Karin - Trtrug / Կարին - Թռթռուգ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • ԹՌԹՌՈՒԳ
    «Պար» բառը համշենահայերի բարբառում գործածվում է «բար» արտասանությամբ: Համշենցիները պարել են Նոր Տարուն, Սուրբ Ծննդին, Ջրօրհնեքին, Բարեկենդանին, Զատկին, Մեռելոցին, որը ոչ թե ողբի, այլ նախնիների հիշատակության տոնն էր, ուխտի գնալիս ու մատաղ անելիս: Ամենից շատ պարել են Բարեկենդանի օրերին: «Բարգենդօնքին» հարսանյաց օրեր են եղել: Հարսանիքներին, Բարեկենդանի նշված օրերին, Զատկին հիմնականում կատարվել են տղամարդկանց պարեր: Բոլոր տղամարդկանց անվանել են «գդռիճ»: Իսկ մյուս տոներին պարել են խառը կազմով (թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք): Բարեկենդանին և հարսանիքներին միայն «կլոր բար» են պարել:
    Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին և փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած: Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաև երգեցողության ուղեկցությամբ:
    «Թռթռուգ», «թիթրեմե» նշանակում է դող, ցնցում, սարսուռ, սարսափ: Այն «գդրիճների»` կտրիճների պար է: Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական և պաշտպանողական ռազմական պարի տարրեր։ Պարողները միաժամանակ ամբողջ մարմնով, թևերով, ուսերով երերում, թրթռում են: Նկարագրողներից ոմանք ձեռքերի շարժումները` թրթռոցները մեկնաբանում են որպես թռչունների թևերի թափահարումներ, ինչի մասին էլ մեզ հուշում է հենց պարի անվանումը:
  • РазвлеченияРазвлечения

Комментарии • 3

  • @sevkhachfedayin912
    @sevkhachfedayin912 9 лет назад +8

    HAMSHETSI HAYER JAN SAGH OLSUN

  • @anzhelikagasparyan3013
    @anzhelikagasparyan3013 3 года назад +1

    Համշենի թռթռուկը❤️

  • @00hreshtak
    @00hreshtak 10 лет назад +2

    shat nmanacreci pontos huyneri parin....dzez shat mec shnorhakalutyun mez het kiselu mer bun haykakan parer@......yes inks paruhi em exel erkar tariner,parz e sharjumnery bolory canot en,bolorn el tarber parerum gorcacvum en misht,uxxaki konkret anunnery chgitenk,te vor paric e tvyal sharjumy,,,,mec hetakrkutyamb nayum em bolory,,shat hajeli e irok..shnorhakalutyun noric ev misht..!!!!