"Ոչ մի բանով" ընտիր բուլկիներ/հատուկ ձևով/ԲԼՈԿԱԴԱ 2023/

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 20 авг 2023
  • Այս բուլկիների բաղադրատոմսը վաղուց եմ դուրս բերել ու հենց սկզբից անվանել եմ հենց էսպես "Ոչ մի բանով" բուլկիներ, քանի որ մինիմալ հնարավոր բաղադրիչներով է միայն։
    Եռման ջրով մաս
    150 մլ եռման ջուր
    3 ճ գդալ ալյուր
    Հիմնական խմոր
    150-200 մլ գոլից քիչ տաք ջուր (մոտ 30 աստիճան)
    1 ոչ լիքը թեյի գդալ խմորիչ
    3-4 ճ գդալ շաքարավազ (ես 3 գդալ եմ ավելացրել։ Ստացվում է ոչ քաղցր, բայց շատ համեղ։ Մենք նման բուլկիները սիրում ենք հենց քիչ շաքարավազով)
    +
    եռման ջրով նախապատրաստված ալյուրը
    +
    0,5 թեյի գդալ քացախ (4-9 % ցանկացած քացախ կարող է լինել)
    400-450 գ ալյուր
    0,5 թեյի գդալ աղ
    կարելի է ավելացնել նաև վանիլին (պարտադիր չի․ ըստ ցանկության )
    որպես միջուկ կարող եք օգտագործել ցանկացած մուրաբայի հատիկներ, ջեմ, խտացրած կաթ, ուղղակի 1-2 պտղունց շաքարավազ կամ ուղղակի պատրաստել առանց միջուկի։
    Ջեռոց դնելուց առաջ վրան գոլ ջուր քսել զգուշությամբ։
    Ջեռոցից հետո, քանի դեռ շատ տաք են, վրան որևէ օշարակ ենք քսում։ Դա կարող է լինել, ինչպես խիտ օշարակ որևէ կամ մեղր, կամ դրանցից որևէ մեկը ջրով բացված վիճակում, ինչպես իմ դեպքում էր։
    Դա կօգնի, որպեսզի գույնը ավելի արտահայտիչ դառնա։
    Բուլկիները եռման ջրի շնորհիվ շատ ավելի համեղ են ստացվում, քան ցանկացած նմանատիպ ջրով այլ բուլկի, նաև դրա շնորհիվ երկար թարմ են մնում, եթե պահպանեք փակ տարայում կամ տոպրակի մեջ։
    Սիրով՝ ձեր Արուսյակ

Комментарии • 76

  • @user-lm6iv1xu5y
    @user-lm6iv1xu5y 10 месяцев назад +4

    ,,,,ափսոս,որ երկար կյանք չունեցան այս բուլկիները ։Առավոտյան
    Հացի հերթից տուն եկանք ,,ավարով,,' հաց կար , աղջիկս ուրախացավ, ասացի մի քիչ էլ բարձրացնեմ տրամադրությունը, թխեցինք բուլկիները , 2 բաժին , Բայց ոչ աչքներս բան տեսավ,ոչ բերաններս բան մտավ։
    Վաղը նորից պիտի թխեմ,,,
    Աչքիս այս ոչնչով բուլկին վերջացնի իմ տան մնացած ,,ամեն ինչը,,։
    Անչափ շնորհակալ ենք հոգով ու խորհուրդներով մեր կողքին գտնվելու համար։
    Արցախից քաղցրրաբառ ողջույններս Ձեր ընտանիքին,ինչ լավ է,որ Ձեզ ունենք

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  10 месяцев назад

      Անչափ շնորհակալ եմ վստահության ու էս պոզիտիվ տրամադրվածության համար։
      Գրկում եմ

  • @vikamarkosyan8684
    @vikamarkosyan8684 10 месяцев назад +2

    Շնորհակալություն Ձեզ, հարգելի Արուսյակ❤
    Ինչպես միշտ, գրագետ, կիրթ խոսք եվ մատուցում 🌻❤️

  • @melinh5668
    @melinh5668 10 месяцев назад +12

    Անչափ շնորհակալ եմ, տիկին Արյուսակ։ Ամենաջերմ բարևները Ձեզ Արցախի սրտից ❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  10 месяцев назад +2

