ մեր իսկական ու սկզբնական վիճակը՝ Իր հետ լինելն է եղել, իսկ մեղքը օտար բան է մեզ համար, որը մտնում է մեր մեջ դրսից:
    🕯Կարծես թե Տերը մեզ ասում է․ «Ինձնից ձեր բաժանումը ձեր իսկական ու սկզբնական վիճակը չէ․ իսկականը՝ Իմ մեջ ձեր հաստատվելն է, քանի որ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը» (Յովհ․ 15։5), իսկ բնության մեջ ճյուղը միշտ ամուր կպած է որթատունկին։ Քանի որ Ես եմ գլուխը (Եփես․ 5։23), իսկ դուք էլ մարմինն ու անդամները, ուստի ձեր ամուր հաստատումը Իմ մեջ՝ բնական երևույթ է։
    🕯Հետևաբար, Ես չեմ կանչում, որ ուղղակի դեպի Ինձ գաք, այլ վերադառնաք Ինձ մոտ։
    🕯Վերադաձե՛ք այն բնական դիրքին, որը ձերն է եղել հենց սկզբից։ Վերադարձե՛ք այն աստվածային պատկերին, որը դուք ունեիք ձեր ստեղծման օրվանից։ Ձեր այս բաժանումը պատահական մի բան է, ուղղակի ժամանակավոր իրավիճակ, և ճիշտ չէ, որ մնաք այդ վիճակում։ Արդարության և սրբության կյանքը ձեզ համար նորություն չէ, այլ ձեր բնական վիճակն է, որով սկսվեց Իմ հարաբերությունը ձեզ հետ, և որով դուք կապրեք Ինձ հետ հավիտենության մեջ»։
    🖌 Շենուդա Գ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Պապ
    ✝ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից, որը տպագրման փուլում է: Այն մեր օրերի համար շատ արդիական է և ուսուցանում է պարզ ձևով, թե ինչ է մեղքը, ինչ է Աստծուն դառնալը, ինչպես վերադառնալ Աստծո մոտ և հաշտվել Տիրոջ հետ:

  • @lusinemusaeljan8695
    @lusinemusaeljan8695 11 дней назад +3

    Ամեն🕊

  • @ashotmakaryan670
    @ashotmakaryan670 11 дней назад

    Արմեն ջան ձեզ շատ եմ խնդրում շատ տեսաձայնագրույուններ տեղադրեք ձեզ լսելով ես ապաշխարում եմ։Ձեր խոսքը շատ է կպնում իմ սրտին։Հուսով եմ մեր ազգն էլ է ապաշխարհում։Վառ օրինակ ձեր յութուբի բաժանորդահրությքւննել է ավելանում։ Արմեն այսինք մեր հայերին հետաքրում է ձեր խոսքը։Թող Աստված պահապան լինի ձեզ։

