«ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ». AUDIOBOOK

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 8 сен 2024
  • Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է հայկական առասպելը՝ «Հայկ եւ Բել»-ը, որը պահպանել է պատմահայր Մովսես Խորենացին: «Հայկ եւ Բել»-ի առասպելը, ըստ էության, հայ էթնոսի ձևավորման արտացոլումն է ու հայ ժողովրդի հերոսական անցյալի ամենահին դրվագը:
    Առասպելը պատմում է հայոց էպոնիմ և հետագայում աստվածացված Հայկի մասին, որը հաղթեց Տիտանյան Բելին: Բելը պատգամաբեր է ուղարկում Հայկին՝ հնազանդվելու առաջարկով: Հայկը մերժում է այն, որից հետո Տիտանյան հսկան արշավում է Հայկի երկիր՝ բռնի ուժով նրան ու նրա գերդաստանը հնազանդեցնելու:
    Անվախ ու քաջասիրտ դյուցազուն Հայկը ելնում է զորականներով շրջապատված Բելի դեմ և լայնալիճ աղեղով նետահարում նրան: Ապա Բելի դին զմռսում է, հրամայում թաղել մի բարձրավանդակ տեղում՝ ի տես բոլորի: Հայերի երկիրը նրա անունով է կոչվում Հայք:
    Առասպելի ուղերձը՝ պայքարից չվախենալու եւ հաղթելու, առավել քան արդիական է այսօր:
    Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի որևէ երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։ Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։
    «Հայկ եւ Բել»-ը 9-րդ դասարանի ծրագրում է: Նախագիծն անփոխարինելի է, հատկապես, հայերենին չտիրապետող, բայց արմատներին հավատարիմ մնալ ցանկացող սփյուռքյան լսարանի համար:

Комментарии • 6

  • @ManeTovmasyan-i4n
    @ManeTovmasyan-i4n 8 дней назад

    ❤❤❤❤❤❤❤❤

  • @Շոկոլադ
    @Շոկոլադ 2 месяца назад

    Շատ հետաքրքիր իմանալը

  • @mariannamxoyan1746
    @mariannamxoyan1746 9 месяцев назад +1

    😮😮😮😮

  • @MinaGrigoriani
    @MinaGrigoriani 8 месяцев назад +2

    великий Армянский народ!
    пусть не обрушатся твои горы!
    и не будут срублены твои раскидистые деревья!
    да не иссохнут твои бурлящие реки!
    не сломятся крылья твоих величавых орлов!
    да не затупит твой стальной меч, поднятый за твои вековые земли, за твою истинную веру и за твою семью!
    да не оставит тебя Всевышний в руках предателей!
    и не будет потеряна заповедь, оставленная тебе Творцом твоим, Отцом твоим!
    и да не отступишь ты от своей веры!
    ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤🤍🤍🤍
    ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤🤍🤍🤍❤
    ❤❤❤❤❤❤❤❤❤❤🤍🤍🤍❤❤
    💙💙💙💙💙💙💙💙💙🤍🤍🤍💙💙💙
    💙💙💙💙💙💙💙💙🤍🤍🤍💙💙💙💙
    💙💙💙💙💙💙💙💙💙🤍🤍🤍💙💙💙
    🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🤍🤍🤍🧡🧡
    🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🤍🤍🤍🧡
    🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🧡🤍🤍🤍

  • @SonyaHarutyunyan777
    @SonyaHarutyunyan777 9 месяцев назад +1

    6:43