Աննման ու անզուգական՝Քալաշյան քույրեր 💛

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Մենք պետք է ինքնաճանաչ լինենք՝ ճանաչենք ինքներս մեզ,մեր պատմությունը, լեզուն ու մշակույթը։
    Ազգային պարարվեստը նպաստում է այդ գիտակցմանը,քանզի սեփական տեսակը չճանաչող մարդուն շատ հեշտ է հաղթելը,
    հեշտ է տապալել այն ծառը, որը չունի խորն արմատներ... ☀️🌿
    Բեմում են՝ ազգային արժեքների կրողներ ,հայ ավանդական մշակույթի հսկաներ,ծնունդով ալաշկերտցի,անզուգական Քալաշյան քույրերը 💛
    Այս տեսանյութը ուշադիր դիտելու դեպքում հնարավոր է ավելացնել պարերի մասին գիտելիքները,սովորել բեմական կեցվածք,ֆիքսել փոքրիկ դետալներ,որոնք կրկնակի գեղեցկացնում են պարերը և բնորոշ են միայն մեր՝ավանդական պարերին։Քալաշյան քույրերը եղել են ու կմնան ամենազուլալ,պարզ և մաքրամաքուր աղբյուրներից մեկը 🌞🌾
    ____________
    Քալաշյան չորս քույրերը` Արփենիկը, Զարուհին, Լիաննան և Հռիփսիմեն, աշխարհի տարբեր բեմերում մեկուկես տասնամյակ շարունակ ներկայացրել են Ալաշկերտի կոլորիտով համեմված հայկական երգն ու պարը, որոնք մշակութային և ազգագրական բացառիկ արժեք են ունեցել։Ձայնի ու շարժումի ուժով ոգեշնչելու շնորհը Ալաշկերտցի ծնողներից էին ժառանգել։Նրանք լինելով ժողովրդական ստեղծագործության իրական կրողներ,իրենց հոգու մաքուր,զուլալ,հայեցի մշակույթը փոխանցել են սերնդեսերունդ` հիմնականում ինքնուս եղանակով ☀️🌿
    Հատվածը՝ԵՐՊԻ ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնից է՝1990 թ․
    Տեսանյութը՝ Սեդա Ղլչյան-ի արխիվից։

Комментарии •