  • @user-vo1mh6nj2x
    @user-vo1mh6nj2x 11 дней назад +4

    АМЕН 🙏🙏🙏

  • @ahareyan
    @ahareyan  6 дней назад

    Այս գալիք Կիրակի մենք անչափ մի կարևոր տոն ենք տոնելու, բայց շատերը դա չեն հասկանալ ու կբավարարվեն միայն ջրոցի խաղալով։ Իսկ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սկսվել այդ տոնին նախորդող 5-օրհյա պահքը, որը մի բացառիկ քողարկված ընդհանրություն ունի։ Այն երեք մարդիկ, ովքեր Քրիստոսի Պայծառակերպության լեռան վրա կանգնած էին փառավոր լույսի մեջ, մի հետաքրքիր ընդհանրություն ունեին։ Նրանցից երեքն էլ ծոմապահությունը կատարելության հասցնողներ էին։ Եվ Տեր Հիսուսը, և Մովսեսը և Եղիան երեքն էլ 40 օր ծոմ էին պահել։ Շենուդա Պատրիարքն իր "Պահեցողության Հոգևոր Իմաստը" գրքում գրում է, որ "այս հոյակապ տեսարանը թաքցնում է իր հետևում մի կարևոր պատգամ, այն է՝ ծոմի միջոցով մարմինը նվաճելով՝ հոգին բացահայտվում է և մարմինը կերպարանափոխվում:" Մեր Տեր Հիսուս Քրիստոս ընտրեց երկու մարդկանց, ովքեր ծոմ պահեցին, որպեսզի Իր հետ լինեն Պայծառակերպության լեռան վրա՝ ցույց տալով իրենց այլակերպված էությունը հավերժության մեջ: "Սննդից հրաժարվելով՝ մարդը բարձրանում է մարմնի մակարդակից և նյութից, և սա է պահքի հետևում կանգնած իմաստությունը," գրում է Պատրիարքը։ - Այսօր սկսվել է Քրիստոսի Պայծառակերպության պահքը։ Պահք պահելը առաջին պատվիրանն է Աստվածաշնչում։ Աստված դրանով ցույց է տվել որ սահման մեր մարմինների ու ցանկությունների համար, և որ ամեն ինչ որ աչքդ տեսնում է, դրան մի դպիր, ու մի ձգտիր, այլ փորձիր զսպել սեփական անձդ, խոսքդ, կերակուրդ, հագուկապդ, և տիրապետիր անձիդ։ Եթե դուք այսօր պահքը չէք պահել, ոչինչ, վաղվանից սկսեք, մինչև Ուրբաթ ներառյալ։ Դա շատ օգտակար բան է։ Եվ խնդրում եմ, ձեր աղոթքների մեջ աղաչեք ու խնդրեք Տեր Հիսուս Քրիստոսի օգնականությունը, որպեսզի ձեր պահքը պտղաբեր լինի։ Թէ ինչ, ինչպես Տերն ասաց Վերջին Ընթրիքի ժամանակ, առանց Իրեն, ոչինչ անել չենք կարող։ Հովհ․ 15։5։ - Խնդրում եմ, եթե դուք այս բաները համարում էք կարևոր, դուք էլ կիսեք ձեր էջերին ու պատմեք մարդկանց, որպեսզի թէրևս ավելի շատ մարդիկ իմանան և իրենք էլ սկսեն մի բան անել, սահմանափակելով իրենց անձերը և զսպեն իրենց անաստված ցանկությունները։

  • @larisaarzumanyan5847
    @larisaarzumanyan5847 11 дней назад +3

    Ամեն Արմեն ջան հայրենանվեր հայ նվիրյալ

  • @irinamanukyan2377
    @irinamanukyan2377 11 дней назад +1

    Արմեն ջան տատիկս ասում էր ուտի որդին հատուցի հոգին ❤❤

  • @aidaegiazaryn5895
    @aidaegiazaryn5895 11 дней назад +1

    Фарк мер ор ев ворду ев сурб огу авитянс авитеницс Амень🙏🏻🙏🏻🙏🏻🕯🕯🕯✝️✝️✝️💕

  • @ahareyan
    @ahareyan  2 дня назад

    Մի կին պատմեց, որ 2000 թվականների սկզբին, երբ նոր էր ամուսնացել, առաջին անգամ հղիացավ ու աբորտ արեց, մտածելով, որ դեռ երեխաներ ունենալու ժամանակը չէ։ Ուզում էր կյանքը վայելել։ Հետո 2-րդին էլ աբորտ արեց։ Հետո երրորդին ծնեց՝ մտածելով, որ հիմա արդեն կարելի է։ Սիրով, ահով ու դողով բամբակի վրա մեծացրեց երրորդին։ Ու երբ երրորդը դարձավ 18 տարեկան, հանկարծամահ եղավ։ Պատկերացրեք կնոջ վիշտն ու տառապանքը։ Նա անաստված կյանք էր վարել ու ասում է՝ «Սողալով գնացի եկեղեցի աղոթելու», երբ դարձի եկա ու զղջացի՝ Աստված ողորմություն արեց և երազիս տղաս եկավ։ Ասաց, «մամ, մի տխրի, Քրիստոսով ապրի։ Իսկ ես լավ տեղ եմ, Աստծո մոտ։ Այստեղ են նաև իմ փոքրիկ երկու եղբայրները։ Ու նրանք սպասում են մի օր քեզ հետ հանդիպմանը։» Դե հիմա մտածեք, սիրելի ծնողներ, մի օր դուք ինչպե՞ս եք կանգնելու ձեր աբորտովսպանած երեխաների առաջ ու նայելու նրանց անմեղ աչքերին։ Էլ չեմ ասում, թե ինչպե՞ս էք կանգնելու Քրիստոսի առաջ՝ առանց այս ահարկու մեղքը զղջալու և առանց խոստովանության։ - Սա հատված էր Առավոտ թերթին աբորտի մեղքի մասին հարցազրույցից։ Ամբողջական հարցազրույցը խնդրում եմ կարդացեք հետևյալ հղումով, և կիսեք ձեր էջերին։ www.aravot.am/2024/07/05/1431015/ Այս մեղքն այնքան տարածված է մեր ազգում և ամենուր։ Սրա համար շատ արտասուքով պետք է ապաշխարել։ Խնդրում եմ հատկապես պատմեք ջահել հարսերին ու անջիգյար տատիկներին։

