EIN WÜRDEVOLLER WEG FÜR DAS JAHRHUNDERT-«ՄԵԿԴԱՐՅԱ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՃԱՆԱՊԱՐՀ»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Նոյեմբեր 1924 թվական: Մոսկվայի կոնսերվատորիայի չորս փայլուն սաներ Ավետ Գաբրիելյանը, Լևոն Օհանջանյանը, Սարգիս Ասլամազյանը և Միխայիլ Տերյանը ստեղծում են լարային քառյակ, որը պետք է դառնար առաջին հայկականը: Այդ ժամանակ ոչ ոք, նույնիսկ հիմնադիրները ենթադրել չէին կարող ,թե ինչ հարուստ և երկարամյա կենսագրության հիմք են դնում, որ պետք է դառնան աշխարհի ամենաերկարակյաց քառյակը և այսօր հատեն մեկդարյա պատմության շեմը: Այսօր Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը 100 տարեկան է և այս թոքրիկ տեսաֆիլմը պատմում է քառյակի մեկդարյա արժանապատիվ ճանապարհի մասին: Ֆիլմը հայերեն է և ենթագրերով թարգմանված է գերմաներեն:
    Քառյակի այսօրվա կազմը
    ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստՙ Երևանի պատվավոր քաղաքացի, միջազգային մրցույթների և պետական մրցանակի դափնեկիր,պրոֆեսոր ,առաջին ջութակ
    ՍՅՈՒԶԻ ԵՐԻՑՅԱՆ՝ միջազգային մրցույթների դափնեկիր՝ երկրորդ ջութակ,
    ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՍԵՄՅԱՆ՝ ՀՀ վաստակավոր արտիստ,պրոֆեսոր, ալտ
    ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ հանրապետական մրցույթների դափնեկիր՝ թավջութակ
    ---------------------------------------------------------------------------------------------------------------------
    Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Կարեն Քոչարյան
    Երաժշտությունը՝ Մարտին Վարդազարյանի և Կոմիտասի
    Մոնտաժը՝Կարեն Քոչարյանի
    Տեքսը ձայնագրվել է՝ AV-StudioRec
    Հնչյունային օպերատոր՝ Տարոն Ավետիսյան
    Քառյակի տնօրեն ՝ Սամվել Մեսրոպյան
    Օգտագործվել են հատվածներ «Կոմիտասյան համանվագ անլռելի» ֆիլմից
    Կադրեր YouTub-ից
    Լուսանկարներ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի արխիվից:
    © 2024 Karen R.Kocharyan
    © 2024 Komitas Quartet
    © 2024 Nacional Centre of Chamber Music
    @quartetafterkomitas4253

Комментарии •