      Ջերմ ողջույններս 🌷

    • @Seda-ey6lv
      @Seda-ey6lv 10 месяцев назад

      ում եք հիմարի տեղ դնում,էդ ոչ մի բանովը դուք անուշ արեք

    • @Syuzanna526
      @Syuzanna526 9 месяцев назад +2

      ​@@Seda-ey6lvinchi mejn inch er gnum vor vochmi banov chi dael es mardu lavutyun@ vor matcheli tarberaka sovorecnum gnaceq liq@ katnamterqov txeq dur chi galis mi payrasteq bayc mardu ashxatnqnel mi pnoveq

  • @goharbabayan4921
    @goharbabayan4921 10 месяцев назад +4

    Après Arusyak JAN.ASTVAC PAHAPAN LINI mer ARCAXCINNERIN❤❤❤

  • @armenuhivahanian4518
    @armenuhivahanian4518 10 месяцев назад +1

    Спасибо. Очень полезно, и рецепт и особенно понимание нашего быта

  • @marinaharutyunyan
    @marinaharutyunyan 9 месяцев назад

    Շատ շնորհակալություն

  • @larisahovhannisyan6724
    @larisahovhannisyan6724 10 месяцев назад +1

    Apres Arusyak djan, shat lav e, shat apres gereckuhis, Astvac boloris het 💋💋💋

  • @meri5143
    @meri5143 10 месяцев назад +1

    Աստված պահապան մեր հայերին ,իմ հայ ազգին , թող շուտ բացվի ճանապարհը

  • @maryamaroyan9020
    @maryamaroyan9020 10 месяцев назад +2

  • @cookingwithmimmo
    @cookingwithmimmo 10 месяцев назад

    Շնորհակալություն բաղադրատոմսի համար, հաջողություն

  • @bellabalasanyan6169
    @bellabalasanyan6169 9 месяцев назад

    Շատ լավ է ստացվում, շնորհակալ ենք ձեզ 🥰🥰

  • @inmyrichkitchen9997
    @inmyrichkitchen9997 10 месяцев назад +2

    Արտակարգ բաղադրատոմս է Արուսյակ ջան ❤

  • @goharalecksanian3411
    @goharalecksanian3411 7 месяцев назад

    ❤❤❤❤❤

  • @narinesamvel5651
    @narinesamvel5651 10 месяцев назад +1

    ❤❤❤❤❤❤❤

  • @user-pk5lj6zf5d
    @user-pk5lj6zf5d 7 месяцев назад

    Կեցցեք շնորհալի աղջիկ❤❤

  • @anahitghukasyan51
    @anahitghukasyan51 10 месяцев назад

    Ապրես աղջիկ ջան։

  • @hrachuhitonoyan6100
    @hrachuhitonoyan6100 10 месяцев назад

    🙋‍♀️🙏🙏💋❤️

  • @lusinebabayan382
    @lusinebabayan382 10 месяцев назад

    Yntir er Arusyak jan👍🏻👍🏻

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  10 месяцев назад

      Շնորհակալ եմ դիտման ու գնահատականի համար)

  • @zoyadavtyan6055
    @zoyadavtyan6055 10 месяцев назад +1

    Ուղակի հրաշք միտք ունես

  • @vikamarkosyan8684
    @vikamarkosyan8684 10 месяцев назад

    Սիրելի Արուսյակ, ես այսօր պատրաստեցի Ձեր բաղադրատոմսով, ստացվեցին հիանալի։ Շնորհակալություն Ձեզ ևս մեկ անգամ❤❤❤

  • @manushharutyunyan7345
    @manushharutyunyan7345 10 месяцев назад

    Ոնց եմ քեզ սիրում❤❤❤

  • @user-wg4uh5br5n
    @user-wg4uh5br5n 10 месяцев назад

    😭😭😭😭😭

  • @user-tn3rm3vo6f
    @user-tn3rm3vo6f 10 месяцев назад

    Апрес. АРУСЯК. ДЖАН

  • @stellahovhannisyan4922
    @stellahovhannisyan4922 10 месяцев назад +2

    ինչպես միշտ՝...անթերի է👍🏻👍🏻👍🏻

  • @rozagevorgyan3435
    @rozagevorgyan3435 5 месяцев назад

    Բարև Ձեզ,Արուսյակ ջան,կլինի խմորը պատրաստեմ,բայց առավոտյան թխեմ,թթվահոտ ու համ կգա?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  5 месяцев назад

