«Հաջողության նոտա». Պատմաբան Քրիստինե Գրիգորյան.24.06.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 23 июн 2024
  • Նա երազել է դառնալ միջազգային հարաբերությունների մասնագետ, սակայն մի քանի միավորի տարբերությամբ հայնտնվել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի Գավառ և անցել աշխատանքի ավագ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ, նաև նորաստեղծ «Քյավառ» հեռուստատեսությունում հեղինակել և վարել է «Նորաձևության հետքերով» հաղորդաշարը։
    2002-ին ԱՅՐԵՔՍ-ի կողմից իրականացվող, Հայաստանում միջին դպրոցի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել և մեկնել ԱՄՆ, որտեղ ընտանիք կազմելով` հաստատվել է Կոլորադո նահանգում։ Այդ տարիներին շարունակել է ինքնակրթությունը և հետազոտական աշխատանքները, փոխելով մասնագիտությունը` աշխատանքի է անցել Ամերիկայում ճանաչված երրորդ լավագույն մանկական հիվանդանոցում` որպես ադմինիստրատիվ ղեկավար։
  • КиноКино

Комментарии •