ՀԻՄՆ ԿՆՈՋ Լուսաբացին, երբ քնատ քո ձևերն են նվաղում, Մարմինդ ի վար տաք հողի շնչառությունն է խաղում։ Ու երբ ելնում ես զարթնած, նետում քողը քո հագի, Քեզ հետ զարթնում է ասես քնած շունչը կրակի: Հողի պես սուրբ ու բեղուն և կրակի նման նենգ, Դու՝ հայտնություն հրաշքի, տառապանքի դու օրենք։ Դու՝ առաջին ձնծաղիկ՝ տրված լույսին ու քամուն Եվ շուրթերս արյունող անապատի դու սամում։ Դու՝ հավատի մաքրություն ու մեղավոր դու հերձված, Դու՝ մեկնելի մեղեդի ու սեպագիր առեղծված։ Շրթունքներս ճաքճքող ծարավի դեմ ու քաղցի Հաղորդություն դու գինու, հաղորդություն դու հացի: Քե՛զ եմ գալիս ես անվերջ ծարավս ու քաղցս առած, Եվ արյունն իմ հնամյա ծնկաչոք է քո աոաջ։ Վահագն Դավթյան , 1970թ.
ԱԿՆԹԱՐԹ Ամռան օր է, ժայռեր են տաք, Ամռան օր է ու շոգ... Իսկ ձորի մեջ , ծառերի տակ՝ Գետի արծաթ խշշոց: ԵՎ կածանն ինձ ձորն է տանում, Հասնում է զով գետին: Նայում, սակայն չեմ հասկանում՝ Տեսի՞լք է սա, թե՞ կին... Կանգնել է նա մերկ ու ցողոտ, Քամում է վարսն իր սև, Ստինքների թեթև դողով Մաղում գորով ու սեր... Ինձ տեսնելով, ահից ճչում, Մեջքն է ճկում բարակ, Գետի մաքուր ալիքներում Նա՝ տագնապած կարապ... Ձեռքերն իսկույն խաչ է անում Թրթռացող կրծքին Նա՝ վախվորած անմեղ մանուկ Նա՝ մեղավոր, նա՝ կին... ...Պահ էր լոկ դա, վայրկյան էր լույս, Ակնթարթ էր դա կարճ, Բայց աշխարհը ոտից գլուխ Ուրի՛շ դարձավ հանկարծ... ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Հրաշալի եք ասմունքում, և ընտրված գործերը շատ գեղեցիկ են։
Հրաշալի էր, Վաչե ջան....
Կեցցեք հարգելի Վաչե Մոսինյան ։
Շնորհակալություն ։
Շնորհակալ եմ, հարգելիս։
Ապրեք:
Lala Manukyan Դու էլ ապրես, Լալա ջան, շնորհակալություն 💋💝🌺
Շնորհակալ եմ, տիկին Լալա։
ՀԻՄՆ ԿՆՈՋ
Լուսաբացին, երբ քնատ քո ձևերն են նվաղում,
Մարմինդ ի վար տաք հողի շնչառությունն է խաղում։
Ու երբ ելնում ես զարթնած, նետում քողը քո հագի,
Քեզ հետ զարթնում է ասես քնած շունչը կրակի:
Հողի պես սուրբ ու բեղուն և կրակի նման նենգ,
Դու՝ հայտնություն հրաշքի, տառապանքի դու օրենք։
Դու՝ առաջին ձնծաղիկ՝ տրված լույսին ու քամուն
Եվ շուրթերս արյունող անապատի դու սամում։
Դու՝ հավատի մաքրություն ու մեղավոր դու հերձված,
Դու՝ մեկնելի մեղեդի ու սեպագիր առեղծված։
Շրթունքներս ճաքճքող ծարավի դեմ ու քաղցի
Հաղորդություն դու գինու, հաղորդություն դու հացի:
Քե՛զ եմ գալիս ես անվերջ ծարավս ու քաղցս առած,
Եվ արյունն իմ հնամյա ծնկաչոք է քո աոաջ։
Վահագն Դավթյան , 1970թ.
ԱԿՆԹԱՐԹ
Ամռան օր է, ժայռեր են տաք,
Ամռան օր է ու շոգ...
Իսկ ձորի մեջ , ծառերի տակ՝
Գետի արծաթ խշշոց:
ԵՎ կածանն ինձ ձորն է տանում,
Հասնում է զով գետին:
Նայում, սակայն չեմ հասկանում՝
Տեսի՞լք է սա, թե՞ կին...
Կանգնել է նա մերկ ու ցողոտ,
Քամում է վարսն իր սև,
Ստինքների թեթև դողով
Մաղում գորով ու սեր...
Ինձ տեսնելով, ահից ճչում,
Մեջքն է ճկում բարակ,
Գետի մաքուր ալիքներում
Նա՝ տագնապած կարապ...
Ձեռքերն իսկույն խաչ է անում
Թրթռացող կրծքին
Նա՝ վախվորած անմեղ մանուկ
Նա՝ մեղավոր, նա՝ կին...
...Պահ էր լոկ դա, վայրկյան էր լույս,
Ակնթարթ էր դա կարճ,
Բայց աշխարհը ոտից գլուխ
Ուրի՛շ դարձավ հանկարծ...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