Ձայն Արարատի 10 - ՀԱՅԱՍԱ՝ հայոց հնագույն պետություն / Armenology - Armenian State of Hayasa

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 6 сен 2024
  • Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի 10-րդ հաղորդումը նվիրված է հայոց հնագույն պետություն՝ Հայասային: Հայասան պատմության թատերաբեմում է եղել մթա 15-ից 13-րդ դարերը: Հայասան հզոր պետություն է եղել, հարևաններից Միտանիի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ է եղել, իսկ Խեթական թագավորության հետ միշտ պատերազմել է: Հյուրն է՝ պատմական գիտությունների թեկնածու Վալերի Խաչատրյանը:
    Հաղորդաշարի բոլոր թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ • Ձայն Արարատի հաղորդաշար :
    _______________________________________
    «Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ • Ձայն Արարատի հաղորդաշար :
    Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
    Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։
    «Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:
    Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
    Կայք՝ azatdzayn.com/
    Ֆեյսբուք՝ / azatdzayn
    Թվիթեր՝ / azatdzayn
    Յութուբ՝ / armfreevoicenews

Комментарии • 24

  • @garushmovsisyan3858
    @garushmovsisyan3858 2 года назад +3

    Շնորհակալություն։

  • @edikkeshishian9370
    @edikkeshishian9370 Год назад +1

    Չափազանց հետաքրքիր հաղորդում էր որի համար շնորհակալ եմ շատ🙏🏼🍀🍀🍀

  • @mikematevosyan6508
    @mikematevosyan6508 10 лет назад +9

    Գոյություն ունեն 3 տեսակի սեպագրեր՝վանկագրեր, գաղափարներ և որոշիչներ, որոնք ցույց են տալիս այդ սեպագրի իմաստը։ Սեպագրերը կարդալով հնարավոր է սովորել, թե դրանք ինչպես են արտասանվել այն լեզվով, որով գրված են։ Սեպագիրն ստեղծվել է շումերների կողմից 5000 տարի առաջ։Շումեր ազգը, որ այժմ վերացել է, ապրում էր Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած տարածքում, որն ընդունված է անվանել Միջագետք։Նրանք փայտե ձողիկների ծայրերին փորագրում էին սեպաձև նշաններ, ապա հում կավի վրա դաջում էին տարբեր պիտի տեքստեր։Տեքստի բնույթը կարող էր բազմազան լինել, հեքիաթներ, առասպելներ և այլն։Նման հիշատակությունները կոչվում են սեպագիր արձանագրություններ։ Հետագայում սեպագիրը տարածվել է այլ երկրներում։Սեպագիր արձանագրություննեը լինում են տարբեր լեզուներով՝ աքքադերեն, խեթերեն և այլն։Մ.թ.ա.4200 տարի առաջ Էբլա կոչվող երկրում, որը ներկայիս Սիրիայի տարածքում է, գրվել են արձանագրություններ, որոնցում հիշատակված է եղել հայ ժողովուրդը՝ հայա անունով։ Մ.թ.ա.2800 թ.-ից սեպագիրն սկսել է օգտագործվել Հայաստանում`Արարատյան թագավորությունում կամ Ուրարտուում [1]:Դրանք հայ թագավորները գրել են տվել դաշնակից խուռիների լեզվով, թեման շինարարական աշխատանքներն էին կամ նրանց տարած հաղթանակները:Հայաստանում փորագրման համար օգտագործվել են հղկված քառանկյուն քարեր:Արձանագրությունների մեջ անցել են հայերեն բառեր, ինչպես օրինակ ուղի, այր, բան, ուտել, ծառ, ավելի և այլն:Ուրարտուի թագավորների արձանագրություններ կան ՀՀ-ի շատ կետերում.Էրեբունի բերդաքաղաքում Արգիշտի 1-ինի թողած վկայագիրը, Արմավիրի, Սիսիանի մոտակայքում և այլուր:
    Սեպագիր արձանագրություններ կան նաև Պարսկաստանում:Հայ ժողովրդի պատմության համար կարևոր է Իրանի Բեհեստուն գյուղի մոտ հայտնաբերված, սպիտակ մարմարե հսկա ժայռի հարթեցված մակերևույթին փորագրված եռալեզու արձանագրությունները:Լեզուներն են հին պարսկերեն, էլամերեն, աքքադերեն:Դա պարսից արքա Դարեհ 1-ինի արձանագրությունն է , որը 2500 տարվա պատմություն ունի:Արձանագրությունում հիշատակվում են հայերը և Հայաստանը հին պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմենիա, հայերն`արմինիյա, էլամերեն ամսում` Հարմինա, աքքադերեն մասում ՝Ուրաշտու, հայերին ՝ուրուշտայա։Գրվածքում հայերը համարվում են Խալդի կամ Հալդի աստծո որդիներ, որը հայկական դիցաբանությունում նույնացվում է Հայկ Նահապետի հետ, ում ժողովուրդն աստվածացրել է։ Սեպագրերը աղբյուր են ժողովրդի պատմությունը վերականգնելու և գրելու համար։
    Գագիկ Մատէվոս Հայոց Թագավորություն

