«Գնդակ որոտաց»(Սոսեի կանչը)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 26 мар 2021
  • «Հայք» ժողովրդական նվագախումբ`«Գնդակ որոտաց»(Սոսեի կանչը)։
    Գեղ.ղեկավար`Նորայր Գրիգորյան,
    Մենակատար`Ռուբեն Սահակյան։
    (1988թ)
    Նորայր Գրիգորյանը այն մտավորականներից մեկն է,ով իր ամբողջ կյանքի ընթացքում հավաքագրել է բազմաթիվ գողթան երգեր,համամարդկային է դարձրել հայկական ավանդական երգը,երաժշտությունն ու պարը,և հատկապես մի շարք ազգային-ազատագրական,հայրենասիրական երգեր։
    Գնդակ որոտաց նոյեմբեր ամսում,
    Պաշարված ենք մենք, իմ սիրուն Սոսե,
    Վեր առ մոսինդ, քաջություն հոսե,
    Քո սիրած Սերոբի օրհնյալ օրն այս է:
    Ձայն տվավ Սոսեն, - Սերոբ ջան հոս եմ,
    Զինված պատրաստված, ձայնիդ կսպասեմ,
    Քեզի հետ կռվելու, քո կողքի մեռնելու,
    Ամեն օր, ամեն ժամ, պատրաստ է Սոսեն:
    Իսկ քո Սերոբը, կյանքիդ հատորը,
    Արյունով ներկեց Տալվորիկ ձորը,
    Առյուծի նայվածքով, նայում էր բոլորը,
    Հաղթական կռվի մեջ էր ամբողջ օրը:
    Ձայն տուր Անդրանիկ, կենսատու ընկեր,
    Արդյոք այս պահին, որ լեռն ես պառկել,
    Ոսկեթել մազերով, երեսդ ես ծածկել,
    Հաղթական բազուկով, մոսինդ ես գրկել:
    Հասիր Անդրանիկ, հասիր օգնության,
    Սերոբ կզոհվի, ի սեր ազգության,
    Դե՛ հասի՛ր, շուտ հասիր, կտրիճ խմբերով,
    Սերոբ կզոհվի, յուր զավակներով։
    Հատվածը`«Տոհմածառ» հաղորդաշարի,Նորայր Գրիգորյանին նվիրված թողարկումից է`2010թ.

Комментарии • 1