Ձայն Արարատի 68 - Հայկ Նահապետի հետքերով / Armenology - Hayk Nahapet /

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 7 июл 2016
  • «Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի 68-րդ թողարկումը նվիրված է հայոց ծագումնաբանությանը: Հաղորդաշարի ընթացքում ներկայացվում է Հայկյան արեգակնային տոմարը, Հայկ Նահապետը նախ որպես պատմական կերպար, ապա որպես աստվածություն, Հայկ-Օրիոն կապը, ինչպես նաև Ավեստայում հիշատակվող Հայամարդու և Հայկի կապն է քննարկվում: Հյուրն է հայագետ, տոմարագետ Սերգեյ Սիմոնյանը:
    Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ bit.ly/3k4mnSN
    Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին՝ bit.ly/3lWn3tP
    _______________________________________
    «Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/3k4mnSN :
    Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
    Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
    «Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
    Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
    Կայք՝ azatdzayn.com/
    Ֆեյսբուք՝ / azatdzayn
    Թվիթեր՝ / azatdzayn
    Յութուբ՝ / armfreevoicenews

Комментарии • 6

  • @xachikplavchyan3484
    @xachikplavchyan3484 5 лет назад +2

    Նահապետ բառը ես վերծանում եմ այսպես' նահ կամ նոյ և ապետ կամ հապետ,այսինքն ՆՈՅի որդի Հապետ։

  • @nuneayvazyan3543
    @nuneayvazyan3543 Год назад

    ❤👏✊

  • @hovogevorgyan291
    @hovogevorgyan291 5 лет назад

    shnohakal em

  • @KITKAT-uu7um
    @KITKAT-uu7um 3 года назад

  • @suzannasuzan2854
    @suzannasuzan2854 6 лет назад

    Es🤗

  • @gago195555
    @gago195555 Год назад

    Կան արդյոք մեցենատներ , որ հայագետներին խրախուսեն ???