ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել են YES և Մակրոտնտեսական ամառային դպրոցները

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 18 окт 2024
  • Հուլիսի 8-ին ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել են YES և Մակրոտնտեսական ամառային դպրոցները։
    Yerevan Economic School-ի հետ համատեղ կազմակերպվող YES ամառային դպրոցի նպատակը երիտասարդ տնտեսագետների շրջանում հետազոտական հմտությունների զարգացումը և տնտեսական քաղաքականության ոլորտի ապագա առաջնորդների պատրաստումն է։
    Մակրոտնտեսական ամառային դպրոցը, որը The Better Policy Project-ի հետ համագործակցության արդյունք է, մասնակիցներին ներկայացնելու է տարեսկզբին ԿԲ-ում ներդրված նոր սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգը (FPAS Mark II)՝ շեշտադրելով մակրոտնտեսական քաղաքականության ժամանակակից զարգացումներն ու մարտահրավերները:
    Ամառային դպրոցները հյուրընկալելու են 10-ից ավելի երկրի ներկայացուցիչների և բանախոսների տարբեր առաջատար համալսարաններից և քաղաքականություն ձևավորող կառույցներից։
    Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։

Комментарии •