Մխիթար Ներսեսյան Չունեմ ճամփա էլ ետ դարձի//Mxitar Nersesyan Chunem jampa el et dardzi

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 30 сен 2024

Комментарии • 16

  • @mxitarnersesyan
    @mxitarnersesyan  4 месяца назад +6

    Չունեմ ճամփա ետ դարձի
    Իմ շուրթերին` չարախոս,
    Անչափ տրտունջ ու հառաչ,
    Տե´ր, դու գիտես, թե իմ սիրտը ,
    Ինչքան չար է քո առաջ։
    Սիրո դիմաց քո անսահման
    Անվերջ մեղքեր եմ գործում,
    Պայքարում եմ ես մեղքի դեմ
    Եվ ինձանով հաղթել փորձում։
    Բայց ես չունեմ հաղթություն,
    Տե´ր, առանց քեզ չունեմ ոչինչ,
    Քեզանով է ապրում հոգիս,
    Ո՜վ, Տիեզերքի արարիչ։
    Ում նվիրվեմ հիմա ես,
    Չկա մեկը Քեզնից բացի,
    Ես ինչքան էլ տկարանամ,
    Չունեմ ճամփա էլ ետ դարձի։
    Ես չեմ ուզում ապրել լավ կյանք,
    Ես չեմ ուզում արծաթ, ոսկի,
    Թող որ գործի իմ մեջ միայն`
    Զորությունը Քո Սուրբ խոսքի։
    Ճանապարհին այս քարքարոտ,
    Տկար հոգիս տատանվում է,
    Եվ Քո խոսքը իմ կյանքի մեջ
    Ճշմարտապես կատարվում։
    Դու օրհնում ես ինձ բարությամբ,
    Իսկ ես անվերջ բողոքում,
    Տե´ր, ողորմիր անարժանիս,
    Մեկնիր ձեռքդ իմ հոգուն։
    Թե ինչ որ բան չհասկանամ
    Խոսքիդ դուռը իմ մեջ բացիր,
    Քանզի ինչքան տկարանամ,
    Չունեմ ճամփա էլ ետ դարձի։
    Լուսավորիր ինձ Քո լույսով
    Այս աշխարհի խավարում մութ,
    Որ բարություն գործեմ միայն
    Այս մարդկանց մեջ չար ու անգութ։
    Խաղաղություն չկա այստեղ,
    Չարությունն է անհամար,
    Սակայն ես այս աշխարհից չեմ`
    Աշխարհն օտար է ինձ համար։
    Տառապում են հոգիները
    Այս քաոսում տագնապած,
    Այստեղ մարդիք հազարավոր,
    Հազար ցավով տառապած։
    Ցույց տուր ճամփան Քո ճշմարիտ,
    Ողորմությամբ Դու մեզ դարձիր,
    Քանզի Քեզ ենք ընտրել կյանքում,
    Չունենք ճամփա էլ ետ դարձի։

  • @MilenaSahradyan
    @MilenaSahradyan 4 месяца назад +3

    ԱՄԵՆ🙏🏻♥️🙏🏻♥️🙏🏻 ՏԵՐ,ԿՅԱՆՔՆ ԹԱՆԿ Է՜ԱՆԳԻՆ Է.ԱՄԵՆԻՆՉՆ ԷԼ ԼԱՎ Է,ՀԵՏԱԴՍՐՑ ՀՍՅՐԵՆԻՔ🙏🏻♥️

  • @NAREK2.0.0.6.
    @NAREK2.0.0.6. 4 месяца назад +4

    AMEN❤❤❤🙏🙏🙏🙏

  • @AsyaManukyan-qb4mj
    @AsyaManukyan-qb4mj 3 месяца назад +2

    Shnorhakalem Ter ays hoqun kpchox depi apashxarhutyun tanox xoskeri ev expor hamar❤

  • @DiannaHovhannisyan
    @DiannaHovhannisyan 3 месяца назад +2

    Astvac orhni apres exbayr

  • @DiannaHovhannisyan
    @DiannaHovhannisyan 3 месяца назад +2

    Apres exbayr jan

  • @Алвард-з9ъ
    @Алвард-з9ъ 4 месяца назад +1

    ФАРК ИМ ТИРОЧА ЕС КО НТАНИКНЕМ ЕС КО ДУСТРН ЕС КО АЯРНЕМ ИСУС КРИСТОСИ АНУНОВ АЛЕЛУЮ АМИН❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤😘😘😘😘😘😘😘😘😘😘😘😘👏👏👏👏👏👏👏👏👏👏👏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @GayaneAntonian
    @GayaneAntonian 4 месяца назад +1

    Astvac Ornhi Erpaer

  • @Shingal_Beats
    @Shingal_Beats 4 месяца назад +2

    Аминь 😭😭😭😭

  • @СусанАсатрян-п4х
    @СусанАсатрян-п4х 3 месяца назад +1

    A M E N PARK TIROJ@❤❤❤❤❤❤❤

  • @ГаянеОганисян-н5ю
    @ГаянеОганисян-н5ю 3 месяца назад +1

    Շատ լավն էր Տերս օրհնի քեզ Եղբայր

  • @СуварГригорян
    @СуварГригорян 3 месяца назад

    Парк Исусис парк кез ехбаир бжан

  • @Shingal_Beats
    @Shingal_Beats 4 месяца назад

    😢😢😢😢😢😢😢😢

  • @beglargrigoryan8737
    @beglargrigoryan8737 3 месяца назад

    🙏🙏🙏🙏🙏

  • @LarisaLaris-jy9jx
    @LarisaLaris-jy9jx 3 месяца назад

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ!!!
    Խոսքեր չեմ գտնում,,,,,❤❤❤

  • @anahitnalbandian3243
    @anahitnalbandian3243 2 месяца назад

    արծաթ. ոսկի. չունենաս. «նչքան. պիտի. ունենաս միայն. Հիսուսը. ունենալ կրակը. հոգու. լույսը. մինչև. չը. հանդիպես. Հիսուսին. չես. ունենա. հոգու. ուրախություն. Հայրը. պետք. է. Որդիին. քեզ. առաջնորդի. Որդիին. Հորը. Առաջնորդի. ոչ մեկը. չի. տեսել. Հորը. ոչ ոք չի տեսել. Որդիին. ես. տեսիլքով. տեսել. եմ. իմ դիմացը. կանգնել. է. եվ. Ասեց. Աստուծոյ. Թագաորությունը. Մոտեցած. է. փառք. Հայր. Աստուծոյ