    • @stefano8117
      @stefano8117 5 лет назад +3

      Gagik Matevosyan էդ քո ասաց հուրիները հենց հայերեն եղել ու լեզուն էլ էն ժամանակվա հայերերն բարբառ

  • @anaitovsepyan7427
    @anaitovsepyan7427 Год назад +2

    Please make captions available for Subtitle translation in English so a lot of people will be able to understand

  • @user-wj8uw3nk8t
    @user-wj8uw3nk8t Месяц назад

    Հետաքրքիր են խեթական աղբյուրները հայերի մասին, բայց այսօր շատ քիչ են կարդացողները եվ լսողները..

  • @sergyeremyan6388
    @sergyeremyan6388 2 года назад +1

    Հայկ նահապետը յեղելե հայկական գերդաստան դինաստիա հայկազոնի

  • @ManeTovmasyan-i4n
    @ManeTovmasyan-i4n 9 дней назад

    ❤❤❤❤❤

  • @HayasaAshkharh
    @HayasaAshkharh 10 лет назад +3

    Չեմ հասկանում թե ի՞նչու ենք ընկել դես ու դեն մտածում ենք թե հարևան երկրները Հայքը ինչպես են անվանել տարբեր հազարամյակների ընթացքում:

  • @user-cx8cv4bi2h
    @user-cx8cv4bi2h Год назад

    Ամեն բան ծայրահեղ հայաֆիկացնելը խելքին մոտ բան չէ: Ձեր նշած բառերից շատերը չունեն հայկական ծագում և նույնիսկ հայկական արմատներ չեն: Սնափառությունը մեզ ոչինչ չի տա, բացի ներքին հոգեկան բավարարվածությունից:

    • @jonesmit791
      @jonesmit791 Месяц назад

      Դու հայերի հետ գործ չունես։ Գնաքո ժողովրդի մասին մտաճի։

  • @pianoworld3647
    @pianoworld3647 3 года назад +1

    Հայասան 'Հայի սաները։ Հայի աշակերտները, Հիսուսի Հայկի սաները։

    • @hasmikharutyunyan2499
      @hasmikharutyunyan2499 Год назад +1

      Հայասան կար մինչ քրիստոնեությունը,թեև ոչ ոք չի հերքում Քրիստոսի գոյությունը։🇦🇲🙏💫✝️✨️

  • @SmbatMuradyan-nv5pc
    @SmbatMuradyan-nv5pc 2 месяца назад

    Սրանք ոնց չեն ամաչում իրենց տգիտությունից😂

  • @user-ns4bq9cy2u
    @user-ns4bq9cy2u 6 лет назад +1

    Переведите спасибо

    • @user-vu5lz1ce8c
      @user-vu5lz1ce8c 5 лет назад

      Сложно,речь идёт о хеттском царстве и Государстве "хайсса"
      упоминаемый в хеттских клинописях.А так же взаимоотношениях Хайсса с возникновением нового государства Ассирии, на территории Митанни 1800-1200 годы до н.эры.

  • @user-ot4lh7gw1j
    @user-ot4lh7gw1j Год назад +1

    Аратта, Арате, Урарту, Уруатри, Урашту, Арарат, Арарад, Айрарат, Хайаса, Арманум, Армани, Арматана, Арме, Урме, Армина, Арминуйя, Армения. Все армянские топонимы с искажениями от других народов.

  • @user-pf5uw6jt9j
    @user-pf5uw6jt9j 3 месяца назад

    Автор! Думать нужно прежде чем писать заглавие! Хеттское Хайаса вовсе не древнейшее государство хайев=армян. А Араратское (Васпураканское) царство не армянское? А оно основано Хайк-наапетом в 2341 году до н.э.

  • @haykkhachatryan7879
    @haykkhachatryan7879 4 года назад +1

    Esh Esh durs e talis, u Sa kochvum e patmiryum??

  • @ahiska1520
    @ahiska1520 4 года назад +1

    Смешно

    • @Lordofdeatg
      @Lordofdeatg 4 года назад +7

      монгол я тебя советую читать историю Греции, Персии, Рима, Грузии, Ассирии, Египта....и ты узнаешь очень много про Армению и Армян но ты нечего не узнаешь про турклуб-монгольских кочевников до 10 века!

    • @roberthasratyan1575
      @roberthasratyan1575 5 месяцев назад

      как твоя страна