Լեռնանիստ գյուղում 2 մարդու մահվան մեջ գյուղացիները կասկածում ու մեղադրում են «Գազպրոմ Արմենիա»-ին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 7 сен 2024
  • Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչները չեն կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչն է, ի վերջո, եղել գյուղում 2 հոգու մահվան և 3 հոգու վիրավորում ստանալու պատճառ դարձած խանութի փլուզման կամ պայթելու պատասխանները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Առաջին օրը մենք էլ մասամբ այն կարծիքի էինք, որ տեղի ունեցածը հնարավոր է ձնհալի պատճառով փլուզման հետևանք լիներ, սակայն փլուզված շենքի վրայից պանելները հեռացնելուց հետո խանութի տակ հայտնաբերել ենք երկաթյա խողովակներ, որի միջից մի քանի օր գազ էր դուրս տալիս և որպեսզի համոզվեինք, որ այն գազ է՝ լուցկի վառեցինք, ինիչից հետո կրակ բռնկվեց: Այս ամենից հետո գրեթե ողջ գյուղը համոզված է, որ պատճառը եղելէ ոչ թե փլուզումը, այլ կուտակված գազի հետևանքով առաջացած կայծն ու պայթյունը, ինչի պատճառով էլ վիրավորներից մեկը, ով տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկների հայտարարության համաձայն ունեցել է դեմքի մասում այրվածքներ, մազերն էլ խանձված է եղել, ինչը հիմք է տալիս մեզ հայտարարել, որ տեղի ունեցածը գազի կուտակման հետևանքով առաջացած պայթյունն է եղել»:
    Մանրամասները` shamshyan.com/h...

Комментарии •