Ծանոթացեք՝Լուսիկ Քեթցյան 💛

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Լուսիկ Քեթցյանը Ջավախքի Գանձա գյուղից է։
    Պարզապես անհրաժեշտ է նայել նրա աչքերին ու կտեսնեք այն ծով բարությունն ու սերը,որը տատիկն ամբարել է իր ոչ այնքան դյուրին կյանքի ընթացքում 🥰 ☀️
    Նա իր երգի մեջ այնքա՜ն ասելիք ու հոգի է դրել,որ անհնար է առանց հուզվելու լսել 🥺🧡
    Լուսիկ Քեթցյանը հայտնի աշուղ Մխիթար Քեթցյանի հորաքույրն է 🌞🌾
    ________________
    Գանձան գյուղ է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի շրջանում։ Գտնվում է Փարվանա լճի հարավային ափին։
    Գյուղի բնակիչները արմատներով Արևմտյան Հայաստանից են:Նախնիները 1827թ. գաղթել են Էրզրումի շրջանի Կրճնկոց գյուղից:Գյուղի անվան հետ կապված կա մի առասպել, որը մեզ է հասել բնակիչների ապուպապերից: Ըստ այդ առասպելի, երբ գաղթականները սայլերով անցել են Թափարվան գետի միջով, սայլերի անիվներին փաթաթվելով ջրի երես են դուրս եկել շատ ձկներ և գաղթականներն այդ ամենը տեսնելով ձեռքները վեր պարզելով կոչել են. «Գանձա՜, գանձա՜» , և որոշել են հենց այդտեղ հաստատվել:
    Գեղեցիկ գյուղ է Գանձան, այն Ջավախքի ամենամեծ գյուղերից մեկն է: Գանձան շրջապատված է բարձրիկ լեռներով, նրա միջով հոսում է Թափարվան գետը: Գյուղը շրջապատված է լայնարձակ դաշտերով, որոնք լցված են երփներանգ ծաղիկներով:
    Գանձայում է ծնվել հայ բանաստեղծ Վահան Տերյանը, գյուղագիր Ջավախեցին։ Տերյանի հայրական տանը ներկայումս գործում է թանգարան։
    _______________
    (©«Փարվանա» TV_ի,2006թ.)

Комментарии •