      Ողջույն
      Դրեք սառնարան։ Թխելուց առաջ հանեք, թողեք խմորը լավ բարձրանա, թխեք։

  • @rozagevorgyan3435
    @rozagevorgyan3435 7 месяцев назад

    Բարև ձեզ Արուսյակ ջան,իսկ երեսին գոլ ջուրը ի՞նչի համար է ,պարտադիր է?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  7 месяцев назад

      Ողջույն
      Որ շատ գունատ չլինեն։
      Եթե ձու եք օգտագործելու, վրան սովորականի պես ուղղակի ձու քսեք. Էլ ջրի կարիք չի լինի։
      Ուղղակի էստեղ էկոնոմ տարբերակ է' առանց ձվի

    • @rozagevorgyan3435
      @rozagevorgyan3435 7 месяцев назад

      Շնորհակալություն 💚

  • @rozagevorgyan3435
    @rozagevorgyan3435 7 месяцев назад

    Յուրահատուկ փափուկ են ստացվում ,շատ շնորհակալություն Արուսյակ ջան❤❤
    Ինձ հետաքրքիր է ,եթե նույնը կաթով պատրաստենք նույն փափկությունն ու նրբությունը կլինի ?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  7 месяцев назад +1

      Այո, այո։ Կաթով էլ հրաշք է ստացվում։

    • @rozagevorgyan3435
      @rozagevorgyan3435 7 месяцев назад

      @@arusyakhokhikyan9342 շնորհակալություն Արուսյակ ջան 🥰🥰

  • @kristinaaghajanyan8564
    @kristinaaghajanyan8564 10 месяцев назад

    Isk inchqan alyur avelacriq?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  10 месяцев назад +1

      400 գ։
      Տեսանյութի տակ գրված է ամբողջ բաղադրատոմսը։ Կարող եք տեսնել

  • @Srbuk13
    @Srbuk13 3 месяца назад

    Բարև ձեզ,կներեք իսկ կարող ենք քացաղ չավելացնել❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  3 месяца назад

      Այո, կարող եք։ Նման դեպքում անպայման շատ ավելի ուշադիր եղեք հասունացմանը։ Ինչպես որ նշել եմ, վերջին հասունանում անչափ կարևոր է

  • @narekgasparyan3353
    @narekgasparyan3353 10 месяцев назад

    Barev Arusyak jan vor xndrem kaseq 28 tramagcov formayi hsmar dzvanoc torti bardzrutyunn 8 dzvov 4 sm e exel normal e te voch

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  10 месяцев назад

      Մի քիչ ցածր է, կարծում եմ։ Հստակ չեմ կարող ասել, շատ վաղուց 22 սմ_ից ավել չեմ թխել )

    • @narekgasparyan3353
      @narekgasparyan3353 10 месяцев назад

      Shnorhakalem Arusyak jan

  • @svetajan6528
    @svetajan6528 10 месяцев назад

    Արյուսակ ջան շատ շատ անուշիկ ես շատ եմ ցանկանում Ձեր նման աղջիկ ունենաք իսկ իմ աղիկը ժամանակին ինձ չլսեց որի համար զղջում է բայց ցավոք ուշ է

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  10 месяцев назад

      🩷🩷🩷

    • @svetlanakirakosian
      @svetlanakirakosian 10 месяцев назад

      Միանում եմ Ձեր ցանկությանը, իսկապես, Արուսյակի և Նաիրիի նմանները պետք է բազմանան,որ փոխվի մեր ազգի որակն ու վիճակը։

  • @user-kv7ni1we2s
    @user-kv7ni1we2s 10 месяцев назад

    Arusyak jan du parzapes hrashq es

  • @lusineohanyan2714
    @lusineohanyan2714 5 месяцев назад

    Xmoruch chap@ mek teyi gtal te mek chashi gtal

  • @svetlanakirakosian
    @svetlanakirakosian 10 месяцев назад

    Շնորհակալություն Արուսյակ ջան,աշխատանքիդ համար,քո արժանապատիվ հայ տեսակի համար, բազմանա քո տեսակը հայի, որ փոխվի ազգիս որակն ու վիճակը։
    Արցախը մեր ամբողջ հայության սիրտն է,նա Հայաստանի մի մասն է։