Քեզ հետ ու քո մասին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 6 окт 2024
  • Երաժշտության և խոսքերի հեղինակ` Սուսաննա Բարսեղյան
    Երգը նվիրվում է լուսավոր ընկերոջս՝ Արմեն Ադամյանի հիշատակին:
    Քեզ հետ ու քո մասին
    Մի արև պայծառ պակասեց աշխարհից
    Մի երկինք կապույտ անձրևեց կարոտից
    Մի ծիծաղ հանգավ , մեղեդի մի լռեց,
    Քեզանով, քեզ հետ ու քո մասին:
    կրկներգ
    Քո աչքերի շողերով
    Քո երգերի տողերով,
    Քո ժպիտի դողերով անմոռաց
    Քեզանով , քեզ հետ ու քո մասին,
    Երգեց կարոտը:
    Քեզ հիմա ընկեր հրեշտակները դարձան ,
    Ու քեզ հետ գուցե ավելի սրբացան,
    Քո լույսից բաժին ամենքին տվեցիր
    Քեզանով , քեզ հետ, բայց առանց քեզ:
    կրկներգ
    Քո աչքերի շողերով
    Քո երգերի տողերով,
    Քո ժպիտի դողերով անմոռաց
    Քեզանով , քեզ հետ ու քո մասին,
    Երգեց կարոտը:

    Դու ներիր եթե, սիրտը քո թերթել,
    Վերքդ ամոքել չհաջողվեց մեզ,
    Իմացիր սակայն , այս կյանքում դաժան
    Չափազանց դժվար է առանց քեզ......
    կրկներգ
    Քո աչքերի շողերով
    Քո երգերի տողերով,
    Քո ժպիտի դողերով անմոռաց
    Քեզանով , քեզ հետ ու քո մասին,
    Երգեց կարոտը:

Комментарии • 2