NATION BUILDER ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԴԱՍԱՎԱՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ․ ՄԻ ԴՐԱՄԻ ՈՒԺԸ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 13 май 2024
  • 2021 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակված ողջ գումարը՝ 9․328․753 ՀՀ դրամ, փոխանցվել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին՝ ուղղվելով Nation Builder ծրագրին։ Արդյունքում Արագածոտնի մարզի երկու դպրոցում երկու տարի շարունակ անցկացվել է փոփոխությունների վրա հիմնված կրթություն։ Բանկի և Իդրամի աշխատակիցներն այցելել էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի դպրոց՝ տեղում ամփոփելու համագործակցության արդյունքները։
    «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է IDBank-ի և Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից, ու ընկերությունների համար անչափ կարևոր էր ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթության շարունակականության ապահովման գործընթացներում: Դպրոցական համայնքներում առկա ներուժի բացահայտման համատեքստում իսկապես կարևոր է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Idram&IDBank թիմի համագործակցությունը։ Ընկերությունները միացան «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով:
    «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր Լարիսա Հովաննիսյանի խոսքով՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ը շատ է կարևորում IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Մեր գործունեության տասը տարիների ընթացքում մենք ֆինանսական աջակցություն ստացել ենք հիմնականում արտերկրից և շատ ուրախ ենք, որ այսօր ունենք IDBank-ի և Իդրամի նման տեղական գործընկերներ և հովանավորներ, որոնք կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում։ Եվ շատ շնորհակալ ենք, որ IDBank-ը և Իդրամը որպես ներդրման ոլորտ ընտրել են հենց կրթությունը, ինչը մեր վաղվա ապագայի կարևորագույն հիմքերից է»,- ասել է Լարիսա Հովհաննիսյանը։
    Իդրամի ու IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» շուտով կդառնա 4 տարեկան, և այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ «Այսօր հուզիչ ու միևնույն ժամանակ շատ ուրախալի է, որ եկել ենք մեր կողմից իրականացված ծրագրի արդյունքը քաղելու։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ իրականացված ծրագրով երեխաները երկու տարի հնարավորություն ստացան մասնակցելու ուսուցիչ-առաջնորդի դասընթացին և ստանալ հետագա կյանքի և մասնագիտական ուղու համար կարևոր ու անփոխարինելի գիտելիքներ», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։
    ABN-ը` Armenian Business News, հայկական բիզնես ուղղվածության լրատվական-վերլուծական մեդիա է
    ABN TV-ն հեռարձակվում է ՀՀ եւ Սփյուռքի գրեթե բոլոր խոշորագույն կաբելային ալիքներով՝ UCom, Rostelecom, Team, Arpinet եւ այլն, նաեւ՝ youtube-ում
    ABN-ում 24/7 ռեժիմով ներկայացնում է թարմացվող լուրեր, բիզնես լրատվություն, փոխարժեքներ, live-եր, վերլուծություններ, պրոդուկտների եւ ծառայությունների մասին հաղորդումներ, ընկերությունները եւ գործարարներին ներկայացնող տեսաֆիլմեր, մոտիվացնող լայֆհակեր եւ պաշտոնական, սոցիալական, կրթական հոլովակներ։
    ABN TV
    UCOM - 196
    Rostelecom - 32
    Team (Beeline) - 33
    RUclips LIVE -@ABNewsTVLIVE էջում
    Դարձեք մեր ընկերը, հարազատը կամ գործընկերը Patreon-ում՝
    / abnews
    ABN SOCIAL
    Facebook - / abnews.am
    Instagram - / abnews.am
    Telegram - t.me/abnewsam
    RUclips - / abnewsam
    Կայք՝ abnews.am
    ԿԱՊ
    +37441441133
    info@abnews.am
    ABN
    #կարեւոր, #օգտակար, #հետաքրքիր #հայկական #բիզնես #լուրեր

Комментарии •