Հնագետներին քաղաքի անհետացման պատմությունն է հետաքրքրում. Դվինում պեղումները վերսկսվել են

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 ноя 2022
  • Սկսած 4-րդ դարից Դվինի բազմաթիվ կառույցներ հում աղյուսից են կառուցել՝ կավը շաղախել են, թողել են՝ չորանա ու շարել են։ Բայց շաղախը ժամանակի ընթացքում հող էր դառնում։ Պատմական Դվինի մասին տասնյակ մենագրություններ, հարյուրավոր հոդվածներ կան։Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի ավերակները ժամանակին շատ են պեղվել, բայց շուրջ 10 տարի հնագիտական հետազոտությունները Դվինում դադարեցվել էին։ 2019 թվականից այն դարձյալ հնագետների ուշադրության կենտրոնում հայտնվեց։
    Պեղումները վերսկսեց Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի ղեկավարած արշավախումբը, որն այժմ հետազոտում է Դվինի շուկան։ Իր ժամանակի ամենաընդարձակ կառույցներից մեկը, քաղաքի կենտրոնից հեռու է եղել մոտ 400 մետր։ Տեղացիները սովորել են պեղումներին։ Հաճախ հենց իրենք են դիմում հնագետներին սեփական տան բակում որևէ գտածո նկատելու դեպքում։

Комментарии • 1

  • @VarsineBiaini
    @VarsineBiaini 3 месяца назад

    Մենք ունեինք համաշխարհային կարգի քաղաքներ ։ Արտաշատ, Դվին և բնականաբար մեծ Անի: Լավ. Կլինի, որ պեղումների կողքին Դվինի մակետը կառուցվի ։ Որպեսզի և մեր ժողովուրդը, և զբոսաշրջիկները ներկայացնեն, թե ինչ մեծ քաղաքի մասին է խոսքը ։ Դվինը այժմ կարելի է համեմատել այնպիսի մեծ քաղաքների հետ, ինչպիսիք են Լոնդոնը և Տոկիոն ։