6.06 Արմինե Գրիգորյան Armine Grigoryan

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 окт 2024
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ 121
    «Ամեն երկու րոպեն մեկ աշխարհում հնչում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը»․
    Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ «Ուրիշ նորությունների» հյուրն է Արամ Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն, «Խաչատրյան» տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը։ Նա պատմել է հոբելյանական տարվա բազմաշերտ միջոցառումների մասին՝ համերգներ աշխարհի բազմաթիվ երկրներում, անտիպ գործերի տպագրում, թանգարանի հավաքածուների համալրում, ինչպես նաև խաչատրյանական երաժշտության հանրահռչակմանն ուղղված նախագծեր․ «Զբաղվենք մեր երաժշտական ժառանգության արժևորմամբ․ եթե մենք դա չանենք, դրանով կզբաղվեն հարևանները»։ Երաժիշտը չբացառեց նաև, որ մոտ ապագայում սպասում է Արամ Խաչատրյանի՝ երբևէ չհնչած գլուխգործոցների հանրայնացում։

Комментарии • 1

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 3 месяца назад

    Հարգելի' Սուսաննա, շնորհակալություն հերթական բովանդակալից զրույցի համար: Ձեր հարցերից մի միտք ծագեց` պրոֆեսոր Արմեն Բուդաղյանին էլ հրավիրեք զրույցի. նա ևս Արամ Խաչատրյանի մասին գրվածի և գրվելիքի առնչությամբ խիստ ուշագրավ ասելիք կունենա, և առհասարակ, նա մեր օրերում այն բացառիկ նվիրյալ անձանցից է, որն առանց պաշտոնի ու գրեթե միայնակ վիթխարի գործ է անում Հայ Մշակույթի և մեր գիտակցության մեջ Վսեմի և Լայնախոհության արժեքները պատշաճ աստիճանի վրա պահելու համար: