Հոգևոր զոմբիացու՞մ, թե՞ Հավատքի ազատություն

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 1 ноя 2024
  • Հոգևոր զոմբիացու՞մ, թե՞ Հավատքի ազատություն
    Հայաստանում գործում են բազմաթիվ մեծ ու փոքր կրոնական կազմակերպություններ, որոնք հավատացնում են, որ իրենք աղանդ չեն, այլ իրենց գոյությամբ պարզապես ապահովում են մարդու` կրոնի ընտրության իրավունքի ազատությունը: Մասնագետները, սակայն, համոզված են, որ այս կրոնական կազմակերպությունները, մեծ հաշվով, կազմաքանդում են Հայ Առաքելական Եկեղեցին, բացի այդ, դրանք հատուկ մեխանիզմներ են կիրառում մարդկանց զոմբիացնելու ու իրենց շարքերը ներգրավելու համար:
    Ի վերջո, կրոնական կազմակերպությունները պե՞տք է ազատ լինեն յուրաքանչյուր զարգացած երկրում, թե՞ դրանց մեջ շատ են նրանք, որոնք կազմաքանդում են պետությունը, եկեղեցին և ազդում մարդկանց հոգեբանության վրա:
    Թեման քննարկելու համար VS-ի մի կողմում Ալեքսանդր Ամարյանն է՝ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահը: Մյուս կողմում` «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ, կրոնագետ Արմեն Լուսյանը:
    Հեղինակ և վարող` Սոնա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    Asekose.am/TV

Комментарии •