  • @-dedmoroz
    @-dedmoroz 11 дней назад +1

    🙏

  • @SatenikKirakosyan-yd2lq
    @SatenikKirakosyan-yd2lq 11 дней назад +1

    Իմ գրքում գրված է թռչող մագաղաթ

  • @user-lm4sy8tf4g
    @user-lm4sy8tf4g 10 дней назад

    Էտ գերանդու մասին ՀԻՇԵՑՐԵՔ գարեգինին, իր եղբոր եզրասին, սառեցրած բագրատին և իրենց նմաներին, որ լցվել են եղեղեցի ու ապականել!! ՄԱՔՐԵՔ ԵԿԵՂԵՑԻՆ!!!

  • @mariamgalstyan3529
    @mariamgalstyan3529 8 часов назад

    Եթե ամուսիներից մեկն է ստխոս,իսկ մյուսը դեմ է այդ խաբեությանը և ստախոսությանը,արդար չէ որ մեկի պատճառով մյուսնէլ տուժի

  • @ahareyan
    @ahareyan  10 дней назад

    Ինչ կլիներ Հայաստանի ու Արցախի հետ, եթե մենք ապաշխարեինք 2020ից առաջ։ Աստուծո Խոսքն ասում է "եթե իմ ժողովուրդը լսեր ինձ, կամ ․․․ գնար իմ ճանապարհով, ապա որպես ոչնչություն կընկճեի նրա թշնամիներին և ձեռքս կիջեցնեի նրան նեղողների վրա։ Սղ․ 80։14-15։ - Աստուծո Խոսքը չի փոխվում։ Հետևաբար նույնը կլինի և հիմա, եթե ձեզանից ամեն մեկը թողնի իր չար ապրելակերպը, հրաժարվի իր մեղքերից և հետևի Քրիստոսին՝ հնազանդվելով Իր պատվիրաններին։ Այ, տեսեք ինչ է ասում Տերը այդ նույն Սաղմոսում։ "Ես եմ քո Տեր Աստվածը, ․․․ բա՛ց բերանդ, և ես պիտի լցնեմ այն։ Իմ ժողովուրդը չունկնդրեց ձայնիս, և ․․․ ինձ չնայեց։ Բարձիթողի մատնեցի նրան, որ գնան իրենց սրտի թելադրանքով, քանզի շարժվեցին իրենց կամքով։ Եթե իմ ժողովուրդը լսեր ինձ, կամ ․․․ ընթանար իմ ճանապարհով, ապա որպէս ոչնչություն կընկճեի նրա թշնամիներին և ձեռքս կիջեցնեի նրան նեղողների վրա։" Սաղմոս 80։11-15։

  • @mariamgalstyan3529
    @mariamgalstyan3529 9 часов назад

    Մարդիկ կան չարությամբ ապրում են ու չեն պատժում,կամ այնքան ուշ են հատուցում որ շատ մարդկանց են վշտացրել

  • @Armanum
    @Armanum 9 дней назад

    Արցախի կորուստը պայմանավորված էվերին շերտերի գողությամբ պարզ օրինակ

  • @ahareyan
    @ahareyan  11 дней назад

    Սուտ խոսել չի կարելի: Դա կեղտոտում է մարդու ներսը: «Տերը սիրում է մաքուր սիրտը» (Առ. 22:11): Ստախոսությունը կեղտոտում է սիրտը: Տեր Հիսուսն ասաց. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտ 5:8): Եթե վատ բան էք արել, ավելի լավ է ճիշտն ասել ու ձեր վրա բարկանան, քան թէ ձեր սիրտը կեղտոտվի: Ավելի լավ է կրել ճիշտ խոսեու հետևանքը և սիրտը մաքուր պահել: Այդպես մի օր կտեսնենք Աստծուն:

  • @ashotmakaryan670
    @ashotmakaryan670 11 дней назад +3

    Ամեն

  • @user-ti7kn3el5c
    @user-ti7kn3el5c 11 дней назад +2

    🙏🙏🙏