Արարատի մարզում 100 տարի առաջ ստեղծվեց Նշավան գյուղը. գյուղ, որով հպարտանում են տեղաբնակները

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 8 фев 2025
  • Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արարատի մարզի Նշավան գյուղում տոնական միջոցառումներ էին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղը նշում է հիմնադրման 100-ամյակը: Գյուղի փողոցները զարդարված են եռագույն դրոշներով, իսկ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող բացօթյա տարածքում կենդանի հնչողությամբ տոնական համերգ է տեղի ունենում: Գյուղի երեխաները իրենց երգուպարով, ասմունքով ոչ միայն ներկայացնում են գյուղացիներին և հյուրերին, այլև պատմում են, թե ինչպես է ստեղծվել գյուղը, 100 տարի առաջ առաջին բնակիչներն ինչպես են քարը քարին դնելով՝ ստեղծել գյուղը:
    Մանրամասները` shamshyan.com/h...

Комментарии •